Մարկ-Փոլ Գոսելար

ամերիկացի դերասան

Մարկ-Փոլ Գոսելար (անգլ.՝ Mark-Paul Gosselaar, մարտի 1, 1974(1974-03-01), Panorama City, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1][2]), ամերիկյան հեռուստատեսային դերասան և մոդել, որն առավել հայտնի է NBC հեռուստաընկերության թողարկած «Զանգերով փրկվածները» պատանեկան սիթքոմում խաղացած Զաք Մորիսի, ABC հեռուստաընկերության թողարկած «Նյու Յորքի ոստիկանություն» դրամայում խաղացած խուզարկու Ջոն Քլարկ կրտսերի և TNT-ի թողարկած «Ֆրանկլին և Բեշ» կատակերգությունում խաղացած Փիթեր Բեշի դերերով։

Մարկ-Փոլ Գոսելար
անգլ.՝ Mark-Paul Gosselaar
Ծնվել էմարտի 1, 1974(1974-03-01) (50 տարեկան)
ԾննդավայրPanorama City, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1][2]
ԿրթությունWilliam S. Hart High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունհոլանդա-ամերիկացի
Մասնագիտությունդերասան, մոդել, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և անվանի անձ
Ամուսին(ներ)Catriona McGinn?
markpaulgosselaar.net

Կարերիա խմբագրել

Մարկ-Փոլ Գոսելարը ծնվել է Լոս Անջելեսում և հինգ տարեկան հասակում սկսել է մոդելի կարիերան[3]։ Մինչև 1986 թվականը հեռուստատեսությամբ դեբյուտ ունենալը, նկարահանվել է մի շարք գովազդային տեսահոլովակներում[4]։ 1988 թվականին Disney Channel-ի թողարկած «Բարի լույս, միս Բլիս» սիթքոմում, որն առաջին եթերաշրջանից հետո փակվել է, ստացել է Զաք Մորիսի դերը։ Այնուամեյնանիվ պրոդյուսերները որոշում են, որ Գոսելարի կերպարով սերիալը կարող է հաջողություն գտնել և արագ հեռարձակում են «Զանգերով փրկվածները» սիթքոմը, որը NBC-ով շարունակվել է մինչև 1993 թվականը և ծնունդ է տվել մի շարք հեռուստաֆիլմերի և երկու սփին օֆի։

Երբ 1994 թվականին փակվում է Գոսելարի շոուն, նա, ինչպես և պատանեկան շոույի շատ ուրիշ նախկին աստղեր, սկսում է նկարահանվել հեռուստատեսային և ցածր բյուջետային ֆիլմերում։ Նրա միակ հաջողված դերը եղել է 1998 թվականին «Մեռյալը քոլեջում» կատակերգությունում խաղացած դերը, որից հետո փորձել է զբաղվել չափահասների դերերով՝ նկարահանվելով երկու կարճատև գոյություն ունեցող սերիալներում։ 2001 թվականին Գոսելարը վերջապես գտել է կանոնավոր դեր ABC-ի «Նյու Յորքի ոստիկանությունը» ոստիկանական սերիալում, որտեղ նկարահանվել է մինչև դրա ավարտը՝ 2005 թվականը։ Հետագայում կարիերան շարունակել է երկրորդական դերերում ABC հեռուստաընկերության «Կին-նախագահ» ոստիկանական դրամայում։ 2008-2009 թվականներին TNT-ի «Փաստաբանական փորձաշրջան» սերիալում խաղացել է գլախավոր դեր։ 2011-2014 թվականներին նա TNT-ի ևս մեկ սերիալում՝«Ֆրանկլին և Բեշ» խաղացել է գլախավոր դեր[5]։

Անձնական կայնք խմբագրել

«Զանգերով փրկվածները» սիթքոմի նկարահանման տարբեր շրջաններում Գոսելարը հանդիպել է շոուի բոլոր երեք դերասանուհիների՝ Թիֆանի Թիսենի, Էլիզաբեթ Բերքլիի և Լարկ Վուրհիսի հետ[6]։ 1996-2011 թվականներին ամուսնացած է եղել մոդել Լիզե Էն Ռասելի հետ, որից ունեցել է երկու երեխա։ 2012 թվականից նա ամուսնացել է գովազդային գործակալության տնօրեն Կատրիոնե Մակգինի հետ, իսկ 2013 թվականին ծնվել է նրանց երեխան[7]։

