Մարիո Պրասինոս

ֆրանսիացի նկարիչ

Մարիո Պրասինոս (ֆր.՝ Mario Prassinos, հուն․՝ Μάριος Πράσινος, օգոստոսի 12, 1916(1916-08-12)[1][2][3][…], Կոստանդնուպոլիս - հոկտեմբերի 23, 1985(1985-10-23)[4][2][3][…], Փարիզ), հունա-իտալական ծագմամբ ֆրանսիացի նկարիչ և գրող, Փարիզյան դպրոցի ներկայացուցիչ։

Մարիո Պրասինոս
ֆր.՝ Mario Prassinos
Ծնվել էօգոստոսի 12, 1916(1916-08-12)[1][2][3][…]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Վախճանվել էհոկտեմբերի 23, 1985(1985-10-23)[4][2][3][…] (69 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
Քաղաքացիություն Ֆրանսիա[5]
ԿրթությունԿոնդորսե լիցեյ
Մասնագիտություննկարիչ, նկարիչ-փորագրող, գծանկարիչ, նկարազարդող, քանդակագործ, գծանկարիչ և տեքստիլ նկարիչ
ՈճՓարիզյան դպրոց
Պարգևներ
ստորագրություն
Изображение автографа

Կենսագրություն խմբագրել

Մարիո Պրասիոնսը ծնվել է 1916 թվականին Victorine և Lysandre Պրասինոսների ընտանիքում, որ ապրում էին Օսմանյան կայսրության մայրաքաղաքում։ Հայրը եղել է ֆրանսերենի ուսուցիչ և հրատարակիչ[6]։ 1922 թվականին, փրկվելով ցեղասպանությունից, ընտանիքը տեղափոխվել է Ֆրանսիա։ Նախնական կրթությունը Մարիո Պրասինոսն ստացել է Պյուտոյում և Նանտերում։

1927 թվականին մահացել է մայրը[6]։ Մարիոն ընդունվել է փարիզյան Կոնդորսե լիցեյ։

1932 թվականից սովորել է Արևելյան լեզուների ինքստիտուտ։ Նրա ուսուցիչներից մեկը եղել է Կլեմենտ Սերվոն։ Այդտեղ էլ ստեղծել է իր առաջին նկարները սյուրռեալիզմի ոճով[7]։ Եղել է Շառլ Դյուլլենի «Ատելիե» թատրոնի մշտական այցելու։

1934 թվականից սովորել է Սորբոնի համալսարանւմ[7]։ Մտերմացել է Ման Ռեյի, Անդրե Բրետոնի, Պոլ Էլուարի, Ռենե Շարի, Բենժամեն Պերեի, Մաքս Էռնստի, Սալվադոր Դալիի, Ժան Արպի, Մարսել Դյուշանի հետ։

1936 թվականին մահացել է հայրը։ Պրասինոսը վերջնականապես տեղափոխվել է Փարիզ, որտեղ Bérite փողոցում վարձել է բնակարան։ Նա հեռացել է սյուրռեալիզմից, սակայն շարունակել է կենցաղային տեսարաններում արտասովորի որոնումները[7]։

1938 թվականին տեղի է ունեցել Մարիո Պրասինոսի առաջին անհատական ցուցահանդեսը Փարիզում։ Առաջին այցելուն եղել է Պաբլո Պիկասոն[7]։ Պրասինոսը ոգեշնչվել է Էդիթ Պիաֆի արվեստով։

1939-1940 թվականներին որպես կամավոր մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին, ծանր վիրավորվել է։ Պարգևատրվել է Մարտական խաչով։ Համագործակցել է Դիմադրության շարժման հետ։

1940-1950-ական թվականներին շատ է զբաղվել գրքային գրաֆիկայով, աշխատել է Գալլիմարի հրատարակչության և «La Nouvelle Revue française» հետ, նկարազարդել Մատտեո Բանդելլոյի, Էդգար Ալլան Պոյի, Արթյուր Ռեմբոյի, Գիյոմ Ապոլիների, Ալբեր Կամյուի, Ռայմոն Կենոյի, Ժան Պոլ Սարտրի գրքերը։ Որպես թատերական նկարիչ՝ համագործակցել է Ժան Վիլարի հետ։ Զբաղվել է գոբելենային արվեստով։ Հեղինակել է մի քանի կենսագրական գրքեր։ Վերջին աշխատանքը եղել է տասնմեկ «Չարչարանքների կերպարները» Սեն Ռեմի դը Պրովանսի Աստվածամոր մատուռի համար։

1949 թվականին ստացել է Ֆրանսիայի քաղաքացիություն։

Մարիո Պրասինոսը մահացել է 1985 թվականի հոկտեմբերի 23-ին Ավինյոնում։

Ընտանիք խմբագրել

Կրտսեր քույրը՝ գրող Ժիզել Պրասինոս (ֆր.՝ Gisèle Prassinos, ծնվ.՝ 1920), մոտ է եղել սյուրռեալիզմին։ 1934 թվականին Մարիո Պրասինոսը նկարազարդել է նրա առաջին գիրքը[7]։

1938 թվականին ակուղնացել է Yolande Borelly-ի հետ[7]։

Երեխաները՝ Catherine (ծնվ.՝ 1946), Emmanuelle (ծնվ.՝ 1967 ?)[7]։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://rkd.nl/explore/artists/64661
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Mario Prassinos (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  6. 6,0 6,1 Biography of Mario Prassinos(անգլ.) // Centre d'Archives Mario Prassinos. ADAGP, Париж, 2013
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Mario Prassinos Արխիվացված 2019-12-07 Wayback Machine(անգլ.) // Verena Foundation

Գրականություն խմբագրել

  • Ferrier J.-L. Prassinos. Paris: Éditions Georges Fall, 1962
  • Mario Prassinos, peintures et dessins récents. Paris: Galerie Nationale du Grand Palais, 1980.
  • Parmelin H. Les Peintres de Jean Vilar. Avignon: Fondation Jean Vilar, 1984
  • La Donation Mario Prassinos/ Pierre Cabanne, ed. Saint-Rémy de Provence: FMP Donation Mario Prassinos, 1990
  • Harambourg L. Mario Prassinos// Harambourg L. L'École de Paris 1945—1965, Dictionnaire des peintres. Neuchâtel: Ides et Calendes, 1993
  • Nourissier F. Mario Prassinos. Arles: Actes Sud, 2005.

Արտաքին հղումներ խմբագրել