Մարկուս Շուբերտ

գերմանացի ֆուտբոլիստ

Մարկուս Շուբերտ (գերմ.՝ Markus Schubert, հունիսի 12, 1998 թ., Ֆրայբուրգ, Գերմանիա), գերմանացի ֆուտբոլիստ, «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» ֆուտբոլային ակումբի դարպասապահն է։

Մարկուս Շուբերտ
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Գերմանիա Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 12, 1998(1998-06-12)[1] (25 տարեկան)
Ծննդավայր Freiberg, Powiat Mittelsachsen, Սաքսոնիա, Գերմանիա
Հասակ 186 սմ
Քաշ 82 կգ
Դիրք Դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Այնտրախտ Ֆրանկֆուրտ
Համար 23
Պատանեկան կարիերա
2004-2008 Գերմանիա Լոկ Նոսսեն
2008-2011 Գերմանիա Ռեզաեր
2011-2017 Գերմանիա Դինամո (Դրեզդեն)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2015-2019 Գերմանիա Դինամո (Դրեզդեն) 41 (-58)
2019-մինչ հիմա Գերմանիա Շալկե 04 9 (-18)
2020-մինչ հիմա Գերմանիա   Այնտրախտ Ֆրանկֆուրտ 0 (0)
Ազգային հավաքական
2015 Գերմանիա Գերմանիա (մինչև 17) 2 (0)
2015-2016 Գերմանիա Գերմանիա (մինչև 18) 4 (0)
2016-2017 Գերմանիա Գերմանիա (մինչև 19) 7 (0)
2017-2019 Գերմանիա Գերմանիա (մինչև 20) 5 (0)
2018-մինչ հիմա Գերմանիա Գերմանիա (մինչև 21) 6 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 30, 2020:

Ակումբային կարիերա խմբագրել

Շուբերտը «Լոկ Նեսսեն», «Ռեզաեր» և Դրեզդենի «Դինամո» ֆուտբոլային ակումբների սանն է եղել։ 2015 թ. նոյեմբերի 28-ին դարպասապահը իր առաջին խաղն է անցկացնում Գերմանիայի երրորդ լիգայում, երբ թիմը մրցում էր «Պրոյսսեն» ակումբի հետ[2]։ Մրցաշրջանի արդյունքներով դարպասապահը կարողանում է օգնել իր թիմին խաղալու ավելի բարձր դիվիզիոնում։ 2018 թ. հունվարի 25-ին իր առաջին խաղն է անցկացնում Երկրորդ Բունդեսլիգայում, երբ թիմը մրցում էր «Սանկտ-Պաուլի» ակումբի հետ[3]։ 2019 թ. ամռանը դարպասապահը 4 տարվա պայմանագիր է կնքում «Շալկե 04» ակումբի հետ[4]։ Բունդեսլիգայում իր առաջին խաղն անցկացնում է դեկտեմբերի 15-ին, երբ թիմը մրցում էր Ֆրանկֆուրտի «Այնտրախտ» ակումբի հետ[5]։

Ազգային հավաքականի կազմում խմբագրել

2015 թ. Շուբերտը Գերմանիայի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականի կազմում կարողանում է դառնալ Բուլղարիայում անցկացված Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն։ Բայց այդ մրցաշարում նա պահեստային դարպասապահ էր և խաղադաշտ դուրս չի գալիս։ Նույն տարում Շուբերտը մասնակցում է նաև Չիլիում Աշխարհի առաջնությանը, բայց այստեղ ևս խաղադաշտ դուրս չի գալիս։

2016 թ. դարպասապահը մինչև 19 տարեկանների ազգային հավաքականի կազմում մասնակցում է Եվրոպայի առաջնությանը, բայց խաղադաշտ դուրս չի գալիս։

2019 թ. մինչև 21 տարեկանների ազգային հավաքականի կազմում մասնակցում է Իտալիայում անցկացված Եվրոպայի առաջնությանը, բայց խաղադաշտ դուրս չի գալիս։

Նվաճումներ խմբագրել

  Գերմանիա (մինչև 17)

  • Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն - 2015

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Динамо Дрезден VS. Пройссен Мюнстер 0:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ նոյեմբերի 28.
  3. «Динамо Дрезден VS. Санкт-Паули 1:3» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունվարի 25.
  4. «FC Schalke 04 sign Markus Schubert». Schalke 04. 2019 թ․ հուլիսի 5.
  5. «Шальке 04 VS. Айнтрахт Франкфурт-на-Майне 1:0» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ դեկտեմբերի 15.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարկուս Շուբերտ» հոդվածին։