Մաքսիմիլիան Լաուեր

գերմանացի արևելագետ, հայագետ, աստվածաբան, թարգմանիչ

Մաքսիմիլիան Թեոդոր Ալբերտ Լաուեր (Lauer, հունվարի 11, 1841(1841-01-11) - 1923), գերմանացի արևելագետ, հայագետ, աստվածաբան, թարգմանիչ։

Մաքսիմիլիան Լաուեր
Ծնվել էհունվարի 11, 1841(1841-01-11)
Մահացել է1923
Քաղաքացիություն Գերմանիա
ԿրթությունԳյոթինգենի համալսարան
Մասնագիտությունարևելագետ, հայագետ, աստվածաբան և թարգմանիչ

Կենսագրություն խմբագրել

Մաքսիմիլիան Լաուերը ծնվել է 1841 թվականի հունվարի 11-ին Շհիլսինգենում (Գերմանիա)։ Սովորել է Գյոթինգենի համալսարանում։

1869 թվականին Վիեննայում լույս է տեսել Մաքսիմիլիան Լաուերի «Դասական հայերենի քերականություն» դասագիրքը, որը 1883 թվականին Փարիզում հրատարակվել է ֆրանսերեն՝ Օ. Կարիերի թարգմանությամբ։

Մաքսիմիլիան Լաուերը գերմաներեն է թարգմանել Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց» երկը (1869, Ռեգենսբուրգ), որի Բ գիրքն ամբողջությամբ զետեղել է իր կազմած «Հայկական քրեստոմատիա» (1881, Վիեննա, Մխիթարյան տպարան) ձեռնարկում՝ ծանոթագրություններով և հայերենի քերականության առանձնահատկությունների վերաբերյալ ծավալուն ուսումնասիրությամբ։

Մաքսիմիլիան Լաուերը մահացել է 1923 թվականին։

Գրականություն խմբագրել

  • Հովհաննիսյան Պ., Մովսես Խորենացի։ Մատենագիտություն, Ե., 2013:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։