Ֆիլմագրություն խմբագրել

Հեռուստատեսություն խմբագրել

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանուցում
1986 Ճանապարհ դեպի դրախտ Highway to Heaven Ռոլֆ Բելդ էպիզոդ «The Torch»
1986 Մթնշաղային գոտի The Twilight Zone Թիմ էպիզոդ «What Are Friends For?/Aqua Vita»
1988 Հրաշալի տարիներ The Wonder Years Բրեդ Գեյնս էպիզոդներ «The Phone Call» և «Dance with Me»
1988 Պանկի Բրյուսթեր Punky Brewster Ուոքեր էպիզոդ «One Plus Tutor Is Three»
1988 Անհրաժեշտ կողմեր Necessary Parties Քրիս Միլզ Հեռուստաֆիլմ
1988-1989 Բարի լույս, միս Բլիս Good Morning, Miss Bliss Զաք Մորիս կանոնավոր դեր 13 էպիզոդներում
1989-1993 Զանգերով փրկվածները Saved by the Bell Զաք Մորիս կանոնավոր դեր 86 էպիզոդներում
1992 Մյորֆի Բրաուն Murphy Brown Ուես էպիզոդ «I Want My FYI»
1992 Զանգերով փրկվածները։ Հավայան ոճ Saved by the Bell: Hawaiian Style Զաք Մորիս Հեռուստաֆիլմ
1993-1994 Զանգերով փրկվածները։ Քոլեջի տարիներ Saved by the Bell: The College Years Զաք Մորիս կանոնավոր դեր 19 էպիզոդներում
1994 Նենսիի հանդեպ ունեցած սիրուց For the Love of Nancy Թոմի Ուոլշ Հեռուստաֆիլմ
1994 Զանգերով փրկվածները։ Հարսանիք Լաս Վեգասում Saved by the Bell: Wedding in Las Vegas Զաք Մորիս Հեռուստաֆիլմ
1994 Զանգերով փրկվածները։ Նոր դասարան Saved by the Bell: The New Class Զաք Մորիս էպիզոդ «Goodbye Bayside: Part 2»
1996 Սահմանային եղբայրներ Brothers of the Frontier Հիրամ Հոլկոմբ Հեռուստաֆիլմ
1996 Նա չէր լալիս She Cried No Սքոթ Բեյքեր Հեռուստաֆիլմ
1997 Աքսորավայրում ծնված Born Into Exile Քրիս Հեռուստաֆիլմ
1998-1999 Հիպերիոն ծովախորշը Hyperion Bay Դենիս Սուինի կանոնավոր դեր 17 էպիզոդում
2000 D. C. D.C. Պիթ Կոմինսկի կանոնավոր դեր 7 էպիզոդում
2001 Արքայադուստրը և նավաստին The Princess & the Marine Ջեյսոն Ջոնսոն Հեռուստաֆիլմ
2001 Գարեջրի փող Beer Money Թիմ Հեռուստաֆիլմ
2001 Օրենք և կարգ։ Հատուկ կորպուս Law & Order: Special Victims Unit Ուեսլի Յանսեն / Փիթեր Իվենչ «Sacrifice» էպիզոդ
2002 Միջուկային մրրկասյուն Atomic Twister Ջեյք Հան Հեռուստաֆիլմ
2001-2005 Նյու Յորքի ոստիկանությունը NYPD Blue Ջոն Քլարկ կրտսեր կանոնավոր դեր 82 էպիզոդում
2005 Այնտեղ Over There Ջոն Մոֆեթ էպիզոդներ «Embedded» և «It’s Alright Ma, I’m Only Bleeding»
2005-2006 Կին-նախագահ Commander in Chief Ռիչարդ Մաքդոնալդ 10 էպիզոդներում
2007 Ջոնը Ցինցինատիից John from Cincinnati Ջեյք Ֆերիս 3 էպիզոդում
2008-2009 Փաստաբանական փորձաշրջան Raising the Bar Ջերի Քելերման 25 էպիզոդներում կանոնավոր դեր
2010 Թմբիր Weeds Ջեք էպիզոդ «Gentle Puppies»
2011-2014 Ֆրանկլին և Բեշ Franklin & Bash Փիթեր Բեշ կանոնավոր դեր 40 էպիզոդում
2011 Թաքստոց Hide Ալեքս Ուիլսոն Հեռուստաֆիլմ
2013 Երջանիկ ավարտ Happy Endings Չեյս էպիզոդներ «The Ex Factor» և «Unsabotagable»
2015 Ճիշտն ասած Truth Be Told Միթչ կանոնավոր դեր 10 էպիզոդներում
2019 Ռեինկարնացիա The Passage Բրեդ Ուոլգասթ կանոնավոր դեր 10 էպիզոդներում

Ֆիլմեր խմբագրել

Տարի Անվանում Օրգինալ անվանում Դեր Ծանուցում
1993 Սպիտակ գայլեր։ Վայրի բնության ճիչը 2 White Wolves: A Cry in the Wild II Սկոթ
1994 Սանկտ-Թամանիի հրաշքը The St. Tammany Miracle Կարլ
1995 Այլասերված սեր Twisted Love Դի Ջեյ
1996 Կեղծված Kounterfeit Դենի Direct-to-video
1998 Մեռյալը քոլեջում Dead Man on Campus Կուպեր Ֆրեդրիքսոն
2015 Արագություն։ Ավտոբուս 657 Heist խուզարկու Մակրոնի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://tv.yahoo.com/person/mark-paul-gosselaar/
  2. 2,0 2,1 2,2 http://www.reelz.com/person/216312/mark-paul-gosselaar/
  3. Sophronia Scott Gregory (12 октября 1998). «To Bell and Back». People. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 2-ին.
  4. «Mark-Paul Gosselaar: Biography». TV Guide. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 2-ին.
  5. Joyce Eng (14 мая 2010). «TNT Picks Up Mark-Paul Gosselaar Series Franklin & Bash». TV Guide. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 2-ին.
  6. Lisa Ingrassia (10 августа 2009). «Saved by the Bell». People. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 2-ին.
  7. «Mark-Paul Gosselaar Welcomes Son Dekker Edward». People. 30 сентября 2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 2-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկ-Փոլ Գոսելար» հոդվածին։