Մարկո Ասենսիո

իսպանացի ֆուտբոլիստ

Մարկո Ասենսիո Վիլեմսեն (իսպ.՝ Marco Asensio Willemsen, հունվարի 21, 1996, Պալմա, Իսպանիա), բասկա-հոլանդական ծագմամբ[5] իսպանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբում։

Մարկո Ասենսիո
իսպ.՝ Marco Asensio
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 21, 1996(1996-01-21)[1][2][3] (28 տարեկան)
Ծննդավայր Calvià, Մալյորկա, Balearic Islands, Իսպանիա[4]
Հասակ 1,82 մետր
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ռեալ Մադրիդ
Համար 20
Պատանեկան կարիերա
Իսպանիա Մալյորկա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013-2015 Իսպանիա Մալյորկա 56 (7)
2013-2014  Իսպանիա Մալյորկա Բ 14 (3)
2015— Իսպանիա Ռեալ Մադրիդ 23 (3)
2015-2016  Իսպանիա Էսպանյոլ 34 (4)
Ազգային հավաքական
2014— Իսպանիա Իսպանիա (մինչև 19) 11 (8)
2015— Իսպանիա Իսպանիա (մինչև 21) 18 (7)
2016— Իսպանիա Իսպանիա 3 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Մանկություն խմբագրել

Մարկոն ծնվել է Պալմայում։ Նրա մայրը` Մարիա Վիլեմսենը, հոլանդացի է, իսկ հայրը՝ Գիլբերտո Ասենսիոն, իսպանացի։ Պատահական չէ, որ Ասենսիոն և Վան Բաստենը կրում են միևնույն անունը։ Նրա ծնվելուց հետո, մայրը որոշում է նրան տալ իր սիրելի ֆուտբոլիստ՝ հոլանդացի Մարկո Վան Բաստենի անունը։ Մարկոն փոքր տարիքում ծնկներում ունեցել է աճի հետ կապված որոշակի խնդիրներ, որոնք, բարեբախտաբար կարողացել է հաղթահարել։ Երբ տղան 8 տարեկան էր, նրա մայրն արդեն գիտեր, որ որդին խաղալու է Մադրիդի Ռեալում։ Այդ մասին ասել է նաև Մադրիդի Ռեալի նախագահ Ֆլորենտինո Պերեսը. «Քո ծնողներն ինձ հանդիպեցին 12 տարի առաջ Մալյորկայում և ասացին. «Նախագահ, սա մեր տղա Մարկոն է, և մի օր նա խաղալու է Ռեալում»»։ Մարկոյի մայրը մահացել է 2011 թվականին քաղցկեղից, երբ տղան ընդամենը 15 տարեկան էր։ Նա իր գոլերը նվիրում է սիրելի մորը։ Որպես երեխա, նրա առաջին նվերը եղել է գնդակը, որն էլ ճանապարհ է բացել նրա համար դեպի ֆուտբոլային աշխարհ։ Չնայած նա շատ էր սիրում ֆուտբոլը, Մարկոյի ծնողները մեծ ուշադրություն էին դարձնում նրա կրթության վրա։ Ինչպես նա է ասում՝ «Հիշում եմ, որ երբ երեխա էի, գնդակ ստացա, որով ֆուտբոլ էի խաղում, բայց ծնողներս միշտ մեծ ուշադրության են դարձրել ուսմանս վրա»։ Բայց միևնույն է, տղայի ճակատագիրը ՖՈՒՏԲՈԼՆ ԷՐ։

Ակումբային կարիերա խմբագրել

Մարկո Ասենսիոն «Մալյորկա» ֆուտբոլային ակումբի սան է։ 2013 թվականի հոկտեմբերի 27-ին մասնակցել է «Ռեկրեատիվո» ակումբի դեմ խաղին՝ կատարելով իր նորամուտը Սեգունդայում[6]։ 2014 թվականի մարտի 16-ին՝ «Տեներիֆե» ակումբի դեմ խաղում, Մարկո Ասենսիոն խփել է իր առաջին գոլը հոգուտ «Մալյորկայի»[7]։

