Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարտիկ Գասպարյան (այլ կիրառումներ)

Մարտիկ Աշոտի Գասպարյան (հոկտեմբերի 24, 1948(1948-10-24), Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ազատամարտիկ-հրամանատար։ 1979 թվականին ավարտել է Աշխաբադի մեքենաշինական տեխնիկումը։ 1988 թվականի օգոստոսին վերադարձել է Արցախ, մասնակցել հանրահավաքներին և Հադրութի շրջանի Հայկավան գյուղի ինքնապաշտպանությանը։ 1991-1993 թվականներին ԻՊՈՒ 6-րդ, ապա 8-րդ վաշտի՝ 53-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակի (հրամանատար) կազմում մասնակցել է Շուշիի, Ասկերանի,Մարտունիի շրջանների ազատագրական մարտերին։ 1993-1994 թվականներին եղել է Արցախի Հանրապետության ռազմական ոստիկանության բաժնի պետ։ 1994 թվականին հունիսին զորացրվել է։

Մարտիկ Աշոտի Գասպարյան
հոկտեմբերի 24, 1948 -
ԾննդավայրԼՂՀ Ստեփանակերտ
Քաղաքացիություն Արցախ
ԶորատեսակՄոտոհրաձգային
Հրամանատարն էրԻՊՈՒ 53-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակ
Մարտեր/
պատերազմներ
Հադրութի շրջանի Հայկավան գյուղի ինքնապաշտպանություն, Շուշիի, Ասկերանի, Մարտունիի շրջանների ազատագրական մարտեր
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։