Մարինա Զուբանովա (ռուս.՝ Марина Леонидовна Зубанова, հուլիսի 23, 1966(1966-07-23)[1], Սարատով, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի ռուս դերասանուհի։

Մարինա Զուբանովա
Ծնվել էհուլիսի 23, 1966(1966-07-23)[1] (57 տարեկան)
ԾննդավայրՍարատով, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի

Կենսագրություն խմբագրել

Մարինա Զուբանովան ծնվել է 1966 թվականի հուլիսի 23-ին, ԽՍՀՄ Սարատով քաղաքում։ Սովորել է Սարատովի մանկավարժական ինստիտուտի բանասիրության ֆակուլտետում, բայց չավարտելով այն` տեղափոխվել է Մոսկվա։ 1993 թվականին նա հեռակա ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտը և սկսել է խաղալ Մոսկվայի Պատանի հանդիսատեսի թատրոնում[2]։

Ռեժիսոր Լարիսա Սադիլովայի «Սիրով, Լիլյա» ֆիլմի գլխավոր դերի համար Մարինա Զուբանովան «Լավագույն դերասանուհի» անվանակարգում մրցանակների է արժանացել «Վիվատ Ռուսաստան», «Մոսկվայի պրեմիերա» և Բրյուսելի կինոփառատոներում[3]։

Ֆիլմագրություն խմբագրել

  • 1996 թվական` «Ելակ»`աղջիկ
  • 2003 թվական` «Ինչի՞դ է պետք ալիբին»` վաճառողուհի
  • 2003 թվական` «Սիրով, Լիլյա»` Լիլյա
  • 2004 թվական` «Չորս Լյուբովները»
  • 2005 թվական` «Պահանջվում է դայակ»` Գալյա
  • 2009 թվական` «Անավարտ դասը»` Մարինա, Իննայի ընկերը
  • 2009 թվական` «Մայիսի 9-ը։ Անձնական վերաբերմունք» (ըստ «Բոլորը ճակատ են գնացել» պատմվածքի)
  • 2010 թվական` «Դպրոց»` Մորաքույր Կատյա
  • 2012 թվական` «Լուսնի հակառակ կողմը»` Կոմարովի մայրը
  • 2012 թվական` «Առանց պահպանման ժամկետի»` Ուլյանա Խոխլովա
  • 2013 թվական` «Մութ աշխարհ. հավասարակշռություն»` Դաշայի մայրը
  • 2015 թվական` «Մարդասանի պրոֆիլը-2»` Լարիսա Պրյանիկովա
  • 2015 թվական` «Վերջին բոգատիրը»` երկրպագուհի

Ֆիլմերի հնչյունավորում

  • «Կախարդական բլուրներ»
  • «Հեքիաթ եղևնու մասին»

Մրցանակներ խմբագրել

  • 1996 թվական` «Ճայ» թատերական մրցանակ` կատակերգական «Իմ խեղճ Բալզամինով» ներկայացման մեջ լավագույն դերակատարման համար
  • 2006 թվական` «Սպիտակ փիղ» կինոմրցանակ` լավագույն դերասանուհի անվանակարգում` «Պահանջվում է դայակ» ֆիլմի համար

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Зубанова Марина». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.
  3. Странные женщины режиссера Садиловой // журнал «Искусство кино», № 3, март 2003

Արտաքին հղումներ խմբագրել