2014 թվականի դեկտեմբերին Ասենսիոն պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ. ըստ դրա՝ ֆուտբոլիստն «արքայական ակումբի» խաղացող էր դառնալու 2015 թվականի ամռանը[8]։ Օգոստոսին Մարկո Ասենսիոն խաղային պրակտիկա ստանալու նպատակով վարձավճարով տեղափոխվել է «Էսպանյոլ»։ Սեպտեմբերի 19-ին Ասենսիոն մասնակցել է «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղին՝ կատարելով իր նորամուտը Լա Լիգայում[9]։ 2016 թվականի փետրվարի 20-ին կայացած «Դեպորտիվո Լա Կորունյայի» դեմ խաղում Մարկո Ասենսիոն խփել է իր առաջին գոլը հօգուտ «Էսպանյոլի»[10]։

2016 թվականի ամռանը, երբ ավարտվել է վարձավճարային պայմանագրի ժամկետը, Ասենսիոն վերադարձել է «Ռեալ», որի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, հիացած լինելով ֆուտբոլիստի խաղով, որոշել է նրան թողնել թիմում։

«Նա այստեղ երջանիկ է և ցույց է տալիս, որ ուզում է խաղալ «Ռեալում»։ Ես հիացած եմ նրանով, ինչ նա անում է»,- ասել է Զիդանն Ասենսիոյի մասին[11]։

Օգոստոսի 9-ին կայացած ՈՒԵՖԱ սուպերգավաթի խաղարկության՝ «Սևիլյա» ակումբի դեմ խաղում Ասենսիոն կատարել է իր նորամուտն արքայական ակումբի կազմում[12]։ Այդ խաղում էլ նա խփել է իր առաջին գոլը «Ռեալի» օգտին՝ գրավելով Սերխիո Ռիկոյի պաշտպանած դարպասը[13]։ Օգոստոսի 21-ին նա «Ռեալի» կազմում կատարել է իր նորամուտը առաջնությունում՝ մասնակցելով «Ռեալ Սոսիեդադի» դեմ խաղին[14], որի ընթացքում աչքի է ընկել գոլով։ Հոկտեմբերի 18-ին մասնակցելով լեհական «Լեգիա» ակումբի դեմ խաղին՝ Ասենսիոն խփել է իր առաջին գոլը Չեմպիոնների լիգայում[15]։ 2017 թվականի ապրիլի 18-ին կայացած Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի՝ Մյունխենի «Բավարիայի» դեմ խաղում Ասենսիոն գոլ է խփել[16]։ 2017 թվականին նա թագավորական ակումբի կազմում առաջին անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն։ 2017 թվականի ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի եզրափակչում՝ իտալական «Յուվենտուսի» դեմ խաղում, Մարկո Ասենսիոն խփել է իր չորրորդ գոլը հօգուտ «Ռեալի»[17] և դարձել մրցաշարի հաղթող։

Միջազգային կարիերա խմբագրել

2015 թվականին Մարկո Ասենսիոն Իսպանիայի պատանեկան (մինչև 19 տարեկանների) հավաքականի կազմում հաղթել է Եվրոպայի պատանեկան առաջնությունում, որ անցկացվել է Հունաստանում։ Մրցաշարում նա մասնակցել է Նիդերլանդների[18], Գերմանիայի[19], Ֆրանսիայի[20] և երկու անգամ Ռուսաստանիմ[21][22] հավաքականների դեմ խաղերին։ Ֆրանսիացիների հետ անկացված կիսաեզրափակչում Մարկո Ասենսիոն դուբլ է ձևակերպել։

2016 թվականի մայիսի 29-ին Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ ընկերական խաղում Մարկո Ասենսիոն կատարել է իր նորամուտն Իսպանիայի հավաքականի կազմում[23]։

