Մաքսիմ Ռուդակով

ռուս ֆուտբոլիստ

Մաքսիմ Ալեքսեևիչ Ռուդակով (հունվարի 22, 1996 թ., Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, «Ռոստով» ֆուտբոլային ակումբի դարպասապահն է։ Ռուսաստանի սպորտի վարպետ է։

Մաքսիմ Ռուդակով
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ռուսաստան Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 22, 1996(1996-01-22)[1][2] (28 տարեկան)
Ծննդավայր Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Հասակ 190 սմ
Քաշ 80 կգ
Դիրք Դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Ռոստով
Համար 77
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013-2020 Ռուսաստան Զենիթ (Սանկտ Պետերբուրգ) 0 (0)
2016 Ռուսաստան   Զենիթ (Պենզա) 9 (-20)
2017 Ռուսաստան   Զենիթ-2 4 (-13)
2018-2019 Ֆինլանդիա   ՖԱ Հելսինկի 55 (-45)
2020-մինչ հիմա Ռուսաստան Ռոստով 0 (0)
Ազգային հավաքական
2014-2015 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 19) 2 (-1)
2016 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 21) 1 (-2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ փետրվարի 22, 2020:

Ակումբային կարիերա խմբագրել

«Կիրովեց» մանկապատանեկան մարզադպրոցում սկսել է խաղալ հարձակվողի դիրքում, բայց հետո տեղափոխվել է դարպասապահի դիրք[3]։ Նաև «Լոկոմոտիվ» և «Սմենա» դպրոցների սանն է եղել[4]։ 2012/13 մրցաշրջանից առաջ դարպասապահը ընդգրկվում է Զենիթի հայտացուցակում 51 համարի մարզաշապիկով։ Երիտասարդական առաջնությունում իր առաջին խաղն անցկացրել է 2012 թ. սեպտեմբերի 28-ին, երբ թիմը տնային հանդիպում էր անցկացնում Լոկոմոտիվի հետ (2:3)։ Առաջնությունում 2012/13 - 2017/18 մրցաշրջաններում հասցրել է մասնակցել 68 հանդիպման և բաց է թողել 77 գնդակ։ ՈւԵՖԱ երիտասարդական առաջնությունում 2013/14 - 2015/16 մրցաշրջաններում մասնակցել է 10 խաղի և բաց է թողել 20 գնդակ։

2016/17 մրցաշրջանից առաջ դարպասապահը վարձավճարով տեղափոխվում է Պենզայի Զենիթ, որտեղ անցկացրած 9 խաղերում բաց է թողնում 20 գնդակ. մրցակիցները 2 անգամ չեն կարողացել գրավել դարպասը, երբ 11 մետրանոց հարվածից հետո գնդակը հետ է մղվել դարպասաձողից։ Ձմեռային ընդմիջման ժամանակ վերադառնում է Զենիթ, որտեղ երկրորդ թիմի կազմում մասնակցելով ՖԱԼ գավաթի 3 խաղերի բաց է թողնում 3 գնդակ։ Մարտ - ապրիլ ամիսներին ՖԱԼ առաջնությունում մասնակցում 3 խաղի բաց թողնելով 11 գնդակ։ Հաջորդ մրցաշրջանում Զենիթի երկրորդ թիմի կազմում մասնկացում է 1 խաղի, երբ թիմը առաջին տուրում հյուրընկալվել էր Շիննիկին (1:2)։

2017 թ. ամռանը դարպասապահը վարձավճարով պիտի տեղափոխվեր ֆիննական Հելսինկի, սակայն կարողացավ մեկնել միայն աշնանը, բայց արդեն թիմի հիմնական կազմ։ 2018 թ. հունվարից 1 տարվա վարձավճարային պայմանագիր է կնքվում նոր ակումբի հետ[5]։ Հելսինկիի կազմում իր առաջին խաղն անցկացնում է հունվարի 26-ին, երբ թիմը գավաթային հանդիպում էր անցկացնում Գնիստանի հետ (8:0)։ Առաջնությունում իր առաջին խաղն անցկացրել է ապրիլի 21-ին, երբ թիմը մրցում էր Կուոպիո քաղաքի թիմի հետ (1:2)։ Ֆիննական ակումբի կազմում կարողանում է դառնալ երկրի չեմպիոն[6]։

2020 թ. փետրվարի 12-ին դարպասապահը պայմանագիր է կնքում Ռոստովի հետ։

Ազգային հավաքականի կազմում խմբագրել

2012-2015 թթ. հանդես է եկել մինչև 19 տարեկանների ազգային հավաքականի կազմում, երբ թիմը գլխավորում էր Դմիտրի Խոմուխան։ 2014 թ. Գրանատկինի հուշամրցաշարի փոխչեմպիոնն է, մրցաշարի լավագույն դարպասապահը[7]։ 2015 թ. Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության փոխչեմպիոնն է, սակայն խաղադաշտ չի մտել, իսկ թիմի հիմնական դարպասապահը Անտոն Միտրյուշկինն էր։

Մինչև 21 տարեկանների ազգային հավաքականի կազմում Նիկոլայ Պիսարևի գլխավորությամբ մասնակցել է 1 խաղի, երբ թիմը 2016 թ. նոյեմբերին ընկերական խաղ էր անցկացնում Շվեյցարիայի հավաքականի հետ (1:2)։

Նվաճումներ խմբագրել

  ՖԱ Հելսինկի

  • Ֆինլանդիայի չեմպիոն - 2018

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքսիմ Ռուդակով» հոդվածին։