Մարիոն Դոնովան

ամերիկացի կին գյուտարար

Մարիոն Օ'Բրայեն Դոնովան (անգլ.՝ Marion O’Brien Donovan, հոկտեմբերի 15, 1917(1917-10-15), Ֆորտ Ուեյն, Ինդիանա, ԱՄՆ - նոյեմբերի 4, 1998(1998-11-04), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի գյուտարար և ձեռնարկատեր[2]։ Նա իր ժամանակի ամենաստեղծարար կին գյուտարարներից էր, ով ստացել է ընդհանուր առմամբ 20 արտոնագիր իր ստեղծած գյուտերի համար[3]։ Դոնովանը 2015 թվականին ընդունվել է Ազգային գյուտարարների փառքի սրահում, որի ամենաուշագրավ նորամուծությունը 1946 թվականին բազմաթիվ կրկնություններից հետո բազմակի օգտագործվող, արտահոսող անջրանցիկ ծածկույթի գյուտն էր, որն ի վերջո վաճառքի հանվեց տակդիրի ստեղծող Վիկտոր Միլսի կողմից[4][5]։ Բացի այդ Դոնովանը նաև լրացուցիչ գործնական լուծումներ է հորինել կենցաղում օգտագործվող մի շարք օգտակար առարկաների՝ (ատամ մաքրելու թել, հագուստների կախիչ, օճառի համար նախատեսված տարաներ), ի կիրառման շուրջ[6]։

Մարիոն Դոնովան
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 15, 1917(1917-10-15)
ԾննդավայրՖորտ Ուեյն, Ինդիանա, ԱՄՆ
Մահացել էնոյեմբերի 4, 1998(1998-11-04) (81 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԵյլի համալսարան, Yale School of Architecture? և Rosemont College?
Մասնագիտությունձեռնարկատեր, գյուտարար և ճարտարապետ
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Դոնովանը ծնվել է 1917 թվականի հոկտեմբերի 15-ին Ինդիանա նահանգի Սաութ Բենդ քաղաքում[7]։ Յոթ տարեկան էր, երբ մայրը մահացավ, և Դոնովանի խնամքն անցավ հորը, ով իր երկվորյակ եղբոր հետ ղեկավարում էր South Bend Lathe Works արտադրական գործարանը։ Եղբայրները ստեղծել են մի շարք իրեր, այդ թվում՝ «South Bend խառատահաստոցը»՝ ավտոմեքենայի հանդերձանքներ և ատրճանակի պատյաններ արտադրելու համար[8]։ Դոնովանը դպրոցից հետո իր ժամանակի մեծ մասն անցկացնում էր գործարանում, և հայրը, որպես ինժեներ և նորարար, խրախուսում էր դստերը երիտասարդ տարիքից լինել նորարար։ Աղջիկը տարրական դպրոցում էր, որ հոր օգնությամբ ստեղծեց ատամները մաքրող նոր տեսակի փոշի։

1939 թվականին Փենսիլվանիայի Ռոզեմոնտ քոլեջից Դոնովանն անգլերենի բակալավրի կոչում ստացավ, իսկ 1958 թվականին՝ ճարտարապետության մագիստրոսի կոչում՝ Եյլի համալսարանում, որտեղ նա իր ավարտական դասարանի երեք կանանցից մեկն էր։

Նախքան աշխատանքից ազատվելը` ընտանիք կազմելու ու Կոնեկտիկուտ նահանգի Վեսթփորթ տեղափոխվելու նպատակով, բակալավրի կոչում ստանալուց հետո, Դոնովանը մի քանի տարի աշխատել է որպես խմբագրի օգնական Նյու Յորքի Vogue գեղեցկության ամսագրում։ 1942 թվականին Դոնովանը ամուսնանում է կաշի ներկրող Ջեյմս Ֆ. Դոնովանի հետ, իսկ երկրորդ անգամ 1981 թվականին՝ Ջոն Ֆ. Բաթլերի հետ։ Նա երեք երեխա ուներ։

Գյուտեր խմբագրել

Իր անունով 20 արտոնագրեր ունեցող բեղմնավոր գյուտարարը 1940-ականների վերջին մշակեց «Boater»՝ բազմակի օգտագործման, ջրակայուն տակդիրի ծածկույթը։ Դոնովանը սկսել էր լրացուցիչ փորձեր կատարել մեկանգամյա թղթե տակդիրների հետ։ Նա մտածում էր ներծծող թղթի միջոցով տակդիր ստեղծելու մասին։ Ստեղծվեց բարուրի նոր տեսակ՝ ծրարի նմանվող պլաստիկ ծածկ՝ ներծծող ներդիրով։ Գյուտը, որը արտոնագրվել է 1951 թվականին, բերելով նրան մեկ միլիոն դոլարի՝ (մոտ 10 միլիոն դոլար այսօրվա փողով) եկամուտ և ճանապարհ հարթեց միանգամյա օգտագործման տակդիրի մշակման ու արտադրության համար։