2017 թվականին Մարկո Ասենսիոն Իսպանիայի երիտասարդական հավաքականի կազմում դարձել է Լեհաստանում անցկացվող Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր։ Մրցաշարում նա մասնակցել է Մակեդոնիայի[24], Պորտուգալիայի[25], Իտալիայի[26] և Գերմանիայի[27] երիտասարդական հավաքականների դեմ խաղերին։ Մակեդոնացիների դեմ խաղում Ասենսիոն ձևակերպել է հեթ տրիկ[28]։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային

  «Ռեալ Մադրիդ»

Միջազգային

  Իսպանիա (մինչև 19)

  • Եվրոպայի մինչև 19 տարեկաների առաջնության հաղթող – 2015

  Իսպանիա (մինչև 21)

  • Իսպանիայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր – 2017

Անհատական

  • Ամսվա խաղացող Սեգունդայում (2014 թվականի հոկտեմբեր)
  • Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության «Ոսկե խաղացող» (MVP մրցաշար) (2015)
  • Պրիմերայի 2015/16 մրցաշրջանի խաղացող-հայտնություն[29]

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

2017 թվականի հունիսի 4-ի տվյալներով[30]
Ակումբային կարիերա
Ակումբ Մրցաշրջան Լիգա[31] Գավաթ[32] Մայրցամաքային[33] Ընդհանուր
Խաղեր Գոլեր Գոլ. փոխ. Խաղեր Գոլեր Գոլ. փոխ. Խաղեր Գոլեր Գոլ. փոխ. Խաղեր Գոլեր Գոլ. փոխ.
  Մալյորկա 2013/14 20 1 1 0 0 0 0 0 0 20 1 1
2014/15 36 6 8 0 0 0 0 0 0 36 6 8
Ընդհանուր 56 7 9 0 0 0 0 0 0 56 7 9
   Էսպանյոլ 2015/16 34 4 13 3 0 2 0 0 0 37 4 15
Ընդհանուր 34 4 13 3 0 2 0 0 0 37 4 15
  Ռեալ Մադրիդ 2016/17 23 3 2 6 3 1 9 4 1 38 10 4
Ընդհանուր 23 3 2 6 3 1 9 4 1 38 10 4
Ընդհանուր կարիերայում 113 14 24 9 3 3 9 4 1 131 21 28

Հավաքականում խմբագրել

2017 թվականի հունիսի 4-ի տվյալներով[34]
Ազգային հավաքական
Թիմ Տարի Խաղեր Գոլեր Գոլ. փոխ.
  Իսպանիա (մինչև 19) 2014 3 3 0
2015 8 5 2
Ընդհանուր 11 8 2
  Իսպանիա (մինչև 21) 2015 6 2 2
2016 6 2 0
2017 2 0 2
Ընդհանուր 14 4 4
  Իսպանիա 2016 2 0 0
2017 0 0 0
Ընդհանուր 2 0 0
Ընդհանուր կարիերայում 27 12 6

