Մարկոս Գաբիոս Ապիցիոս (լատին․՝ Marcus Gabius Apicius, մ. թ. ա. 25[1] - 37[2]), հայտնի հին հռոմեացի գուրման և որկրամոլ, որի անունը ժամանակի ընթացքում դարձել է ցուցական։ Ապրել է շվայտ կյանքով և իր ողջ գումարը ծախսել համադամ ուտելիքների վրա։ Արդյունքում նրա փողը այնքան է կրճատվել, որ նա կարող էր սնվել միայն սովորական ուտելիքներով։ այս մտքից Ապիցիոսը խելագարվել և ինքնասպան է եղել։ Ապիցիոսը հեղինակ է բազմաթիվ խոհարարական գրքերի, որոնք հարստացրել են հին հռոմեական խոհարարական արվեստը։ Հայտնաբերել է բազմաթիվ նոր բաղադրատոմսեր և այդ բոլորը զետեղել իր գրքում, որը բաղկացած է տաս հատորից։ Ապիցիոսի գրքում կան այնպիսի բաղադրատոմսեր, ինչպիսիք են ֆլամինգոների լեզուներից պատրաստված ռագուն և դեռ չծնված գոճիների պոչերից պատրաստված ապուրը։ Ապիցիոսի անունով դուրս է եկել «De arte coquinaria seu de obsoniis et condimentis» գիրքը, որը ըստ հետազոտողների պատկանում է ոմն Ցելիոսի և բազմիցս հրատարակվել է XVIII-XIX դարերում։

Մարկոս Գաբիոս Ապիցիոս
Ծնվել էմ. թ. ա. 25[1]
Վախճանվել է37[2]
Մասնագիտությունշեֆ խոհարար, գրող և բանաստեղծ
Լեզուլատիներեն
ՔաղաքացիությունՀին Հռոմ
ԶավակներApicata?
 Marcus Gavius Apicius Վիքիպահեստում

Գրքի մասերը.

  • I գիրք Epimeles («հոգատար» սոուսների մասին);
  • II գիրք Sarcoptes («միս կտրող» մանրացված մսից ուտեստների մասին);
  • III գիրք Cepuros («այգեգործ» բանջարեղենի և մրգերի մասին);
  • IV գիրք Pandecter («ամեն ինչ ընդգրկող» տարբեր բարդ ուտեստների մասին);
  • V գիրք Ospreon («ընդավոր» ընդավորներից և հատիկավորներից ուտեստների մասին );
  • VI գիրք Tropetes («թռչնանոց» վայրի և ընտանի թռչնամսից ուտեստների մասին);
  • VII գիրք Polyteles («թանկարժեք» դելիկատեսների մասին);
  • VIII գիրք Tetrapus («չորքոտանի» վայրի և ընտանի կենդանիներից ուտեստների մասին);
  • IX գիրք Thalassa («ծով» ծովամթերքից ուտեստների մասին);
  • X գիրք Alieus («ձկնորս» ձկնային ուտեսների մասին).

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Lexikon der Antike (գերմ.) / Hrsg.: J. Irmscher, R. JohneVEB Bibliographisches Institut Leipzig, 1971.
  2. 2,0 2,1 2,2 Metzler Lexikon Antike (գերմ.) / Hrsg.: K. Brodersen, B. ZimmermannJ.B. Metzler. — S. 703.