Այս հոդվածը 1986 թվականի սալոնային դերային խաղի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Մաֆիա (այլ կիրառումներ)։

Մաֆիա, դետեկտիվային սյուժեով թիմային հոգեբանական դերային խաղ։ Անցկացվում է քայլ առ քայլ և մոդելավորում միմյանց մասին տեղեկացված կազմակերպված փոքրամասնության անդամների պայքարը չկազմակերպված մեծամասնության հետ։

Մաֆիա
Տեսակսոցիալական խաղ, սենյակային խաղ, լայվ էքշըն դերակատարողական խաղ, conversation game? և social deduction game?
Խաղացողների քանակ մինիմալ3
Խաղացողների քանակ մաքսիմալ18
 Mafia (party game) Վիքիպահեստում

Խաղի սյուժեն հետևյալն է․ քաղաքի բնակիչները, ուժասպառ մաֆիայի շվայտություններից, որոշում են բանտ նետել բոլոր մաֆիոզիներին։ Ի պատասխան դրա՝ մաֆիան պատերազմ է հայտարարում՝ ընդհուպ մինչև քաղաքի բոլոր խաղաղ բնակիչների ոչնչացում։

Պատմություն խմբագրել

  • Խաղը ստեղծել է 1986 թվականին Մոսկվայի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետի ուսանող Կամենսկ-Ուրալսկի քաղաքի բնակիչ Դմիտրի Դավիդովը[1][2][3][4][5]։ Հեղինակը մշակել է խաղի հիմնական սկզբունքները և կանոնները, որոնք հիմք հանդիսացան խաղի սիրողական տեսակների մշակման համար։ Սկզբում մաֆիա խաղում էին համալսարանի հանրակացարաններում, լսարաններում և միջանցքներում։ Երբ որոշ ուսանողներ մեկնեցին արտասահման՝ հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու, խաղը սկսեց տարածվել եվրոպական պետություններում, իսկ հետո նաև աշխարհի մյուս մասերում։ Խաղի հայտնվելը ԱՄՆ-ում արձանագրվել է 1989 թվականին Փենսիլվանիայի ամառային ճամբարում։
  • Հեղինակի խոսքերով՝ խաղը հիմնված է խորհրդային հոգեբան Լև Վիգոտսկու պատմամշակութային հոգեբանության տեսության վրա[6]։
  • Հետազոտողներն առանձնացնում են խաղի երկու տեսակ՝ մրցակցություն և ներկայացում։ «Մաֆիա»-ն իր մեջ համատեղում է երկու տեսակի հատկանշերը։ Այն միաժամանակ շոու է և գոյության կռիվ։ Ի տարբերություն խաղաքարտային խաղերի՝ այս խաղը չի առնչվում գումարի հետ, ի տարբերություն գոլֆի՝ այն ֆինանսական ծախսեր չի պահանջվում, ի տարբերություն ֆուտբոլի՝ չի պահանջվում ֆիզիկական պատրաստվածություն։ Այն պարգևում է չափազանց մեծ ինտելեկտուալ հաճույք։ Խաղի անշահախնդիր անլրջության մեջ թաքնված է նրա ներուժը[7]։
