Մարիո Կավալյերի (անգլ.՝ Mario Cavaglieri, հուլիսի 10, 1887(1887-07-10)[1][2][3], Ռովիգո, Վենետո, Իտալիա - սեպտեմբերի 11, 1969(1969-09-11)[1], Ժեր, Միջին Պիրենեյան մարզ), իտալացի նկարիչ[4]։

Մարիո Կավալյերի
Ծնվել էհուլիսի 10, 1887(1887-07-10)[1][2][3]
ԾննդավայրՌովիգո, Վենետո, Իտալիա
Վախճանվել էսեպտեմբերի 11, 1969(1969-09-11)[1] (82 տարեկան)
Մահվան վայրԺեր, Միջին Պիրենեյան մարզ
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
 Mario Cavaglieri Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Լինելով ունևոր ընտանիքից` նա սկզբնապես իրավաբանություն է ուսումնասիրել Պադովայի համալսարանում, բայց շուտով թողել է իր ուսումը` նկարչի կարիերայի համար։ Նա սկսել է ցուցադրվել 20 տարեկանում և ակտիվ գործունեության հիմնական շրջանը եղել է 1913-1920 թվականներին։ Հատկապես ակտիվ է եղել դիմանկարչության ժանում[5]։ Նա աշխատանքից հեռացել է 1925 թվականին և մեկնել է ֆրանսիական գյուղ և տուն է գնել Պավիե կոմունայում, հետագայում տեղափոխվել է և ապրել է այնտեղ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։

Կավալյերին տեղափոխվել է Իտալիա, բայց նրա ընտանիքը արտաքսվել է, և նրանց ստիպել են վաճառել իրենց տունը մինչև 1946 թվականին նրա` Ֆրանսիա վերադառնալը. տունը 1996 թվականին պատմական հուշարձանի է վերածվել։ Այդ ժամանակվանից Կավալյերին եղել է մեկ Փարիզում, մեկ Պավիեում` պահելով տունը մինչև իր մահը։ Նրա հինգերորդ հետահայաց ցուցադրությունը կազմակերպվել է Թուլուզի Musée des Augustins թանգարանում, 1974 թվականին, իսկ 2007 թվականին նրա ծննդավայր Ռավիգոյում կազմակերպվել է միջազգային գլխավոր հետահայաց ցուցադրությունը Ռովերելլա պալատում[6]։ Նրա աշխատանքների մի մասն այժմ պահվում է Յակոբինների թանգարանում[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Mario Cavaglieri (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Mario CavaglieriOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.
  5. Arte Liberty - biography
  6. «Archive of the Mario Cavaglieri exhibition at Palazzo Roverella». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 30-ին.
  7. «Works by Mario Cavaglieri in the Musée des Jacobins d'Auch». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիո Կավալյերի» հոդվածին։