Մարիուս Չելարու
Մարիուս Չելարու (ռումիներեն՝ Marius Chelaru, օգոստոսի 30, 1961, Նեգրեշտի, Վասլույ, Ռումինիա), ռումինացի բանաստեղծ, արձակագիր, գրական քննադատ, թարգմանիչ։ Ռումինիայի գրողների, Կանադայի Քվեբեկի ռումինալեզու գրողների միությունների անդամ։
Մարիուս Չելարու | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 30, 1961 (62 տարեկան) |
Ծննդավայր | Նեգրեշտի, Վասլույ, Ռումինիա |
Մասնագիտություն | գրական քննադատ, բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ |
Քաղաքացիություն | Ռումինիա |
Կրթություն | Ալեքսանդրու Իոան Կուզայի անվան համալսարան |
Անդամակցություն | Ռումիիայի գրողների միություն |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1961 թվականին Ռումինիայի Վասլուի շրջանի Նեգրեշտի քաղաքում։ Ավարտել է Ալեքսանդրու Յոհան Կուզայի անվան համալսարանի տնտեսագիտության բաժինը։ 2012 թվականին եղել է Արցախում, մասնակցել Արցախի գրողների միության կազմակերպած, Ստեփանակերտում անցկացված պոեզիայի միջազգային փառատոնին։
Ստեղծագործություն խմբագրել
Հեղինակ է հոդվածների, բանաստեղծությունների, արձակ և թարգմանական գործերի, տպագրվել է տարբեր միջազգային անթոլոգիաներում և տարբեր երկրների ամսագրերում ու հանդեսներում (Ռումինիա, ԱՄՆ, Անգլիա, Բելգիա, Կանադա, Շվեդիա, Իտալիա, Պարագվայ, Ճապոնիա, Եգիպտոս, Հորդանան, Վիետնամ, Լիբանան, Մակեդոնիա, Կոսովո, Ալբանիա, Հոլանդիա և այլուր)։
Տպագրել է ավելի քան երեսուն գիրք (վեպեր, բանաստեղծությունների ժողովածուներ, քննադատություն, էսսեներ)։
Արժանացել է մի քանի ազգային և միջազգային գրական մրցանակների[1]։
Մարիուս Չելարուն հայերեն խմբագրել
- Արարում; Քրիստոս (բանաստեղծություններ)։ Բանաստեղծությունն աշխարհի միջօրեականներում, Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս», 2012, էջ 80-84։ Թարգմ.՝ Կարինե Փաթյան։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Բանաստեղծությունն աշխարհի միջօրեականներում, Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս», 2012, էջ 79։