Մարկ Ռոմանո Բիրիգիտի (անգլ.՝ Mark Romano Birighitti, ապրիլի 17, 1991(1991-04-17)[1][2][3], Պերթ, Ավստրալիա), ավստրալիացի ֆուտբոլիստ, «Սենտրալ Կոստ Մարինես» ակումբի և Ավստրալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ։

Մարկ Բիրիգիթի
Քաղաքացիությունը  Ավստրալիա և  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 17, 1991(1991-04-17)[1][2][3] (33 տարեկան)
Ծննդավայր Պերթ, Ավստրալիա
Հասակ 188 սանտիմետր
Քաշ 86 կիլոգրամ
Դիրք դարպասապահ

Ակումբային կարիերա խմբագրել

Բիրիգիտին «Ադելաիդա Յունայթեդ» ակումբի սան է։ 2008 թվականի հոկտեմբերի 17-ին «Բրիսբեն Ռոար»-ի դեմ մրցախաղում նորամուտ է ունեցել A-Լիգա[4]։ 4-րդ մրցաշրջանում Մարկը չի կարողացել հաղթել Յուջին Գելեկովիչի մրցակցությունը և 2012 թվականին լքել է թիմը։ Հուլիսին Բիրիգիտին պայմանագիր է ստորագրել «Նյուքասլ Յունայթեդ Ջետս»-ի հետ։ Հոկտեմբերի 7-ին իր նախորդ թիմի՝ «Ադելիդա Յուանթեդ»-ի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել նոր ակումբի կազմում[5]։ Նորամուտը այնքան էլ տպավորիչ չի ստացվել, Մարկը հեռացվել է դաշտից երկրորդ խաղակեսում։ 2014 թվականին նրա նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել գերմանական «Բայեր Լևերկուզեն» ակումբը[6][7], բայց տրանսֆերը խափանվել է։

2015 թվականի սկզբին Բիրիգիտին մեկ ու կես տարվա վարձակալության իրավունքով տեղափոխվել է իտալական «Վերեզե» ակումբ[8]։ Ապրիլի 25-ին «Վիչենցի»-ի դեմ մրցախաղերում նորամուտ է ունեցել իտալական Սերիա-B[9]։ Վարձակալության ավարտից հետո Մարկը վերադարձել է «Նյուքասլ Յունայթեդ Ջետս»։

2016 թվականի ամռանը նրա պայմանագիրը ակումբի հետ լրացել է, և Մարկը ազատ գործակալի իրավունքով 2 տարվա համաձայնագիր է ստորագրել «Սուոնսի Սիթի» ակումբի հետ[10]։

Միջազգային կարերա խմբագրել

2010 թվականին Մարկը Ավստրալիայի պատանեական հավաքականի կազմում նվաճել է Ասիայի պատանեական գավաթը։ 2011 թվականին Ավստրիալիայի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել է Կոլուբիայում Աշխարի երիտասարդական առաջնությանը։ Մրցախաղում նա խաղացել է Էկվադորի[11], Իսպանիայի[12] և Կոստա-Ռիկայի[13] թիմերի դեմ մրցախաղերում։

2013 թվականի հունլիսի 28-ին Մարկը նորամուտ է ունեցել Չինաստանում Արևելյան Ասիայի գավաթի մրցախաղում Ավստրիալիայի հավաքականի դեմ[14]։

Ձեռքբերում խմբագրել

Ավստրալիա (մինչև 17 տարեկան)
  • Արևելյան Ասիայի գավաթի հաղթող՝ 2010

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Брисбен Роар VS. Аделаида Юнайтед 0:1» (անգլերեն). soccerway.com. 2008 թ․ հոկտեմբերի 17.
  5. «Ньюкасл Юнайтед Джетс VS. Аделаида Юнайтед 0:2» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հոկտեմբերի 16.
  6. Jets goalkeeper Mark Birighitti has flown to Germany to talk to German club Bayer Leverkusen | Herald Sun
  7. http://www.foxsports.com.au/football/a-league/jets-goalkeeper-mark-birighitti-has-flown-to-germany-to-talk-to-german-club-bayer-leverkusen/story-e6frf4gl-1226863056222
  8. «Italian offer comes at right time for Mark Birighitti». The Herald. 2015 թ․ հունվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 27-ին.
  9. «Виченца VS. Варезе 1:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ ապրիլի 25.
  10. «Australian international bolsters Swans' keeper options». Swansea City. 2016 թ․ հուլիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
  11. «Австралия (до 21) VS. Эквадора (до 21) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ օգոստոսի 1.
  12. «Австралия (до 21) VS. Испании (до 21) 1:5» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ օգոստոսի 7.
  13. «Австралия (до 21) VS. Коста-Рика (до 21) 2:3» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ օգոստոսի 4.
  14. «Австралия VS. Китай 3:4» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հուլիսի 28.