Մարկ Ռոզովսկի

ռուս խորհրդային դրամատուրգ, կոմպոզիտոր

Մարկ Գրիգորիի Ռոզովսկի (Марк Григорьевич Розовский, ապրիլի 3, 1937(1937-04-03), Կամչատկայի Պետրոպավլովսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուսական բեմադրիչ, դրամատուրգ, երգահան, ՌԴ ժողովրդական արտիստ, Մոսկվայի «Ու Նիկիտսկիխ վորոտ» (Նիկիտյան դարպասների մոտ) թատրոնի գեղարվեստական ղեկավար։

Մարկ Ռոզովսկի
Դիմանկար
Ծնվել էապրիլի 3, 1937(1937-04-03) (87 տարեկան)
ԾննդավայրԿամչատկայի Պետրոպավլովսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ և Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Մասնագիտությունթատերական ռեժիսոր, սցենարիստ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դրամատուրգ, արձակագիր, կինոռեժիսոր, ռեժիսոր և գրող
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն
 Mark Rozovskiy Վիքիպահեստում

1958 թ. հիմնել է ՄՊՀ ուսանողական թատրոնը, որն արժանացել է լավ ընդունելության, սակայն մեկ տարի անց փակվել է իշխանությունների կողմից։ «Դարտանյանը և երեք հրացանակիրները» հեռուստաֆիլմի սցենարիստն է։ Բեմադրել է ԽՍՀՄ-ում առաջին ռոք-օպերան։

Պատվո շքանշանի ասպետ (1998)։ Ամերիկյան պուշկինյան ակադեմիայի ակադեմիկոս, ՊԵՆ-ակումբի անդամ։ «Хрустальная Турандот» մրցանակի դափնեկիր։

Արձակ խմբագրել

  • Փոխակերպում, 1983
  • Թատրոն ոչնչից
  • Դեպի Չեխովը
  • Հատիկներ

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Ռոզովսկի» հոդվածին։