Որպես տնային տնտեսուհի՝ Մարիոնի հայտնագործություններն ուղղված են եղել ծնողների խնդիրների լուծմանը, որոնց բախվել է ինքը՝ դառնալով մայր[9]։ Այն ժամանակ տակդիրները կտորից էին, ինչը նշանակում էր, որ երբ երեխաները միզում էին, նրանց հագուստն ու սավանը կեղտոտվում էր այն թափանցելով գործվածքի մեջ։ Մայրերի հոգսը թեթևացնելու համար անհրաժեշտ էր ստեղծել միանգամյա օգտագործման տակդիրներ։ Օգտագործվեց լոգարանի ցնցուղի վարագույրները որպես նախատիպեր, մինչև նա հաջողությամբ ստեղծեց այն, ինչ անվանեց «Boater», որը նա պատրաստեց նեյլոնե պարաշյուտի գործվածքից՝ մաշկային ցաները կանխելու համար։ Անվտանգության քորոցները, որոնք օգտագործվում էին ավանդական տակդիրների մեջ, փոխարինվեցին պլաստիկ ժապավեններով՝ մայրերին և երեխաներին ծակելուց խուսափելու համար։

Սկզբում ոչ մի արտադրող չէր ցանկանում ընդունել նրա հայտնաագործությունը և նա որոշեց դա ինքնուրույն գործել։ Boater-ի դեբյուտը տեղի ունեցավ 1949 թվականին Նյու Յորքի Saks Fifth Avenue հյուրանոցում և անմիջապես մեծ հաջողություն ունեցավ ընտանիքներում։ Նրա մեծ հաջողությունը 1951 թվականին վաստակեց չորս արտոնագիր իր ստեղծագործության համար։ Ավելի ուշ նա վաճառեց այն Keko Corporation-ին մեկ միլիոն դոլարով[10]։

Միանգամյա օգտագործման տակդիրների նախատիպերը պատրաստվեցին հատուկ թղթերից, որը և՛ ներծծող էր, և՛ ունակ էր հեռացնել խոնավությունը նորածինների մաշկից՝ հարմարավետորեն նվազեցնելով ցաների առաջացման վտանգը։ Արտադրող գտնելը դժվար էր և անհնար, հիմնականում սեքսիզմի պատճառով, բայց դա չխանգարեց նրան ճանաչել ավելի ուշ նորարարությունների համար, որոնք ի վերջո հանգեցրին մեկանգամյա օգտագործման տակդիրների ստեղծմանը։ Միանգամյա օգտագործման տակդիրները ներկայացվել են Procter and Gamble-ի կողմից 1961 թվականին ԱՄՆ-ում։

Դոնովանին երիտասարդ տարիքից ներարկվել է հնարամիտ ոգի։ Նա հորինեց բազմաթիվ գործնական լուծումներ կենցաղային մի շարք խնդիրների լուծման համար և նույնիսկ նախագծեց իր սեփական տունը։ Նրա մի քանի գյուտերից են 30 կտորից բաղկացած կոմպակտ կախիչը («Big Hangup»), օճառի աման, որը թափվում է լվացարանի մեջ և «Zippity-Do»՝ առաձգական լարը, որը ուսի վրայով միանում է զգեստի հետևի կայծակին։ Նա նաև հորինել է DentaLoop-ը՝ շրջանաձև թելից պատրաստված արտադրանք, որը նա կրկին պատրաստել և վաճառել է ինքը։

Դոնովանը մահացել է 1998 թվականի նոյեմբերի 4-ին, սրտի հիվանդության պատճառով 81 տարեկան հասակում Նյու Յորքի Մանհեթեն հատվածի Լենոքս Հիլ հիվանդանոցում։ 1998 թվականին Դոնովանի մահից հետո նրա երեխաները նրա փաստաթղթերը նվիրաբերեցին Սմիթսոնյանի ամերիկյան պատմության ազգային թանգարանի արխիվային կենտրոնին։ Արտեֆակտների 17 տուփերը պարունակում են գրառումներ, գծագրեր, արտոնագրեր, հաճախորդների պատվերներ, գովազդներ, թերթերի հոդվածներ, գրանցամատյան, անձնական թղթեր և լուսանկարներ։ Հավաքածուն հաճախ օգտագործվում է գիտնականների կողմից, հիմնականում այն մարդիկ, ովքեր ուսումնասիրում են կանանց պատմությունը կամ տեխնոլոգիայի։ Դոնովանը նկարահանվել է «The Daily Show»-ի 2018 թվականի մարտի 15-ի դրվագում[11]։