  • Մաֆիա խաղի նախատիպը[8] եվրոպական «Մարդասպան» խաղն է (անգլ.՝ Wink murder), որը հայտնի էր 20-րդ դարում[9]։ Ի տարբերություն Մաֆիա խաղի՝ Մարդասպան խաղում խաղացողները փնտրում են մեկ մոլագարի, իսկ Մաֆիայում խաղացողները քննարկումների միջոցով գտնում են մաֆիայի բոլոր անդամներին։
  • Խաղի արագ տարածմանը և հայտնի դառնալուն օգնեց իտալական «Սպրուտ» (իտալ.՝ La Piovra) սերիալը, որտեղ ոստիկանության կոմիսար Կորրադո Կատտանին պայքարում է սիցիլիական մաֆիայի դեմ։ 1980-ականների վերջին նրա մոտիվները սկսեցին հաճախ օգտագործվել խաղում։
  • 2002 թվականին համացանցում հայտնվեց Ռուբեն Եսայանի՝ մաֆիայի ռազմավարության և մարտավարության մասին «Խաղացողի գրություններ» ձեռնարկը, որը բաղկացած է երկու մասից՝ «Կարմիր խաղացողի գրությունները» և «Սև խաղացողի գրությունները»։ Գրքում մանրամասնորեն նկարագրված են խաղի բոլոր փուլերը, տրվում են մանրամասն հանձնարարականներ յուրաքանչյուր փուլում առկա հերոսների (մաֆիա, խաղաղ բնակիչներ, դոն, շերիֆ) գործողությունների վերաբերյալ, ինչպես նաև կատարվել է առավել հաճախ հանդիպող սխալների վերլուծություն։
  • 2010 թվականին Մոսկվայի «Պլանետա» հրատարակչությունը լույս է ընծայել Էդվարդ Ասլիկյանի «Մաֆիա (կանոններ, մարտավարություն և խաղի ռազմավարություն)» գիրքը[10]։
  • 2017 թվականին Եվգենի Ռոգաչևսկին և Գրիգոր Դերդյանը թողարկել են «Խաղային եզրույթների և մաֆիոզ սլենգի ամենալայն բառարանը», որտեղ նրանք հավաքել են մաֆիայում գոյություն ունեցող բոլոր սահմանումները և եզրույթները՝ մանրամասն նկարագրելով նրանց նշանակությունը և խաղում օգտագործման օրինակները։
  • Չինաստանում Մաֆիա խաղը օգտագործվում է նաև խաղամոլների խաղային կախվածությունը բուժելու համար։ Իսկ ԱՄՆ-ում այն հանդիսանում է[4] քրիստոնեական ամառային ճամբարներում դժվար դեռահասներին դաստիարակելու միջոց։ Ճապոնիայի ավագ դպրոցի աշակերտները մաֆիայի օգնությամբ պատրաստվում են ապագա ատենակալների դերին[3][11]։
  • 1998 թվականից Ռուսաստանի[11], Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Չինաստանի[12][13][14] խոշոր քաղաքներում փորձեր են արվում ստեղծել մաֆիա խաղի մասնագիտացված սրահներ։ Որոշ ակումբներ անցկացնում են նաև մաֆիայի միջբուհական մրցաշարեր[15]։
  • Մաֆիան ճանաչվել է «1800 թվականից ի վեր ստեղծված առավել պատմական և մշակութային 50 կարևոր խաղերից մեկը»[16][17]։

