Մարի Ալմենտ
Մարի Ալմենտ (անգլ.՝ Mary Alment, ապրիլի 9, 1834[1][2], Դերրի, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն - ապրիլի 11, 1908[2], Բլեքրոք, Dún Laoghaire–Rathdown, Իռլանդիա), հյուսիս իռլանդացի նկարչուհի[3][4]։
Մարի Ալմենտ Mary Alment | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 9, 1834[1][2] |
Ծննդավայր | Դերրի, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն |
Վախճանվել է | ապրիլի 11, 1908[2] (74 տարեկան) |
Մահվան վայր | Բլեքրոք, Dún Laoghaire–Rathdown, Իռլանդիա |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ուիլյամ Ալմենտի դուստրը, հուգենոտ գիտական և մաթեմատիկական սարքավորումներ ստեղծող Ջոն Ալմենտի թոռնուհին։
Կենսագրություն խմբագրել
Մարի Ալմենտը ծնվել է Դերրիում, 1834 թվականին[5]։ Սովորել է Դուբլինի թագավորական հասարակության դիզայնի դպրոցում՝ աշակերտել Հենրի Մակմանուսին։ 47 տարի բնակվել է Բլեքրոքի Կարիսֆորտ պողոտայի 47 հասցեում զարմուհու՝ Էլիզաբեթ Ալմոնտի հետ։ Երկուսն էլ Դուբլինում արվեստի դասեր են տվել[3]։
Նախնական շրջանում Ալմենտն աշխատել է ջրաներկով՝ ստեղծելով բնանկարներ ու դիմանկարներ։
Մարիի ստեղծագործություններում պատկերված է Դուբլինը, հյուսիսային Ուիքլոուն, հատկապես Դոդեր գետի շրջակայքը։ Ստեղծել է պատկերներ հյուսիսային Ուելսից, ուր հաճախակի այցելել է 1873 թվականից։ Ստուդիաներ է ունեցել Դուբլինի Դաուսոն 29 և 54 հասցեներում։ Նրա ստեղծագործությունների մեծ մասի գտնվելու տեղը հայտնի չէ[3]։
Ցուցահանդեսներ խմբագրել
- Դուբլինի գծագրության ակումբ, 1858-1908
- RDS Արվեստի ցուցահանդես, 1858
- Գեղարվեստի և դեկտորատիվ արվեստի ցուցահանդես Դուբլինում, 1861
- Իռլանդացի արհեստավորների ցուցահանդես Դուբլինում, 1885
- Իռլանդական ցուցահանդես Լոնդոնում, 1888 (ներկայացել է 3 աշխատանքով)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Dictionary of Irish Biography — RIA.
- ↑ 3,0 3,1 3,2 Clarke, Frances (2009). «Alment, Mary Martha». In McGuire, James; Quinn, James (eds.). Dictionary of Irish Biography. Cambridge: Cambridge University Press.
- ↑ Newmann, Kate. «Mary Martha Alment (1834 - 1908): Artist». The Dictionary of Ulster Biography. Վերցված է 2015 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Alment, Mary Martha». Library Ireland. Վերցված է 2015 թ․ հուլիսի 22-ին.