Մարկ Անդրիսեն (անգլ.՝ Marc Andreessen, հուլիսի 9, 1971(1971-07-09)[1], Cedar Falls, Բլեք Հոուկ շրջան, Այովա, ԱՄՆ[5]), ամերիկացի ճարտարագետ, ներդրող, ձեռնարկատեր և գյուտարար։ Առանցքային դեր է խաղացել NCSA Mosaic բրաուզերի ստեղծման գործում և դարձել Netscape Communications Corporation-ի համահիմնադիրներից մեկը[6]։

Մարկ Անդրիսեն
անգլ.՝ Marc Andreessen
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 9, 1971(1971-07-09)[1] (52 տարեկան)
ԾննդավայրCedar Falls, Բլեք Հոուկ շրջան, Այովա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՈւրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան (1993) և New Lisbon High School?
ԵրկերMosaic?
Մասնագիտությունհամակարգչային գիտնական, ձեռնարկատեր, գյուտարար, բլոգեր, ծրագրավորող, software engineer, ներդրող և ճարտարագետ
ԱշխատավայրAndreessen Horowitz? և Netscape Communications Corporation[2]
ԱմուսինLaura Arrillaga-Andreessen?
Զբաղեցրած պաշտոններboard of directors member?
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
 Marc Andreessen Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Գիմնազիայում սովորելիս Անդրիսենն ինքնուրույն ուսումնասիրել է BASIC ծրագրավորման լեզուն և ստեղծել սեփական համակարգչային խաղեր։ Ավելի ուշ նա փորձում էր գրել մաթեմատիկական խնդիրներ լուծող ծրագրեր։ Նա պլանավորում էր դառնալ էլեկտրաճարտարագետ, բայց հրաժարվել է այդ մտքից Իլինոյսի համալսարան ընդունվելուց և Գերհամակարգչային հավելվածների ազգային կենտրոնում աշխատանք ստանալուց հետո[7]։ Այնտեղ նա էրիկ Բինայի հետ ստեղծել է Mosaic բրաուզերը։ Այն շատ հայտնի է դարձել, մեկ տարվա ընթացքում ներբեռնվել է մոտ երկու միլիոն անգամ։

1993 թվականին Անդրիսենը ստացել է ինֆորմատիկայի բակալավրի աստիճան և տեղափոխվել Սիլիկոնային հովիտ՝ աշխատանքի անցնելով էլեկտրոնային առևտրի ոլորտում տեղեկատվական անվտանգությամբ զբաղվող փոքր ընկերությունում։ 1994 թվականի ապրիլին Անդրիսենը և Silicon Graphics-ի հիմնադիր Ջեյմս Քլարկը ստեղծել են Mosaic Communications Corporation ընկերությունը (ավելի ուշ վերանվանվել է Netscape Communications Corporation

2009 թվականին Անդրիսենը և նրա բիզնես գործընկեր Բեն Հորովիցը հիմնել են Andreessen Horowitz վենչուրային հիմնադրամը, որը ներդրումներ է կատարում ՏՏ ընկերություններում[8]։

Մրցանակներ և ճանաչում խմբագրել

  • 1997 թվականին ստացել է Ուոլես ՄաքԴոուելի մրցանակ։
  • 2011 թվականին նա զբաղեցրել է առաջին տեղը CNET-ի ամենաազդեցիկ ներդրողների վարկանիշում[9]։
  • 2012 թվականին Անդրիսենը հայտնվել է Time 100 ցուցակում[10]։
  • 2013 թվականի մարտին Անդրիսենը ինտերնետի այն հինգ պիոներների թվում էր, որոնք արժանացել են Եղիսաբեթ թագուհու մրցանակին՝ «ճարտարագիտության մեջ ակնառու ձեռքբերումների համար, որոնք փոխեցին աշխարհը»[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. Marc Andreessen Leaving AOL // Time / N. GibbsNYC: Time Inc., 1999. — ISSN 0040-781X; 2169-1665
  3. https://www.internethalloffame.org/inductee/marc-andreessen/
  4. https://www.computer.org/volunteering/awards/mcdowell
  5. Simone Payment, Marc Andreessen and Jim Clark: The Founders of Netscape, The Rosen Publishing Group, 2006, p. 15. 978-1-4042-0719-6.
  6. Dan Frommer. «Marc Andreessen Joins Facebook Board». Alleyinsider.com. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 5-ին.
  7. «MARC L. ANDREESSEN». ENGINEERING AT ILLINOIS. University of Illinois at Urbana-Champaign. Վերցված է 2017 թ․ մարտի 31-ին.
  8. Кони Гульельмо (2012 թ․ հունիսի 26). «Марк Андриссен и Бен Хоровиц — венчурные хулиганы с миллиардами». Forbes. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 20-ին.
  9. «Marc Andreessen and Ben Horowitz». 12 of the most influential tech investors of 2011. CNET. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 3-ին.
  10. McCracken, Harry (2012 թ․ ապրիլի 18). «The 100 Most Influential People in the World». Time. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 15-ին.
  11. "2013 Winners Announced" Queen Elizabeth Prize for Engineering

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ Անդրիսեն» հոդվածին։