Խաղերը հավաքականում խմբագրել

Ընդհանուր՝ 2 խաղ / 0 գոլ, 2 հաղթանակ, 0 ոչ-ոքի, 0 պարտություն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. FBref.com(բազմ․)
  3. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. https://as.com/futbol/2017/08/28/primera/1503919541_133151.html
  5. «Отец Марко Асенсио всегда мечтал, чтобы его сын играл за Атлетик — Real-Madrid.ru». Real-Madrid.ru (ռուսերեն). 2016 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2017 թ․ հուլիսի 23-ին.
  6. «Ռեկրեատիվո VS. Մալյորկա 3:1» (անգլերեն). soccerway.com. 2013—10—27.
  7. «Ռեկրեատիվո VS. Մալյորկա 2:0» (անգլերեն). soccerway.com. 2014—03—16.
  8. «Состоялся трансфер Марко Асенсио из «Мальорки» в «Реал Мадрид»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 10-ին.
  9. «Ռեալ Սոսիեդադ VS. Էսպանյոլ 2:3» (անգլերեն). soccerway.com. 2015—09—19.
  10. «Էսպանյոլ VS. Դեպորտիվո Լա Կորունյա 1:0» (անգլերեն). soccerway.com. 2016—02—20.
  11. «Зидан: я в восторге от Асенсио» (ռուսերեն). sports.ru. 2016—07—30.
  12. «Ռեալ Մադրիդ VS. Սևիլյա 3:2» (անգլերեն). soccerway.com. 2016—08—09.
  13. «Մարկո Ասենսիո։ «Ռեալ Մ» - «Սևիլյա». 09.08.2016» (անգլերեն). sports.ru. 2016—08—10.
  14. «Ռեալ Սոսիեդադ VS. Ռեալ Մադրիդ 0:3» (անգլերեն). soccerway.com. 2016—08—21.
  15. «Ռեալ Մադրիդ VS. Լեգիա Վարշավա 5:1» (անգլերեն). soccerway.com. 2016—10—18.
  16. «Ռեալ Մադրիդ VS. Բավարիա Մյունխեն 4:2» (անգլերեն). soccerway.com. 2017—04—18.
  17. «Յուվենտուս VS. Ռեալ Մադրիդ 1:4» (անգլերեն). soccerway.com. 2017—06—03.
  18. «Իսպանիա (մինչև 19) VS. Նիդերլանդներ (մինչև 19) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015—07—13.
  19. «Գերմանիա (մինչև 19) VS. Իսպանիա (մինչև 19) 0:3» (անգլերեն). soccerway.com. 2015—07—07.
  20. «Ֆրանսիա (մինչև 19) VS. Իսպանիա (մինչև 19) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2015—07—16.
  21. «Իսպանիա (մինչև 19) VS. Ռուսաստան (մինչև 19) 1:3» (անգլերեն). soccerway.com. 2015—07—10.
  22. «Իսպանիա (մինչև 19) VS. Ռուսաստան (մինչև 19) 2:0» (անգլերեն). soccerway.com. 2015—07—19.
  23. «Իսպանիա VS. Բոսնիա և Հերցեգովինա 3:1» (անգլերեն). soccerway.com. 2016—05—29.
  24. «Իսպանիա (մինչև 21) VS. Մակեդոնիա (մինչև 21) 5:0» (անգլերեն). soccerway.com. 2017—06—17.
  25. «Պորտուգալիա (մինչև 21) VS. Իսպանիա (մինչև 21) 1:3» (անգլերեն). soccerway.com. 2017—06—20.
  26. «Իսպանիա (մինչև 21) VS. Իտալիա (մինչև 21) 3:1» (անգլերեն). soccerway.com. 2017—06—27.
  27. «Իսպանիա (մինչև 21) VS. Գերմանիա (մինչև 21) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2017—06—30.
  28. «Хет-трик Марко Асенсио в первом матче на Евро до 21 — Real-Madrid.ru». Real-Madrid.ru (ռուսերեն). 2017 թ․ հունիսի 18. Վերցված է 2017 թ․ հուլիսի 23-ին.
  29. «Марко Асенсио признан лучшим новичком сезона 2015/16 — Real-Madrid.ru». Real-Madrid.ru (ռուսերեն). 2016 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2017 թ․ հուլիսի 23-ին.
  30. https://www.transfermarkt.ru/marco-asensio/leistungsdaten/spieler/296622/plus/0?saison=ges
  31. Լա Լիգա, Սեգունդա
  32. Թագավորի գավաթ
  33. Չեմպիոնների լիգա, ՈՒԵՖԱ Սուպերգավաթ
  34. https://www.transfermarkt.ru/marco-asensio/nationalmannschaft/spieler/296622/plus/0/verein_id/12609

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկո Ասենսիո» հոդվածին։