Մաքսիմ Շտրաուխ
Մաքսիմ Շտրաուխ Մաքսիմովիչ (փետրվարի 11 (23), 1900, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 3, 1974[1][2][3][…], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), ռուս սովետական դերասան։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1965 թվական)։
Ծնվել է | փետրվարի 11 1900 |
---|---|
Ծննդավայր | Մոսկվա |
Մահացել է | հունվարի 3 1974 |
Մահվան վայր | Մոսկվա |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Պետրոպավլովի տղամարդկանց ուսումնարան |
Մասնագիտություն | ռուս սովետական դերասան |
Աշխատավայր | Meyerhold State Theatre?, Մոսկվայի Վ. Մայակովսկու անվան ակադեմիական թատրոն, Փոքր թատրոն, Մոսկվայի Պուշկինի անվան դրամատիկական թատրոն և Մոսկվայի Վ. Մայակովսկու անվան ակադեմիական թատրոն |
Ամուսին | Յուդիֆ Գլիզեր |
Պարգևներ և մրցանակներ |
1921-1924 թվականներին աշխատել է Պրոլետկուլտի 1-ին բանվորական, 1929-1931 թվականներին՝ Մեյերխոլդի անվան, 1932 թվականից՝ Մոսկվայի հեղափոխության (այժմ՝ Մայակովսկու անվան) թատրոններում։ Ստեղծել է երգիծական կերպարներ Մայակովսկու պիեսներում՝ Պոբեդոնոսիկով («Բաղնիք»), Պրիսիպկին («Փայտոջիլ») և այլն։ Միաժամանակ Շտրաուխը խոր մարդկայնության և նուրբ հոգեբանական վերլուծության վարպետ էր (Ռուբինչիկ, Զարխիի «Խնդության Փողոց», Ղեկավար անձ, Պոգոդինի «Իմ բարեկամը»)։ Խոր ռեալիստական ոգով է մարմնավորել վ․ Ի․ Լենինի կերպարը Ս․ Ցուտկևիչի ֆիլմերում՝ «Հրացանավոր մարդը» (1938 թվական), «Պատմվածքներ Լենինի մասին» (1958 թվական), «Լենինը Լեհաստանում» (1966 թվական) են։ Լավագույն դերերից են նաև խուզարկու («Ուրվական, որ ետ չի գալիս», 1930 թվական), Տիբո («Սպանություն Դանթե փողոցում», 1956 թվական)։ Լենինյան (1959 թվական), ԽՍՀՄ պետական մրցանակներ (1949 թվական, 1951 թվականին՝ կրկնակի)։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Штраух Максим Максимович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 580)։ |