Պարգևներ խմբագրել

Մարիոն Դոնովան հայտնի է որպես «գյուտարարների մայր» իր նորարարական և հնարամիտ մտքով, ով բազմամիլիարդանոց արդյունաբերության մեծ գյուտարարն է՝ անջրանցիկ և մեկանգամյա օգտագործման տակդիրների հեղինակը։ Նա նվիրված և իդեալիստ կին էր, ով իր տունը վերածեց սեփական գյուտերի լաբորատորիայի՝ լուծելով իրական խնդիրները, հատկապես ծնողների համար։ Իր ստեղծագործությունների համար ստանալով 20 արտոնագիր, 2015 թվականին ընդգրկվել է Ազգային գյուտարարների փառքի սրահում և ունի նկար Փառքի սրահի պատին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.invent.org/inductees/marion-donovan
  2. «Marion Donovan». lemelson.mit.edu. Վերցված է 2022 թ․ փետրվարի 26-ին. {{cite web}}: Text "Lemelson" ignored (օգնություն)
  3. Kulagin, Alexander; Hehlmann, Rüdiger; Gale, Robert Peter; Zander, Axel; Fehse, Boris (2021 թ․ օգոստոսի 31). «In memory of Professor Valery Savchenko. January 8, 1952 – July 25, 2021». էջեր 4–6. doi:10.18620/ctt-1866-8836-2021-10-2-4-6. Վերցված է 2022 թ․ փետրվարի 26-ին.
  4. Лебединская, М.П. (2021 թ․ նոյեմբերի 29). «ИЗ ИМПЕРАТОРСКОГО ДВОРЦА В ПЕКИНЕ — В ИМПЕРАТОРСКИЙ ДВОРЕЦ В ЦАРСКОМ СЕЛЕ О ДВУХ ПЕЙЗАЖАХ ИЗ КИТАЙСКОГО ЗАЛА ЕКАТЕРИНИНСКОГО ДВОРЦА. УТОЧНЕНИЕ АТРИБУЦИИ». Crossref. doi:10.54764/ruscol.2021.23.19.001. Վերցված է 2022 թ․ փետրվարի 26-ին.
  5. Донбров, Г. К.; Никитенко, М. Г. (2021 թ․ օգոստոսի 31). «ХАБАРОВСКИЙ ПРОЦЕСС 1949 ГОДА: «ЗАБЫТЫЙ ДАЛЬНЕВОСТОЧНЫЙ НЮРНБЕРГ»». Издательство ХГУЭП. doi:10.38161/978-5-7823-0748-6-2021-125-127. Վերցված է 2022 թ․ փետրվարի 26-ին.
  6. «Решения Комиссии Организации Объединенных Наций по праву международной торговли, принятые 18 июля 2013 года и 15 июля 2019 года, и резолюция 68/107 B Генеральной Ассамблеи». United Nations. 2020 թ․ նոյեմբերի 17. էջեր 57–62. Վերցված է 2022 թ․ փետրվարի 26-ին.
  7. Leonid, Kuras; Butit, Zhalsanova (2018 թ․ հուլիսի 31). «THE DOCUMENTS FROM THE STATE ARCHIVE OF THE REPUBLIC OF BURYATIA ABOUT THE PROFESSIONAL ACTIVITIES OF THE HEAD OF ARCHIVE DEPARTMENT OF THE BMASSR GIRCHENKO V.P.». Ottisk. doi:10.32363/978-5-6041443-5-0-2018-4-18. Վերցված է 2022 թ․ փետրվարի 26-ին.
  8. Перова, Оксана; Цветкова, Анна (2019). «Особенности продвижения детских товаров на примере ведущих брендов подгузников». էջեր 126–136. doi:10.36627/2619-1407-2019-2-2-126-136. Վերցված է 2022 թ․ փետրվարի 26-ին.
  9. «Выписка из протокола № 15 заседания Секретариата Ленинградской писательской организации от 4 ноября 1988 г.». 1998. էջ 731. doi:10.3406/slave.1998.6548. Վերցված է 2022 թ․ փետրվարի 26-ին.
  10. Magazine, Smithsonian; Matchar, Emily. «Meet Marion Donovan, the Mother Who Invented a Precursor to the Disposable Diaper». Smithsonian Magazine (անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 26-ին.
  11. Pylypchuk, Tetiana (2019 թ․ մարտի 28). 237-240 «COMPOSITIONAL CHARACTERISTICS OF COMEDY SHOWS ABOUT INTERCULTURAL COMMUNICATION». էջեր 237–240. doi:10.25264/2519-2558-2019-5(73), 237-240. Վերցված է 2022 թ․ փետրվարի 26-ին. {{cite web}}: Check |doi= value (օգնություն); Check |url= value (օգնություն)