Նկարագրություն խմբագրել

Գոյություն ունի խաղի երկու սկզբունքորեն տարբեր տեսակ, որոնք անցկացվում են տարբեր մաֆակումբների կողմից կանոնակարգված կանոններով։

Առաջինը հաճախ կոչվում է «դասական մաֆիա» կամ «մրցութային մաֆիա»[18]։ Այստեղ, որպես կանոն, մասնակցում է տասը խաղացող՝ 7 խաղաղ բնակիչ՝ շերիֆի հետ, և մաֆիայի 3 անդամ՝ ներառյալ դոնը։ Այս խաղի կանոնները մտածված են այնպես, որ խաղաղ բնակիչների և մաֆիայի թիմերը հավասարազոր են՝ չնայած թիմերի խաղացողների տարբեր թվի։ Խաղի այս տարբերակում մաֆիոզները արթնանում են միայն առաջին գիշերը և պլանավորում են խաղաղ բնակչությանը վերացնելու ամբողջ ծրագիրը։ Մաֆիայի կրակոցները տեղի են ունենում մյուս գիշերների ընթացքում՝ փակ աչքերով՝ երկու բարձրացված մատների ծալման ժեստի միջոցով։ Մաֆիայի անդամները պետք է փակ աչքերով միաժամանակ կրակեն խաղավարի կողմից խաղացողների համարներից մեկը նշելու ժամանակ, որի մասին պայմանավորվել էին առաջին գիշերը կամ ցերեկը՝ ժեստերով։ Եթե մաֆիան վրիպում է, բոլոր խաղացողները ողջ են մնում։ Բացի առաջին գիշերվանից, մնացած գիշերների ընթացքում խաղավարի հրահանգով աչքերը հերթականությամբ բացում են միայն դոնը և շերիֆը։ Դոնը իրավունք ունի գիշերը ստուգել մեկ խաղացողի՝ որպես շերիֆ, այսինքն՝ կարող է խաղավարից իմանալ, թե արդյոք այդ խաղացողը շերիֆն է։ Շերիֆը գիշերվա ընթացքում խաղավարից կարող է իմանալ՝ արդյոք իր ընտրած խաղացողը մաֆիայի անդամ է, թե խաղաղ բնակիչ։ Առավոտյան շերիֆը չպետք է խոստովանի իր դերը, որպեսզի մաֆիան չկրակի նրան, բայց նաև չպետք է շատ ձգձգի, քանի որ մաֆիոզներից մեկը կարող է իրեն շերիֆ անվանել և ասել իր կողմից կեղծ ստուգվածների անուններ, որոնք կբխեն մաֆիայի շահերից։ Խաղի դերերը չեն բացահայտվում մինչև խաղի ավարտը, այսպիսով, խաղացողի հեռանալուց հետո ոչ ոք, բացի նրանից, չի կարող վստահ լինել, թե արդյոք նա խաղաղ բնակիչ էր, թե մաֆիա։ Քննարկման ժամանակ խոսում է միայն մեկ խաղացող։ Եթե խաղացողը խոսում է ոչ իր հերթին, խաղավարի կողմից ստանում է նկատողություն։ 4 նկատողություն ստանալու պարագայում խաղացողը վաղաժամ լքում է խաղը։ Խաղացողի ելույթի ժամանակ մյուսները կարող են ժեստերով փոխանակվել, իսկ մաֆիան սա կարող է օգտագործել կրակի ուղղությունը փոխելու համար։ Քվեարկությունը տեղի է ունենում հարաբերական մեծամասնության համակարգով։ Խաղացողը կարող է քվեարկել միայն մեկ թեկնածուի դեմ, և այն թեկնածուն, որը հավաքում է ձայների մեծամասնությունը, լքում է խաղը։ Խաղի հենց այս տարբերակին են նվիրված Ասլիկյանի «Մաֆիա» գիրքը և Եսայանի «Խաղացողի գրություններ» ձեռնարկը։

Խաղի երկրորդ տեսակը հաճախ անվանում են «Քաղաքային մաֆիա», «Մաֆիան քաղաք է», երբեմն՝ «Պետերբուրգյան մաֆիա»։ Այստեղ, բացի սովորական մաֆիայից և խաղաղ բնակիչներից, կան տարբեր դերեր, ինչպիսիք են՝ մոլագարը և անբարոյականը։

Ընդհանուր սկզբունքներ խմբագրել

Թեպետ խաղն ունի բազմաթիվ սիրողական, ազատ կանոններով տարբերակներ, սակայն կան որոշ ընդհանուր սկզբունքներ[10][19][20]

