Մարինե Աբրահամյան

հայ դաշնակահար
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մարինե Աբրահամի Աբրահամյան (նոյեմբերի 25, 1951(1951-11-25)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դաշնակահարուհի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ (2008)[2]։

Մարինե Աբրահամյան
Ծնվել էնոյեմբերի 25, 1951(1951-11-25)[1] (72 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդաշնակահարուհի և երաժշտության ուսուցիչ
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունԵրևանի միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոց Չայկովսկու անվան և Մոսկվայի կոնսերվատորիա (1975)
Պարգևներ
Հայաստանի վաստակավոր արտիստ

Կրթություն խմբագրել

Ավարտել է Երևանի Պյոտր Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցը, 1975 թվականին՝ Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը։

Ստեղծագործական գործունեությունը խմբագրել

1975 թվականից Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար է։ Կատարումներով հանդես է եկել «Համաշխարհային դաշնամուրային գրականության ընտրանի», «Նվիրումներ» համերգաշարերին, Էլդա Գրինի 85-ամյակին, Շառլ Ազնավուրի 90-ամյակին, Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին նվիրված համերգային երեկոներին, իսպանական, ֆրանսիական, գերմանական և հայ դաշնամուրային երաժշտությանը նվիրված թեմատիկ համերգներին և Հայոց ցեղասպանությանը (1915) նվիրված համերգներին։ 2012 թվականին մասնակցել է Մոսկվայում և Մինսկում կայացած Յ. Ֆլիերի 100-ամյակին նվիրված փառատոնին[3]։

Մանկավարժական գործունեությունը խմբագրել

1989 թվականից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ 1999 թվականից պրոֆեսոր է։

Սկավառակագրություն խմբագրել

Թողարկել է 5 ձայնասկավառակ և մեկ տեսասկավառակ։ Նկարահանել է շուրջ 17 տեսահոլովակ։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Հոգեբան Էլդա Գրինի դուստրն է, դերասանուհի Աննա Էլբակյանի քույրը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=420
  2. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  3. Baghdasaryan, Aram. «AV Production - Մարինե Աբրահամյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 10-ին.