Մաքսային ծառայության մասին ՀՀ օրենք

«Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, Հայաստանի Հանրապետությունում գործող օրենք, որը կարգավորում է մաքսային հարաբերությունները։

Մաքսային ծառայություն խմբագրել

Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայությունը Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների միասնական կենտրոնացված համակարգն է։

Խնդիրներ խմբագրել

Ինչպես Հայաստանի Հանրապետությունում գործող մյուս ծառայությունները, այնպես էլ մաքսային գործերը ունեն իրենց աշխատանքային խնդիրները։ Մաքսային ծառայության խնդիրներն են Հայաստանի Հանրապետության մաքսային քաղաքականության իրականացումը, մաքսային գործի և մաքսային մարմինների գործունեության արդյունավետ կազմակերպումը։

Օրենքը լիազորվում է նաև ապահովել մաքսային ծառայողների իրավունքների և պարտականությունների իրականացումը։

Մաքսային օրենքի գործածության ոլորտ և մաքսային ծառայության կազմակերպում խմբագրել

Ըստ Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության մասին օրենքի, մաքսային մարմիններում որոշակի պաշտոններ զբաղեցնող անձիք կոչվում են մաքսային ծառայողներ։

Նրանց կարող են շնորհվել մաքսային ծառայության հատուկ կոչումներ, որոնք լիազորված են իրականացնել մաքսային մարմինների գործառույթների հետ կապված մասնագիտական գործունեություն։

  Մաքսային մարմիններում քաղաքացիական ծառայողների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության մասին օրենքով և դրանից բխող իրավական ակտերով։
- Մաքսային ծառայության մասին ՀՀ օրենք, հոդված 2
 

Մաքսային մարմինների գործունեության տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով։