Մեգլումին անտիմոնիատ

քիմիական միացություն

Մեգլումին անտիմոնիատ, դեղամիջոց, որն օգտագործվում է լեշմանիոզի բուժման համար[1]։ Այն ներառում է լեշմանիոզի վիսցերալ, մաշկալորձաթաղանթային և մաշկային ձևերը[1]։ Այն ներարկում են միջմկանային կամ ներմուծում են վարակված տեղում[1]։

Մեգլումին անտիմոնիատ
Կլինիկական տվյալներ
ԱԹԴ կոդ
Նույնացուցիչներ
CAS համար133-51-7
PubChem CID64953
DrugBankDB13732
CompTox Dashboard (EPA)
ECHA InfoCard100.004.645 Խմբագրել Վիքիդատայում
Քիմիական և ֆիզիկական տվյալներ
Մոլային զանգված365,98 գ·մոլ−1

Կողմնակի ազդեցություններն են՝ ախորժակի կորուստ, սրտխառնոց, որովայնի ցավ, հազ, հոգնածության զգացողություն, մկանացավ, անկանոն սրտխփոց և երիկամի խնդիրներ[1]։ Այն չպետք է օգտագործել սրտի, լյարդի կամ երիկամի լուրջ խնդիրներ ունեցող մարդկանց շրջանում[1]։ Այն խորհուրդ չի տրվում օգտագործել կրծքով կերակրման ժամանակ[1]։ Այն պատկանում է հնգավալենտ անտիմոնիալ դեղերի խմբին[1]։

Մեգլումին անտիմոնիատը բժշկության մեջ սկսել է կիրառվել 1946 թվից[2]։ Այն ներգրավված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի ցանկում, առողջապահական համակարգում ամենաարդյունավետ և ապահով դեղերի շարքում[3]։ 2014 թվականի տվյալներով զարգացող աշխարհում մեկ սրվակի մեծածախ արժեքը մոտավոր 4.32 ԱՄՆ դոլար է[4]։ Այն առկա է Հարավային Եվրոպայում և Լատինական Ամերիկայում, բայց ոչ Միացյալ Նահանգներում[5][6]։

Հասարակություն և մշակույթ խմբագրել

Այն արտադրվում է Ավենտիսի[7] կողմից և Ֆրանսիայում վաճառվում է Glucantime (Գլուկանտիմ), իսկ Իտալիայում Glucantim անվան տակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 WHO Model Formulary 2008 (PDF). World Health Organization. 2009. էջ 183. ISBN 9789241547659. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  2. Sneader, Walter (2005). Drug Discovery: A History (անգլերեն). John Wiley & Sons. էջ 59. ISBN 9780470015520. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  3. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  4. «Meglumine Antimonate». International Drug Price Indicator Guide. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  5. Bope, Edward T.; Kellerman, Rick D.; Rakel, Robert E. (2010). Conn's Current Therapy 2011: Expert Consult (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 95. ISBN 143773572X. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  6. Gorbach, Sherwood L.; Bartlett, John G.; Blacklow, Neil R. (2004). Infectious Diseases (անգլերեն). Lippincott Williams & Wilkins. էջ 355. ISBN 9780781733717. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  7. Aventis press release Արխիվացված 2014-05-22 Wayback Machine, 15 April 2005. (de)