Մարտական ռոբոտ, մարտական իրավիճակներում մարդու կյանքը պահպանման համար մարդուն փոխարինող հեռակառավարվող ինքնավար ռոբոտ, որը կիրառվում է տրանսպորտային, հետախուզական, փրկարարական, հարձակման և այլ նպատակներով։

Legged Squad Support System մարտական ռոբոտը

Մարտական ռոբոտ է համարվում ոչ միայն մարդուն մասամբ և ամբողջությամբ փոխարինող մարդկային գործառույթներ կատարող ավտոմատ սարքավորումները, այլ նաև մարդու բնական միջավայր չհանդիսացող՝ օդային և ջրային տարածքներում գործող ռոբոտները։

Այժմ մարտական ռոբոտների մեծամասնությունը իրենցից հեռաներկայության սարքավորումներ են ներկայացնում և շատ քիչ մոդելներ ունեն առանց օպերատորի միջամտության որոշ խնդիրների ինքնավար կատարման հնարավորությունը։

Պատմություն խմբագրել

Լայն իմաստով, մարտական ռոբոտները սկիզբ են առնում Երկրորդ համաշխարհային և Սառը պատերազմներից ի դեմս գերմանական Գողիաթ ինքնավնաց ականի և խորհրդային հեռուստատանկերի։

Գիտական ֆանտաստիկայում ավանդականորեն նկարագրվող ռոբոտների կիրառումը մարտական գործողություններում արդեն դարձել մոտ ապագայի պատերազմների հնարավոր միջոցների մեկը։ Արդեն մեր օրերին բազմաթիվ մարտական ռոբոտներ օգտագործվում են տարբեր երկրների զինված ուժերի շարքերում։

Ոմանք կարծում են, որ ժամանակակից պատերազմները ընթանալու են ինքնավար զենքերի համակարգերով (անգլ.՝ automated weapons systems)։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը զգալի մոջոցներ է ներդնում ավտոմատացված համակարգերի հետազոտության և մշակման ուղղությամբ։ Այժմ կիրառվող ամենանշանավոր ինքնավար համակարգն է հանդիսանում IAI Pioneer & RQ-1 Predator անօդաչուն, որը զինված է «օդ-երկիր» հրթիռներով և հրամանատարական կենտրոնի հետ փոխկապակցված հեռակառավարման համակարգով։

Արտաքին հղումներ խմբագրել

Էթիկական և իրավական խնդիրներ խմբագրել

Կազմակերպություններ խմբագրել

Կոմյունիկեներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտական ռոբոտ» հոդվածին։