  • Խաղավարը խաղացողներին առաջարկում է շրջված խաղաքարտերից մեկը։ Կարելի է օգտագործել ինչպես խաղի հատուկ հավաքածու, որտեղ խաղաքարտերի վրա գրված են խաղացողների ապագա դերերը, այդպես էլ սովորական խաղային քարտեր. սովորական խաղային քարտերից ընտրում են մի քանիսը, որոնք խորհրդանշում են համապատասխան խաղային դերեր։ Դրանցում խաղաղ բնակիչներին համապատասխանում են կարմիր քարտերը, իսկ մաֆիային՝ սևերը։
    • Խաղացողները բաժանվում են երկու խմբի՝ «բնակիչներ», որոնք իրար չեն ճանաչում, և «մաֆիա», որոնք քիչ են, սակայն առաջին գիշերվանից միմյանց ճանաչում են։
    • Ինչպես մաֆիայի, այնպես էլ բնակիչների թիմում խաղացողները կարող են ունենալ հատուկ կարգավիճակներ. օրինակ, բնակիչների մեջ կա շերիֆ, իսկ մաֆիոզների մեջ՝ դոն։
  • Խաղի ընթացքը բաժանված է երկու մասի՝ «գիշեր» և «ցերեկ»։
    • Երբ խաղավարը «քաղաքում» հայտարարում է գիշեր, խաղացողները փակում են աչքերը՝ «քնում են»։ Առաջին գիշերը խաղավարը մաֆիային թույլ է տալիս բացել աչքերը և ծանոթանալ իրենց զինակիցների հետ։ Դրանից հետո մաֆիան «քնում է», իսկ խաղավարը հերթականությամբ պահանջում է արթնանալ հատուկ կարգավիճակ ունեցող մնացած խաղացողներին։ Այդ կերպ խաղավարին հայտնի են դառնում խաղացողների դերերը։
    • «Ցերեկ» հայտարարելուց հետո արթնանում են բոլոր խաղացողները և քննարկում, թե իրենցից ով կարող է լինել մաֆիոզ։ Քննարկման ավարտին խաղավարը հայտարարում է բաց քվեարկություն։ Ամենաշատ ձայներ հավաքած խաղացողը հայտնվում է «ճաղերի հետևում» (դուրս է գալիս խաղից)։
    • Քննարկումը կարող է անցնել ինչպես միաժամանակ (բոլոր խաղացողները խոսում են միասին), այնպես էլ հերթով (յուրաքանչյուր խաղացող խոսում է սահմանված ժամանակի ընթացքում, հերթով)։
    • Քվեարկության կանոնները խաղի տարբեր տարբերակների պարագայում կարող են այլ լինել․ այսպես, խաղացողները կարող են քվեարկել յուրաքանչյուր թեկնածուի դեմ առանձին կամ միաժամանակ։ Հանդիպում են նաև այլ փոփոխություններ․ թեկնածուները խաղը լքելիս կարող են ստանալ «արդարացման րոպե», որից հետո քվեարկությունը կրկնվում է, կամ պահանջվում է մի քանի անգամ քվեարկել խաղացողի դեմ։
    • Հետո գալիս է գիշերը։ Գիշերը մաֆիան արթնանում է, անձայն խորհրդակցում են և սպանում ողջ մնացած բնակիչներից մեկին՝ խաղավարին ցույց տալով, թե կոնկրետ ում։ Որոշ տարբերակներում գիշերային սպանության վերաբերյալ վերջնական որոշումը կայացնում է «դոնը»։ Սպանությունից հետո մաֆիան քնում է։ Արթնանում է «Կոմիսարը» և ցույց է տալիս բնակիչներից մեկին, որին ցանկանում է ստուգել՝ արդյոք մաֆիոզ է, թե ոչ։ Խաղավարը անձայն՝ մատներով, «Կոմիսարին» ցույց է տալիս խաղացողի ով լինելը։ Եթե խաղում կան նաև այլ «հատուկ դերեր», նրանք նույնպես արթնանում են և խաղավարին ժեստերով ցույց տալիս իրենց կատարած գործողությունը։ Խաղի տարբերակներից մեկի պարագայում մաֆիոզները արթնանում են միայն առաջին գիշերը, իսկ մնացած գիշերներին մաֆիան սպանում է խաղացողներից մեկին՝ ձեռքը բարձացնելով սեղանից և կրակելու ժեստը անելով այն ժամանակ, երբ խաղավարը անվանում է այն խաղացողի համարը, որին որոշել էին սպանել այդ գիշեր։ Այդ ժամանակ մահանում է այն խաղացողը, որի վրա կրակել են բոլոր ողջ մնացած մաֆիաները։
    • Առավոտյան խաղավարը հայտարարում է, թե ով է սպանվել գիշերը, եթե մաֆիան չի վրիպել։ Հակառակ դեպքում առավոտը հայտարարվում է բարի։ Տեղեկություն է տրվում նաև գիշերային մյուս իրադարձությունների մասին։ Սպանված խաղացողը դուրս է գալիս խաղից՝ երբեմն վերջին խոսքի իրավունք ունենալով։ Որոշ տարբերակներում մահացածի դերը բացվում է խաղավարի կողմից, որոշ դեպքերում էլ դա մնում է գաղտնի։

Խաղի մեջ մնացած մասնակիցները անցնում են քննարկման։

Խաղը շարունակվում է մինչև որևէ թիմի հաղթանակը։ Հաղթանակ կարող է գրանցվել, եթե թիմերից մեկը ամբողջությամբ ոչնչացվել է, կամ եթե թիմերից որևէի մեկի հաղթանակը մաթեմատիկական տեսանկյունից դառնում է անհնար։

Մաֆիա խաղում հաճախ օգտագործվում են լրացուցիչ դերեր, որոնցից յուրաքանչյուրն ունի իր հատուկ գործառույթը։ Դերերը կարող են ինչպես զանազանություն մտցնել խաղում, այնպես էլ առաջացնել զգալի անհավասարակշռություն։

