Մարտին Կասյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կասյան (այլ կիրառումներ)
Մարտին Վահանի Կասյան (սեպտեմբերի 14, 1905[1][2], Աբասթուման, Ախալցխայի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - հոկտեմբերի 25, 1995[2], Երևան, Հայաստան[2]), հայ խորհրդային մեխանիկ։ ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1956)[3], ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1960)։
Մարտին Կասյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 14, 1905[1][2] Աբասթուման, Ախալցխայի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | հոկտեմբերի 25, 1995[2] (90 տարեկան) Երևան, Հայաստան[2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | մեքենագետ |
Հաստատություն(ներ) | ՀԱՊՀ[1] և Գիտություն և տեխնիկա[1] |
Գործունեության ոլորտ | մեքենաշինություն |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ[1][2] |
Ալմա մատեր | Վրաստանի տեխնիկական համալսարան (1928)[1] |
Կոչում | ակադեմիկոս[1] |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր[2] (1943) |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Կենսագրություն խմբագրել
Ավարտել է Թբիլիսիի Վլադիմիր Իլյիչ Լենինի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը (1928)։ 1949 թվականից Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաշինության տեխնոլոգիայի ամբիոնի վարիչն է։ 1955 թվականին ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար։ 1957-1961 թվականներին եղել է ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի պետական գիտատեխնիկական կոմիտեի (ՊԳՏԿ) նախագահը և ԽՍՀՄ ՊԳՏԿ-ի անդամ։
1963 թվականից հասարակական կարգով եղել է «Գիտություն և տեխնիկա» պարբերականի գլխավոր և Հայկական ՄԱՀ ԳԱ տեղեկագրի տեխնիկական գիտությունների բաժանմունքի պատասխանատու խմբագիր։ Հիմնականում զբաղվել է մետաղների կտրման և մեքենաշինության տեխնոլոգիայի հարցերով. մետաղների կտրման պրոցեսները կառավարող ֆիզիկական հիմունքների հայտնաբերմամբ, ռեժիմային դաշտի՝ մեքենաների շահագործման պայմաններում լծորդների որակը և դրանց երկարակեցությունը որոշող օպտիմալ պարամետրների սահմանմամբ։ Ստեղծել է բնական քարերը (այդ թվում բազալտները) մշակող հատուկ հաստոցներ[4]։
Երկեր խմբագրել
- Մետաղների կտրման հիմունքները, 2 հրատարակություն, Երևան, 1961 (համահեղինակ)։
- Оптимизация режимов резания при решении технологических задач, Е., 1981 (համահեղինակ)[5]
Գրականություն խմբագրել
- Мартын Ваганович Касьян. Библиография, Е., 1975.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Մարտին Կասյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 2-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 275)։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին Կասյան» հոդվածին։ |