Մարի Աջամի (արաբ․՝ ماري عجمي‎‎, 1888, Դամասկոս, Օսմանյան կայսրություն[1] - դեկտեմբերի 25, 1965(1965-12-25)[1], Դամասկոս, Սիրիա), քրիստոնյա, արաբալեզու կին գրող, ֆեմինիստ։

Մարի Աջամի
արաբ․՝ ماري عجمي‎‎
Ծնվել է1888
ԾննդավայրԴամասկոս, Օսմանյան կայսրություն[1]
Վախճանվել էդեկտեմբերի 25, 1965(1965-12-25)[1]
Վախճանի վայրԴամասկոս, Սիրիա
ԳերեզմանBab Sharqi cemetery
Մասնագիտությունգրական սալոնի տեր, լրագրող, գրող և journal editor
Քաղաքացիություն Սիրիա
ԿրթությունԲեյրութի ամերիկյան համալսարան
 Mary Ajami Վիքիպահեստում

Մարի Աջամին իր վաղ և որպես անհատ ձևավորման տարիները անց է կացրել Դամասկոսում, որտեղ նա ստացել է կրթություն իռլանդական և ռուսական միսիոներական դպրոցներում։ 1906 թվականից բուժքույրություն է սովորել Բեյրութի Ամերիկյան համալսարանի ինտերնատում[2]։ Վախենալով հետապնդումներից նա գրել է հաճախ որպես գրական կեղծանուն օգտագործելով մոր անունը՝ Լայլա (արաբ․՝ ليلى‎‎)։ Գրել է բանաստեղծություններ, զբաղվել է լրագրությամբ, հիմնել է Դամասկոսի կանանց գրական ակումբը։ 1910 թվականին հիմնել է գրական, կանանց համար նախատեսված Ալ-Արուս (թարգմանաբար՝ հարսնացու) լրագիրը, որը գոյատևել է տասնմեկ տարի։

Աջամիի բարեհաջող գրական գործունեությանը հակադրվել է անձնական դժբախտ կյանքը։ Ողջ կյանքում փափագել է սովորել արտասահմանում, բայց հոր մահվան և պատերազմի պատճառով չի կարողացել իրագործել իր երազանքը[3]։ Տ․ Ջոզեֆը գրում է, որ Մարի Աջամիի հաջողությունները պետք է գնահատվեն այն հսկայական խոչընդոտների ֆոնին, նա միշտ պայքարել է իր ամսագիրը պահելու համար, չնայած որ հայրը համոզում էր թողնել այդ գործը[4]։ Մարի Աջամին ամուսնացած չի եղել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://books.google.com/books?id=GF51Sml5WpcC&pg=PA401#v=snippet&q=Mary%20Ajamy&f=false
  2. Juha, Mishal (2001). ميشال جحا. Beirut: Riay El-Rayyes Books S.A.R.L. էջ 11. ISBN 9953-21-045-4.
  3. Booth, Marilyn (2006). «Babies or the Ballot? Women's Constructions of the Great War in Egypt». In Olaf Farschid, Manfred Kropp, and Stephan Dähne (ed.). The First World War As Remembered in the Countries of the Eastern Mediterranean. "Beiruter Texte und Studien", 99. Wurzburg: Ergon-Verlag. էջ 79. ISBN 3-89913-514-8.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: editors list (link)
  4. Zeidan, Joseph T. (1995). Arab Women Novelists: The Formative Years and Beyond. SUNY series in Middle Eastern Studies. Albany: State University of New York Press. ISBN 0-7914-2172-4.,pp.46-49
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարի Աջամի» հոդվածին։