Մարկոս Անտոնիոս Կրետիկոս

Մարկոս Անտոնիոս Կրետիկոս (լատին․՝ Marcus Antonius Creticus, մ.թ.ա. 2-րդ դար, անհայտ - մ. թ. ա. 71 կամ մոտ մ. թ. ա. 71[1], Կրետե, Հին Հռոմ), հին հռոմեական քաղաքական գործիչ և զորավար Անտոնիոսների պլեբեյական տոհմից, մ․թ․ա․ 74 թվականի պրետոր։ Պրետուրայի ժամանակ ստացել է արտակարգ լիազորություններ ծովահենների դեմ պայքարելու համար, սակայն պարտություն է կրել և մահացել գերության մեջ։ «Կրետիկոս» ագնոմենն ստացել է որպես ծաղր։ Նրա որդին է եղել Երկրորդ եռապետության անդամներից մեկը՝ Մարկոս Անտոնիոսը։

Մարկոս Անտոնիոս Կրետիկոս
լատին․՝ M.Antonius M.f. Creticus
Ծնվել էմ.թ.ա. 2-րդ դար
Ծննդավայրանհայտ
Մահացել էմ. թ. ա. 71 կամ մոտ մ. թ. ա. 71[1]
Մահվան վայրԿրետե, Հին Հռոմ
ՔաղաքացիությունՀին Հռոմ
ՄասնագիտությունՀին հռոմեական քաղաքական գործիչ և Հին հռոմեական զինվորական անձնակազմ
ԱմուսինNumitoria?[1][1] և Julia?[2][1][1]
Ծնողներհայր՝ Marcus Antonius?[2][1][1], մայր՝ anonyma?[3][2]
Զբաղեցրած պաշտոններՊրետոր և հինհռոմեացի սենատոր
ԵրեխաներAntonia?[2][1][1], Մարկոս Անտոնիոս[2][1][1], Gaius Antonius?[2][1][1] և Lucius Antonius?[2][1][1]

Ծագում խմբագրել

Մարկոս Անտոնիսոը պատկանել է պլեբեյական հնագույն տոհմի, որը, համաձայն Ուշ հանրապետության շրջանի աղբյուրների, իր ծագումնաբանությունն սկսել է Անտոնիոսից՝ Հերակլեսի որդիներից մեկից[4][5]։ Տիտոս Լիվիոսն այդ տոհմի ներկայացուցիչներից հիշատակում է դեցեմվիրի (մ․թ․ա․ 450-449 թվականներ)[6], կոնսուլական իշխանությամբ օժտված ռազմական տրիբունի (մ․թ․ա․ 422 թվական)[7] և հեծելազորի ղեկավարի (մ․թ․ա․ 334-333 թվականներ)[8]։ Սակայն մինչև մ․թ․ա․ I դարն Անտոնիոսների շարքում չի եղել ոչ մի կոնսուլ, և նրանց կարգավիճակը հռոմեական նոբիլների շարքում պատմագրության մեջ նկարագրվում է որպես «աննախանձելի»[9]։ Մարկոսի հայրը՝ Մարկոս Անտոնիոս Հռետորը, կարողացել է հաջող կարիերա անել իր ընդունակությունների (մասնավորապես ճարտարախոսության) և, համաձայն վարկածներից մեկի, Գայոս Մարիոսի աջակցության շնորհիվ[10]։ Մ․թ․ա․ 99 թվականին նա եղել է կոնսուլ, 97 թվականին՝ ցենզոր[11]։

Մարկոս Անտոնիոսն ունեցել է կրտսեր եղբայր՝ Գայոս Անտոնիոսը, որն ստացել է Հիբրիդա մականունը։

Կենսագրություն խմբագրել

Նախքան պրետոր դառնալը Մարկոս Անտոնիոսի վարած կյանքի մասին ոչինչ հայտնի չէ[12]. անհայտ են նրա ծննդյան թվականը և այն հանգամանքները, թե ինչպես է նա հաղթահարել cursus honorum-ի առաջին աստիճանները[13]։ Նրա հայրը մ․թ․ա․ 87 թվականին դարձել է մարիանյան ահաբեկչության զոհ, իսկ եղբայրը Գայոս Մարիոսի թշնամու՝ Լուցիոս Կոռնելիուս Սուլլայի հետ Իտալիայից մեկնել է Բալկաններ՝ մասնակցելու Միհրդատի դեմ պատերազմին։ Գոյություն ունի ենթադրություն, որ հոր զոհվելուց հետո Մարկոս կրտսերը, որը նույնպես հայտնվել էր վտանգի մեջ, փախել է Հունաստան, որտեղ միացել է Սուլլայի կողմնակիցներին։ Այդ վարկածի հակառակորդներն ուշադրություն են դարձնում այն հանգամանքի վրա, որ Մարկոսը չի հիշատակվում Առաջին Միհրդատյան պատերազմի հետ կապված, և որ նրա ավագ որդին ծնվել է մ․թ․ա․ 83 թվականին, ընդ որում, հավանաբար Հռոմում (իսկ Սուլլան այդ քաղաք մտել է միայն մ․թ․ա․ 82 թվականին)[14]։

Պահպանված աղբյուրներում Մարկոս Անտոնիոսի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է մ․թ․ա․ 74 թվականին։ Այդ ժամանակ նա զբաղեցրել է պրետորի պաշտոնը։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Смыков Е. Марк Антоний Критский - ординарный человек с неординарными полномочиями // Studia historica. — 2012. — № XII. — С. 105—118.
  • Кeaveney A. Who were the Sullani? // Klio. — 1984. — Т. 66. — С. 114—150.
  • Абрамзон М. Римское владычество на Востоке. Рим и Киликия (II век до н. э. — 74 год н. э.). — СПб.: Акра, Гуманитарная академия, 2005. — 256 с. — ISBN 5-93762-045-3
  • Бэдиан Э. Цепион и Норбан (заметки о десятилетии 100—90 гг. до н. э.) // Studia Historica. — 2010. — № Х. — С. 162—207.
  • История римской литературы. — М.: Издательство АН СССР, 1959. — Т. 1. — 534 с.
  • Короленков А. Гай Марий и Марк Антоний: от дружбы к вражде // История и историография зарубежного мира в лицах. — 2011. — № Х. — С. 12—22.
  • Тит Ливий История Рима от основания города. — М., 1989. — Т. 1. — 576 с. — ISBN 5-02-008995-8
  • Тит Ливий История Рима от основания города. — М.: Наука, 1994. — Т. 3. — 768 с. — ISBN 5-02-008995-8
  • Broughton T. Magistrates of the Roman Republic. — New York, 1951. — Vol. I. — P. 600.
  • Broughton T. Magistrates of the Roman Republic. — New York, 1952. — Vol. II. — P. 558.
  • Clebs E. Antonius // RE. — 1894. — Т. I. — С. 2575.
  • Clebs E. Antonius 28 // RE. — 1894. — Т. I. — С. 2590—2594.
  • Huzar E. Mark Antony: A Biography. — Minneapolis: University of Minnesota Press, 1978. — 350 p. — ISBN 0-8166-0863-6
  • Schur W. Das Zeitalter des Marius und Sulla. — Leipzig, 1942.
  • Van Ooteghem J. Gaius Marius. — Bruxelles: Palais des Academies, 1964. — 336 с.
  • Wiseman T. Legendary Genealogies in Late-Republican Rome // G&R. — 1974. — № 2. — С. 153—164.

Արտաքին հղումներ խմբագրել