Խաղացողների քանակ խմբագրել

Խաղը հնարավոր է խաղալ երեք և ավելի խաղացողներով։ Խաղացողների քիչ քանակի դեպքում խաղն արագ ավարտվում է, իսկ շատ խաղացողների դեպքում ընդհանուր աղմուկի և քննարկումների պատճառով իմաստազրկվում է։ Մաֆիայի անդամների քանակը սահմանելու համար կարելի է կիրառել հետևյալ բանաձևը․

 ,

որտեղ   - մաֆիոզների թիվն է,   - խաղացողների ընդհանուր թիվը,   - հաշվարկման գործակիցը։

Հեռուստատեսային տարբերակներ խմբագրել

Ժամանակ առ ժամանակ տեղեկություն է ստացվում հեռուստատեսությունում խաղի անցկացման մասին․

  • 1990-1995 թվականներին Լատվիայի LTV1 ազգային հեռուստաընկերության եթերում ներկայացվեց ամենշաբաթյա «Կառավարությունն ընդդեմ մաֆիայի» (լատիշ․՝ Parlaments pret Mafiju) հեռուստաշոուն։ Ըստ ականատեսների՝ խաղն անցկացվել է 12 հոգու համար։ Գանգստերներից մեկը «Կնքահայրն էր», նա ամփոփում էր մաֆիայի անդամների կարծիքները, որից հետո ինքնուրույն որոշում էր, թե ում սպանել։ Կոմիսարին անվանում էին «Հետախույզ»։ Առավոտյան բոլոր բնակիչները՝ խորհրդականները, քննարկում էին, թե ում պետք է հեռացնեն։ Երկու կասկածյալներին տրվում էր մեկ րոպե՝ մինչ քվեարկությունը։ Նրան, որին չէր հաջողվում համոզել պառլամենտին, հեռացնում էին[21]։
  • 2004 թվականին «Позитив TV» ընկերությունը փորձ արեց ստեղծել հեռուստախաղի ռուսական տարբերակը։ «Ընդդեմ մաֆիայի» անվանումը կրող շոուի համար ընտրվեց խաղի այն տարբերակը, որում խաղացողի մահվանից հետո խաղավարը չի բացահայտում նրա դերը։ Խաղը եղել է դերերով․ բնակիչները ստացել են մասնագիտությունների անուններով խաղաքարտեր, որոնք նրանք պետք է ասեին հեռուստադիտողներին և խաղարկեին շոուի ընթացքում։ Խաղացողներից երկուսը, որոնց խաղաքարտերին գրված էր մաֆիա, և ևս մեկը, որին բաժին էր ընկել «Կոմիսարը», վայրկյանների ընթացքում պետք է իրենց համար ընտրեին մասնագիտություն և խառնվեին ազնիվ քաղաքացիների հետ։ Խաղն ընթանում էր ինը խաղացողներով յուրահատուկ գունագեղ ձևավորմամբ[22]։ Հանդիսատեսի շրջանում ինտրիգ ստեղծելու և ազնիվ բնակիչներին կարեկցելու համար խաղային «գիշերները» ցուցադրվում էին միայն շոուի վերջում։ Որպես խաղացողներ՝ հրավիրվել էին «Панорама ТВ», «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի, «Собака.ru», «Календарь», «Афиша» ամսագրերի թղթակիցները և սկսնակ կինոդերասաններ։ Խաղի ավարտին խաղավարի՝ ՌԴ վաստակավոր արտիստ Ալեքսանդր Ստրաևի[23] կողմից ընտրվում էին լավագույն երեք խաղացողները, որոնք ստանում էին դրամական պարգև։ Սուպեր խաղի հաղթողը ստանում է ուղեգիր դեպի Սիցիլիա։ Սուպեր խաղի հաղթողը ստացավ դեպի Սիցիլիա ուղևորության հնարավորություն։ 2005 թվականին[24] «Ընդդեմ մաֆիայի» շոուն հեռարձակվել է Սանկտ Պետերբուրգի Հինգերորդ ալիքով և ուկրաինական «НТН» հեռուստաալիքով, 2007 և 2008թվականներին[25]՝ «Միր» հեռուստաալիքով։
  • 2009 թվականի աշնանը «Муз-ТВ» հեռուստաալիքի երեկոյան եթերում հայտնվեց «MAFIA» շոուն[26]։ Խաղն ընթանում էր ինը և տասը խաղացողներով։ Տասը խաղացողների տարբերակի համար տրվում էր մաֆիայի երեք խաղաքարտ, իսկ ինը խաղացողների դեպքում՝ երկու։ Կոմիսարը բացակայում էր։ Խաղը վարում էր շոումեն Ալեքսանդր Պրյանիկովը[27]։
  • 2010 թվականի վերջին «Tele2» հեռուստահաղորդակցական ընկերությունը հովանավորեց «Մաֆիան քաղաքում» հեռուստաշոուն՝ կեմերովյան «Мой город» հեռուստաալիքով[28]։

