Մարտուն Գրիգորյան (պատմաբան)

պատմաբան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարտուն Գրիգորյան (այլ կիրառումներ)

Մարտուն Խաչատուրի Գրիգորյան (1925, Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2013, Երևան, Հայաստան), պատմաբան, տնտեսագետ, կուսակցական-արհմիութենական գործիչ, Վանաձորի պատվավոր քաղաքացի[1]։

Մարտուն Գրիգորյան
Ծնվել է1925
ԾննդավայրՂարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է2013
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունտնտեսագետ և պատմաբան
Պարգևներ և
մրցանակներ
Հայրենական պատերազմի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Կենսագրություն խմբագրել

Մարտուն Գրիգորյանը ծնվել է 1925 թվականին Ղարաքիլիսայում (այժմ՝ Վանաձոր)։ Ծնողները 1915 թվականին գաղթել են Կարսից։ Սովորել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողություններին[1]։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

1950-1952 թվականներին Գրիգորյանն աշխատել է ՀԿԿ-ի Կիրովականի շրջկոմում՝ որպես հրահանգիչ։ Դրանից հետո ընտրվել է ՀԼԿԵՄ-ի Կիրովականի քաղկոմի առաջին քարտուղար, իսկ 1954 թվականից եղել է Կիրովականի քաղգործկոմի մշակույթի բաժնի վարիչ։ 1959 թվականից եղել է ՀԿԿ քաղկոմի կուսակցության բաժնի վարիչ, ապա՝ քարտուղար։ Սովետական Միության Կոմունիստական Կուսակցության կենտկոմին կից բարձրագույն կուսակցական դպրոցն ավարտելուց հետո՝ ընտրվել է կուսքաղկոմի 2-րդ քարտուղար, դրանից հետո՝ քաղխորհրդի գործկոմի նախագահ։ 1974 թվականին հաստատվել է ՀԱՄԽ-ի հրահանգչական բաժնի վարիչ, իսկ 1982 թվականից՝ Հայաստանի արհեստակցական միությունների խորհրդի ճյուղային կոմիտեի նախագահ։ Մի քանի անգամ ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր։

Գրիգորյանի աշխատանքային գործունեության տարիներին ծավալուն աշխատանքներ են արվել՝ ուղղված Կիրովականի սոցիալ-տնտեսական, մշակութային, քաղաքաշինական վերելքին։ Նշանակալի է նրա դերը Կիրովականի մանկավարժական ինստիտուտի հիմնադրման գործում[1]։

Պարգևներ խմբագրել

Մարտուն Գրիգորյանը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, «Հայրենական պատերազմի», Պատվո նշան շքանշաններով[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Թումանյանական աշխարհ, Մշակութային գիտարան/Գ. Շախկյան - Եր.։ 2016, 848 էջ