Մարինո Տարտալյա (խորվ.՝ Marino Tartaglia, օգոստոսի 3, 1894(1894-08-03)[1][2], Զագրեբ, Խորվաթիայի և Սլավոնիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - ապրիլի 21, 1984(1984-04-21)[1][2], Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), խորվաթ նկարիչ, մանկավարժ, նկարչության պրոֆեսոր։

Մարինո Տարտալյա
Ծնվել էօգոստոսի 3, 1894(1894-08-03)[1][2]
ԾննդավայրԶագրեբ, Խորվաթիայի և Սլավոնիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա
Վախճանվել էապրիլի 21, 1984(1984-04-21)[1][2] (89 տարեկան)
Մահվան վայրԶագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Մասնագիտություննկարիչ և նկարչության ուսուցիչ
ՈճՊոստիմպրեսիոնիզմ
Թեմաներյուղաներկ, գեղանկարչություն[3] և մանկավարժություն[3]
ԱնդամակցությունԽորվաթիայի գիտությունների և արվեստների ակադեմիա և Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա
 Marino Tartaglia Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1894 թվականին Զագրեբում։ Դպրոցական կրթությունը ստացել է Սպլիտում։ Նկարչությամբ լրջորեն սկսել է զբաղվել 1907 թվականից[4]։ 1908-1912 թվականներին սովորել է Զագրեբի ճարտարապետական դպրոցում (խորվ.՝ Građevna stručna škola), որտեղ նրան դասավանդած մանկավարժներից են եղել Իվան Տիշովը, Օտոն Իվեկովիչը, Ռոբերտ Ֆրանգեշ-Միհանովիչը և Բելա Չիկոշ-Սեսիան։ 1913 թվականին նկարիչն ընդունվել է Գեղարվեստի բարձրագույն ինստիտուտ (Instituto Superiore di Belle Arti): Առաջին աշխարհամարտի ժամանակ ապրել է Իտալիայում՝ Ֆլորենցիայում և Հռոմում։ Որոշ ժամանակ որպես կամավոր ծառայել է Սալոնիկի ճակատում, այնուհետև վերադարձել Ֆլորենցիա, որտեղ ստեղծագործական կապեր է հաստատել ֆուտուրիստներ Կարլո Կարայի, Ջորջո դե Կիրիկոյի և այլոց հետ։

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո նկարիչը վերադարձել է հայրենիք, 1918-1921 թվականներին ապրել Սպլիտում, այնուհետև՝ Վիեննայում, Բելգրադում, Փարիզում։ 1931 թվականին Տարտալյան վերադարձել է Զագրեբ և աշխատել Զագրեբի գեղարվեստի ակադեմիայում[5]։ Ակադեմիայում նա 1940 թվականին սկսել է դասախոսություններ կարդալ գեղանկարչության տեսության թեմայով, 1944 թվականին ստացել է հրավիրված պրոֆեսորի հաստիք, 1947 թվականին՝ ակադեմիայի իսկական պրոֆեսորի հաստիք։ 1948 թվականին Մարինո Տարտալյան ընտրվել է Խորվաթիայի գիտությունների և արվեստի ազգային ակադեմիայի անդամ։ 1946 թվականին արժանացել է խորվաթ բանաստեղծ Վլադիմիր Նազորի անվան մրցանակին՝ նկարչության բնագավառում։ 1975 թվականին Զագրեբի «Նկարիչների տաղավարում» կայացել է Տարտալյայի աշխատանքների հետահայաց ցուցադրություն, որը կրկնվել է 2004 թվականին Սպլիտում։

Ստեղծագործություն խմբագրել

Տարտալյայի վաղ շրջանի նկարների վրա զգացվում է ֆրանսիացի պոստիմպրեսիոնիստների, առաջին հերթին Պոլ Սեզանի ազդեցությունը։ Ավելի ուշ նա տարվել է ֆուտուրիզմով ու կուբիզմով։ 1917 թվականին նա ստեղծել է ինքնադիմանկարների շարք՝ էքսպրեսիոնիստական ոճով։ Սկսած 1960-ական թվականներից՝ նկարիչը բացառապես աշխատել է աբստրակտ ոճում։ Դրանք երբեմն այնքան պրիմիտիվ են, որ թվում է, թե քարանձավային հնագույն նկարչություն են ներկայացնում[6]։

Մարինո Տարտալյայի կտավները ներկայումս կարելի է տեսնել նախկին Հարավսլավիայի գրեթե բոլոր հանրապետություններում՝ Խորվաթիայում, Սերբիայում, Մակեդոնիայում, Սլովենիայում։ 2011 թվականին Տարտալյայի նկարներից մեկը «Ժամանակակից խորվաթ նկարիչներ» շարքի շրջանակներում պատկերվել է խորվաթական նամականիշին։

Պատկերասրահ խմբագրել

Մարինո Տարտիլյայի ստեղծագործությունները խորվաթական նամականիշներին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  3. 3,0 3,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. «Marino Tartaglia, Marino Tartaglja 1894–1984, HR». Artfacts.net. Վերցված է 2011 թ․ մարտի 23-ին.
  5. «Croatian Artists at Venice Biennales». Culturenet Croatia. Վերցված է 2011 թ․ մարտի 23-ին.(չաշխատող հղում)
  6. «Marino Tartaglia biography» (Croatian). Galerija Divila. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Գրականություն խմբագրել

  • Igor Zidić: Marino Tartaglia (1894—1984), Moderna galerija, 2009., ISBN 978-953-559-483-3
  • Božo Bek, Mića Bašićević: Marino Tartaglia (katolog izložbe), Galerija suvremene umjetnosti Zagreb, 1967.
  • Željka Čorak, Tonko Maroević: Marino Tartaglia (katolog izložbe), Umjetnički paviljon, Zagreb, 1975.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարինո Տարտալյա» հոդվածին։