Մարինա Սաֆարյան

հայ ֆթիզիատոր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաֆարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մարինա[1] Դմիտրիի Սաֆարյան (հոկտեմբերի 4, 1953(1953-10-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆթիզիատոր։ Բժշկական գիտությունների դոկտոր (1992), պրոֆեսոր (1993)։ ՀՀ վաստակավոր բժիշկ (2011)։

Մարինա Սաֆարյան
Ծնվել էհոկտեմբերի 4, 1953(1953-10-04) (70 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1977)
Մասնագիտությունphthisiatrist
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1992)
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Մարինա Սաֆարյանը ծնվել է 1953 թվականին Երևանում։ 1971 թվականին ավարտել է Երևանի թիվ 76 միջնակարգ դպրոցը, 1977 թվականին՝ Երևանի բժշկական ինստիտուտը[2]։ 1981 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ 1980-1985 թվականներին եղել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի թերապիայի ամբիոնի գիտաշխատող, 1985 թվականին տուբերկուլոզի ամբիոնի ասիստենտ, 1994 թվականից ֆթիզիապուլմոնոլոգիայի ամբիոնի վարիչ[3]։ 1992 թվականին Մոսկվայի Տուբերկուլոզի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ 2011 թվականին ստացել է 2-րդ բարձրագույն կրթությունը` տնտեսագետի որակավորմամբ։ 1993-2004 թվականներին եղել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ֆթիզիատոր, 2009 թվականին վերանշանակվել է նույն պաշտոնում։ 2006 թվականից Հայաստանի ֆթիզիատորների ասոցիացիայի նախագահ։ 2007 թվականին նշանակվել է ՀՀ ԱՆ «Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսեր» ՓԲ ընկերության տնօրեն, 2012 թվականին վերանշանակվել է նույն պաշտոնում։

Որպես Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդատու` տարբեր երկրներում մասնակցել է տուբերկուլոզային ծառայության վերահսկման և բժիշկների համար միջազգային սեմինարներին։ Հայաստանի ֆթիզիատորների ասոցիացիայի նախագահն է, ԺԴ.00.03 «Ներքին հիվանդություններ» մասնագիտությամբ պաշտպանության խորհրդի և ՌԴ Туберкулез и болезни легких գիտագործնական ամսագրի խմբագրային խորհրդի անդամ։

Առաջարկել է տուբերկուլոզի ակտիվության որոշման մեթոդ՝ օքսիդիչ և հակաօքսիդիչ համակարգերի որոշման օգնությամբ։ Հետազոտել է Հայաստանում տուբերկուլոզի համաճարակաբանությունը՝ հիվանդների և ռիսկի խմբերի շրջանում, ուսումնասիրել հակատուբերկուլոզային պատրաստուկների արդյունավետությունը[4]։

ՀՀԿ անդամ է[5]։

Պարգևներ խմբագրել

  • ՀՀ վաստակավոր բժիշկ, 2011
  • ՀՀ պաշտպանության նախարարի մեդալ, 2012
  • Երևանի պետական բժշկական համալսարանի ոսկե մեդալ
  • Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի «Ռոբերտ Կոխի» և «Եկատերինա Մեծի» շքանշան

Երկեր խմբագրել

  • Ֆթիզիատրիա։ Դասագիրք, 2002։
  • Տուբերկուլոզի ձեռնարկ։ Հայաստանում տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ուղեցույց, 2004։
  • Ֆթիզիատրիայի անկյունաքարերը։ Տուբերկուլոզը հարցուպատասխանի տեսքով ։ Ձեռնարկ, 2004։
  • Липидный обмен и комбинированная антиоксидантотерапия при, туберкулезе легких, 1998.
  • Основы фтизиатрии. Учебное пособие, 2010.
  • Basics of Phthisiology. Textbook, 2010.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով». Elections.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. «Ֆթիզիատրիայի ամբիոն». www.ysmu.am (ամհարերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.(չաշխատող հղում)
  4. «ՀՀ ԳԱԱ Հիմնարար Գիտական Գրադարան catalog › Authority search › Սաֆարյան, Մարինա Դմիտրիի, 1953- (Personal Name)». opac.flib.sci.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.(չաշխատող հղում)
  5. «Կուսակցության խորհուրդը - Կառուցվածք - Հայաստանի Հանրապետական կուսակցություն». www.hhk.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 29-ին.