Մար Չիկիտա (իսպ.՝ Mar Chiquita՝ «փոքր ծով»), անհոսք խոշոր աղի լիճ, որը տեղակայված է Պամպայի հյուսիսարևմտյան մասում արգենտինական Կորդովա գավառում։ Հանդիսանում է միակ աղի լիճը Արգենտինայում։

Մար Չիկիտա
իսպ.՝ Mar Chiquita

'
30°37′41″ հվ. լ. 62°33′32″ ամ. ե.HGЯO
Կոորդինատներ
Տեղագրություն Կորդոբա (գավառ, Արգենտինա)
Հայելու բացարձակ բարձրությունը 66-69 մ
Ամենամեծ խորությունը 19 մ
Միջին խորությունը 3-4 մ
Աղիությունը 175 ‰
Թափվող գետերը Ռիո Դուլսե (գետ)/Ռիո Սալադիլո

Լիճը զբաղեցնում է իջվածքի հարավային մասը և տարածքը 80x45 կմ է։ Քանի որ լճի խորությունը փոքր է (մոտ 10 մ), դրա մակերեսը խիստ տատանվում է 2-ից 4,5 կմ², որը համապատասխանում է 66-69 մ ծովից բարձրության։

Հիմնականում Մար Չիկիտան սնվում է Ռիո Դուլսեի աղի ջրերով, որը հոսում է Սանյագո դել Էստրո գավառով, որտեղ միախառնվում է հյուսիսից հոսող Ռիո Սալադիլոյի հետ։ Ռիո Դուլսեի և Մար Չիկիտայի տարածքը ճահճայնացված է բնակեցված է կենդանիների տարբեր տեսակներով, հատկապես ջրլող թռչուններով։ Լիճը հարավ-արևմուտքից անկանոն սնվում է Ռիո Պրիմերո և Ռիո Սերգունդո գետերի ջրերով, որոնք հոսելով միանում են Սերրո դե Կորդոբա լճին, ինչպես նաև որոշ առվակներով։ Մար Չիկիտա լճի աղիությունը խիստ տատանվում է 275 գ/լ ցածր ջրի ժամանակ և 29 գ/լ խոնավ տարիներին[1] (օրինակ, 1980-ական թվականներին)։ Ներկայումս Մար Չիկիտայի մակարդակը նվազել է աճող գոլորշացման և ջրի հոսքի կրճատման հետևանքով։

Լճում գտնվում են մի քանի կղզիներ, նրանցից ամենամեծը՝ Մեդանո կղզին է (2 կմ 150 մ)։ Հարավային ափին տեղակայված է Միրամար առողջարանը, որոշ հյուրանոցներ լքված են[2]։ Հյուսիսային ափը իրենից ներկայացնում է ծավալուն աղակալած հողեր[3][4]։

Մար Չիկիտան համարվում է չիլիական ֆլամինգոյի և պատագոնական ճայերի բնօրրանը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Mar Chiquita» (անգլերեն). Global Nature Fund. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 7-ին.
  2. Patricia Angelleti. «Gran Hotel Viena, el gigante rodeado de lujo y de misterio» (իսպաներեն). lanacion.com.ar. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 7-ին.
  3. Lake Mar Chiquita(չաշխատող հղում) — Encyclopedia Britannica
  4. «Dust Storm in Argentina». Earth Observatory NASA. Վերցված է 2014 թ․ մայիսի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մար Չիկիտա» հոդվածին։