Մաքենզի Ֆոյ

ամերիկացի դերասանուհի

Մաքենզի Ֆոյ (անգլ.՝ Mackenzie Christine Foy, նոյեմբերի 10, 2000(2000-11-10)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա), ամերիկացի մոդել և դերասանուհի։

Մաքենզի Ֆոյ
Ծնվել էնոյեմբերի 10, 2000(2000-11-10)[1] (23 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, մանկական դերասան, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և ձայնային դերասանուհի
Պարգևներ և մրցանակներ

Կարիերա խմբագրել

Մոդելային կարիերան սկսել է հինգ տարեկանից՝ աշխատելով «Garnet Hill», «Polo Ralph Lauren», «Guess Kids»[2][3][4] և այլ գովազդային ընկերությունների հետ։ Դերասանական կարիերան սկսել է 2006 թվականից, առաջին դերը եղել է փոքր դեր, որը նա խաղացել է «Կախարդվածը» հեռուստասերիալում։ 2009 թ․ Մաքենզին խաղացել է էպիզոդիկ դեր «Երկար և երջանիկ» և «FlashForward», իսկ 2010 թ․ «Հավաիի 5․0» հեռուստասերիալներում։ Նույն թվականին նա մարմնավորել է Ռենեսմի Կալլենին Ստեֆանի Մայերի «Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 1» հեռուստասերիալի կինոադապտացիայում[5]։ 2012 թ․ Մաքենզին միացել է Ջեյմս Վանի «Անեծքը» սարսափ ֆիլմի նկարահանումներին։ 2012 թ․ հոկտեմբերի 10-ին ստացել Լուիզա Մեյ Կարդինալի դերը Դէյվիդ Բալդաչիի «Մաղթում եմ ձեզ բարի» գրքի էկրանավորման մեջ։ 2013 թ․ Քրիստոֆեր Նոլանի գիտաֆանտաստիկ ֆիլմում մարմնավորել է Մյորֆին, ով գլխավոր հերոսի աղջիկն է։ Մաքենզին մասնակցել է «Էռնեստ և Սելեստին» (2013 թ․), «Ապրանքային վագոնի երեխաները» (2014 թ․) և «Փոքրիկ իշխանը» (2015 թ․) մուլտֆիլմերի հնչունավորմանը։ 2015 թ․ հայտնվել է «Hallmark» կինոարտադրության «Jesse Stone: Lost in Paradise» հեռուստաֆիլմում։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
2009 Երկար և երջանիկ 'Til Death փոքրիկ աղջնակ
2010 FlashForward Flash Forward Քեյթ Էրսքին
2010 Հավաիի 5․0 Hawaii Five-0 Լիլի Ուիլսոն
2011 Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 1 The Twilight Saga: Breaking Dawn : Part 1 Ռենեսմի Կալլեն
2012 Էռնեստ և Սելեստինա Ernest & Celestine Սելեստինա
2012 Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 2 The Twilight Saga: Breaking Dawn : Part 2 Ռենեսմի Կալլեն
2012 Ռ․ Լ․ Սթայն։ Հոգիների ժամը R.L. Stine's The Haunting Hour Ջորջիա Լումին/Նատալի
2013 Անեծքը The Conjuring Սինդի
2013 Մաղթում եմ Ձեզ բարին Wish You Well Լուի Կարդինալ
2014 Ապրանքային վագոնի երեխաները The Boxcar Children Վայոլետ
2014 Սևաչյա շուն Black Eyed Dog Դեյզի
2014 Ինտերստելլար Interstellar Մյորֆ (10 տարեկան)
2015 Փոքրիկ իշխան The Little Prince աղջիկ
2015 Jesse Stone: Lost in Paradise Ջենի Օ՛Նիլ

Մրցանակներ և նոմինացիաներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. «Meet Renesmee! Mackenzie Foy of 'Breaking Dawn -- Part 2'». հունիսի 15, 2012թ․. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է օգոստոսի 24, 2012թ․-ին.
  3. «Mackenzie Foy, 'Twilight' Star, On Shooting 'Breaking Dawn' And Her Favorite Scene». 2012 թ․ հուլիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 24-ին.
  4. «'Twilight' Star Renesmee Revealed: 5 Things to Know About Mackenzie Foy». հունիսի 13, 2012թ․. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 3-ին. Վերցված է օգոստոսի 24, 2012թ․-ին.
  5. Internet Movie Database
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքենզի Ֆոյ» հոդվածին։