Մեդեդսիզ
Մեդեդսիզ (թուրքերեն՝ Medetsiz Dağı, հայտնի է նաև որպես Մեդդեսիզ, Մեդեթսըզ, Մետտեսիզ), լեռնագագաթ Թուրքիայի Մերսինի մարզում, Լեռնային Կիլիկիայում, Կիլիկյան Տավրոս լեռնահամակարգի արևելյան մասում, Բուլղար լեռներում։ Կիլիկյան Տավրոսի ամենաբարձր գագաթն է (3524 մ)[1]։ Հյուսիսից բարձր ժայռ է, իսկ հարավային լանջը համեմատաբար ավելի մեղմ է։ Մեդեդսիզ լեռը հանրաճանաչ գագաթ է լեռնագնացության համար[2][3]։ 1960 թվականին լեռան վրա Fairchild F27 ինքնաթիռ վթարի է ենթարկվել և 11 մարդ զոհվել է[4]
Մեդեդսիզ | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | Թուրքիա |
Վարչատարածքային միավոր | Մերսինի մարզ |
Լեռնաշղթա | Բուլղար լեռներ |
Բարձրությունը ծովի մակարդակից | 3524 մետր |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 752 — 992 էջ։
- ↑ Mountain Information
- ↑ Medetsiz tepe Climbing, Hiking & Mountaineering
- ↑ Crash of a Fairchild F27 on Mt Medetsiz: 11 killed