Կինեմատոգրաֆիայում խմբագրել

2016 թվականի հունվարին վարձույթի հանվեց «Մաֆիա։ Խաղ ապրելու համար» ռուսական գեղարվեստական ֆիլմը։ Սյուժեն հիմնված էր Մաֆիա խաղի կանոններով մտացածին հեռուստաշոուի վրա։

Նշվում է, որ ֆիլմի համար խաղի հեղինակ Դմիտրի Դավիդովից պաշտոնապես գնվել է էկրանավորման իրավունք[29][30]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Информация о Мафии на about.com Արխիվացված 2007-11-03 Wayback Machine(անգլ.)
  2. Архив: Dimitry Davidoff(անգլ.)
  3. 3,0 3,1 Журнал «Деньги» № 30(685) от 04.08.2008 «Мафия застольного периода»
  4. 4,0 4,1 Wired UK Magazine, 03/2010. «Werewolf: How a parlour game became a tech phenomenon Արխիվացված 2010-08-30 Wayback Machine»(անգլ.)
  5. Ответы Дмитрия Давыдова(անգլ.)(ֆր.) на вопросы французского веб-сайта jeuxsoc.fr, данные 1 марта 2011 года.
  6. Страница(անգլ.) первого дизайнера Werewolf-версии игры Andrew Plotkin. Секция «History» (ռուս.՝ «История»).
  7. Информация журнала «Секрет фирмы»
  8. The Graduate Mafia Brotherhood. History of the Game(անգլ.)
  9. Johanna Preetorius. Knaurs Spielbuch. Гл. Konversationsspiele («Игры бесед»). — Мюнхен, 1953. — S. 242.
  10. 10,0 10,1 Асликян Э. Мафия (правила, тактика и стратегия игры). — М.: Планета, 2010. — 76 с. — ISBN 978-5-903162-16-1
  11. 11,0 11,1 РБК. Передача «Интрига дня». Сюжет «С закрытыми глазами» от 9 марта 2010 г.
  12. Архив: «Xclub» Пекина, 50000 членов(չին.)
  13. Статья о китайских маф-клубах «Killer» (2000 членов) и «PK Club» (6000 членов) Արխիվացված 2014-04-21 Wayback Machine(անգլ.)
  14. Заметка о китайских маф-клубах(անգլ.)
  15. «Невское время». «Город против мафии-2003»(չաշխատող հղում)
  16. Информация about.com: «The 50 most historically and culturally significant games published since 1800 Արխիվացված 2011-01-07 Wayback Machine(անգլ.)»
  17. В 2007-м году about.com включило Мафию в «Top 5 Best Voting Games Արխիվացված 2011-01-10 Wayback Machine(անգլ.)»
  18. «Турнирные правила"». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 18-ին.
  19. http://desktopgames.com.ua/games/895/mafia_rules_rus.pdf
  20. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 18-ին.
  21. «Из истории продюсерской группы Virus Art». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 18-ին.
  22. Архив: Декорации для программы «Против мафии»
  23. Официальный сайт Александра Строева
  24. «НТН. «Против Мафии»». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 9-ին.
  25. Архив: Описание телешоу «Против мафии» на МТРК Мир
  26. MAFIA. Описание шоу на сайте Муз-ТВ.
  27. Официальный сайт Александра Пряникова
  28. «Телешоу «Мафия в городе» на КемеровоТВ». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 19-ին.
  29. Премьера нового трейлера фильма «Мафия: Игра на выживание»
  30. Елена Подкаминская убрала с новогоднего стола оливье