Մարինա Ցվետաևայի հուշարձան

Մարինա Ցվետաևայի հուշարձան, Մոսկվայի Բորիսոգլեբսկի նրբանցքում գտնվող հուշարձան, որը բացվել է 2007 թվականին։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Նինա Մատվեևան, ճարտարապետներ Սերգեյ Բուրիցկին, Անատոլի Դուբովսկին։ Հուշարձանը պատկանում է «Քաղաքային քանդակ» կատեգորիային»[1]։

Մարինա Ցվետաևայի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՄոսկվա
Նյութբրոնզ և գրանիտ
Ներկա վիճակկանգուն

Պատմություն խմբագրել

Մոսկվայում ռուս բանաստեղծուհի Մարինա Ցվետաևայի հուշարձանը տեղադրումը նախատեսվել է դեռևս 1990-ականների սկզբին՝ նրա ծննդյան 100-ամյակի կապակցությամբ։  1992 թվականին անցկացվել է մրցույթ, իսկ 1993 թվականին հայտարարվել է, որ առաջին տեղն զբաղեցրել է քանդակագործ Նինա Մատվեևայի նախագիծը։  Սակայն առաջացել են ֆինանսավորման հետ կապված խնդիրներ, իսկ հովանավորներ գտնել չի հաջողվել։ Այն վայրում, որտեղ նախատեսվել է տեղադրել հուշարձանը, շուտով շինհրապարակ է գոյացել[2]։

Հուշարձանը բրոնզից ձուլվել է միայն 2007 թվականին։ Դրա տեղադրումը նվիրվել է բանաստեղծուհու 115-ամյակին[2]։ Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2007 թվականի դեկտեմբերի 26-ին։ Բացմանը ներկա են եղել Մոսկվայի կառավարությունում քաղաքապետի առաջին տեղակալ Լյուդմիլա Շվեցովան, Ռուսաստանի Դաշնության մշակույթի և զանգվածային հաղորդակցությունների փոխնախարար Անդրեյ Բուսիգինը, Ռուսաստանի գրողների միության նախագահ Վալերի Գանիչևը[3]։

Հուշարձանը գտնվում է Մարինա Ցվետաևայի տուն-թանգարանի մոտ։ Այդ տանը նա ապրել է 1914-1922 թվականներին, որից հետո ընտանիքի հետ մեկնել է արտասահման[2]։

Տարուսում գտնող Մարինե Ցվետաևայի հուշարձանի համահեղինակ Բորիս Մեսերերը Մատվեևայի աշխատանքի մասին ասել է. «Այն շատ նրբագեղ է, այն համեստ է, բոլորովին նման չէ հուշարձանի։ Այն շատ վեհանձն է և ստեղծում է ճարտարապետական անսամբլ շատ կամերային»[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Памятники монументального искусства Москвы: справ. изд. / Департамент культурного наследия г. Москвы. — М.: ООО «Милк Эдженси», 2016. — 404 с.: с. 264. ISBN 978-5-9907078-1-8.