Մաքսիմ Արիստարխով

ռուս ֆուտբոլիստ

Մաքսիմ Յուրևիչ Արիստարխով (ռուս.՝ Максим Юрьевич Аристархов, մարտի 9, 1980(1980-03-09), Կալուգա, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, հարձակվող։ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում իր նորամուտը կատարել է 2000 թվականին։

Մաքսիմ Արիստարխով
Անձնական տվյալներ
Ազգությունը ռուս
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ մարտի 9, 1980(1980-03-09) (44 տարեկան)
Ծննդավայր Կալուգա, ԽՍՀՄ
Հասակ 189 սանտիմետր
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
Ռուսաստան ՄՊՄԴ Օլիմպիկ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1996 Ռուսաստան Օլիմպիկ 0 (0)
1997—2003 Ռուսաստան Տորպեդո 35 (5)
1997—2000  Ռուսաստան Տորպեդո-2 64 (24)
2003 Ռուսաստան Տոմ 12 (4)
2004 Ուկրաինա Արսենալ (Կիև) 12 (4)
2004 Ռուսաստան Ամկար 5 (0)
2005 Ռուսաստան Անժի 17 (0)
2005 Ուկրաինա Մետալուրգ (Զապորոժիե) 16 (2)
2006 Ռուսաստան Թերեք 18 (5)
2006—2007 Ուկրաինա Զարյա 2 (0)
2007 Ռուսաստան Նոստա 16 (3)
2008—2009 Ռուսաստան Վոլգա (ՆՆ) 31 (10)
2010 Ռուսաստան Մետալուրգ 26 (3)
2011 Ռուսաստան Գուբկին 4 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Արիստարխովը ծնունդով Կալուգայից է, որտեղ էլ սկսել է զբաղվել ֆուտբոլով։ Առաջին մարզիչը եղել է Մ. Ստրիկովը[1]։ Մինչև 17 տարեկանը հանդես է եկել տեղի ՄՊՄԴ-ի թիմում, ինչից հետո գրավել է Ռուսաստանի պատանեկան, ապա նաև Ռուսաստանի երիտասարդական հավաքականների մարզիչների ուշադրությունը։ 1997 թվականին ընդունել է «Տորպեդո» ակումբի երկրորդ կազմին միանալու առաջարկը[2]։ Հետագայում Արիստարխովը հաճախ փոխել է ակումբները, հանդես է եկել ոչ միայն Ռուսաստանում, ապա Ուկրաինայում։

Պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2011 թվականին Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի «Գուբկին» ակումբում (Բելգորոդի մարզ)։

Ձեռքբերումներ խմբագրել

  • 2000 թվականի Ռուսաստանի առաջնության բրոնզե մրցանակակիր
  • 2008 թվականի Ռուսաստանի առաջնության երկրորդ դիվիզիոնի (Ուրալ-Պովոլժիե) հաղթող
  • Ուկրաինայի գավաթի խաղարկության 2005/06 մրցաշրջանի եզրափակչի մասնակից[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. football.lg.ua
  2. «Максим Аристархов: «Играл с Липецком, сломался и попал… в Липецк»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
  3. Максим АРИСТАРХОВ: О Торпедо мне напоминает бронзовая медаль