Մարինա Աղաջանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարինա Գերասիմի Աղաջանյան (հուլիսի 3, 1946[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, սրտաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (2002), պրոֆեսոր (2003): ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող (2002):
Ծնվել է | հուլիսի 3, 1946[1] (77 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ և սրտաբան |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (2002) |
Ծնողներ | հայր՝ Գերասիմ Աղաջանյան |
Գերասիմ Աղաջանյանի դուստրը։
Կենսագրություն խմբագրել
Մարինա Աղաջանյանը ծնվել է 1946 թվականի հուլիսի 3-ին, Երևանում, բժիշկների մի քանի սերնդի ներկայացուցիչ Գերասիմ Աղաջանյանի ընտանիքում[2]։
Դպրոցական տարիքում դեռևս չէի որոշել, որ բժիշկ եմ դառնալու, թեև շատ էի սիրում կենսաբանություն առարկան։ Բայց քանի որ մեծացել եմ բժիշկների ընտանիքում և բժշկական միջավայրում, ես որոշեցի բժիշկ դառնալ։ Աշխատել եմ սրտաբանության ինստիտուտում՝ միաժամանակ զբաղվելով գիտությամբ։ |
1970 թվականին ավարտել է Երևանի բժշկական համալսարանը։ 1971-1984 թվականներին աշխատել է Երևանի սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտում, 1984 թվականին՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի սպորտի բժշկության ամբիոնում։ 2002 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ մարզիկների սրտի կառուցվածքաֆունկցիոնալ առանձնահատկությունների մասին թեմայով` դառնալով առաջին բժշկագիտության դոկտորը սպորտային բժշկության և սպորտային սրտաբանության ոլորտում[3]։
Աշխատանքները վերաբերում են սպորտում սրտի հարմարվողականության հիմնախնդիրներին։
Երկեր խմբագրել
- О значении раздельного апекскардиографического исследования в оценке функционального состояния сердца при митральном пороке [Текст]: автореф. дис. ... канд. мед. наук : 14.00.06 / М. Г. Агаджанян, 1981, 23 с.
- Ախտաբանական վիճակները սպորտում։ (Մեթոդական ձեռնարկ), Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ, Սպորտային բժշկության ամբիոն, Երևան, Ա. հ., 2004 (համահեղինակ)[4]։
- Առողջ ապրելու գաղտնիքները։ Ցուցումներ դպրոցականներին, Երևան, Անտարես, 2005 (համահեղինակ)[5]։
- Մանկական սպորտային բժշկության հիմնահարցերը։ Ուսումնական ձեռնարկ, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ, Ֆիզիոլոգիայի և սպորտային բժշկության ամբիոն, Երևան, Ա.հ., 2008 (համահեղինակ)[6]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=1665
- ↑ «ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». Աղաջանյաններ».
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
- ↑ Աղաջանյան, Մարինա Գերասիմի; Դանիելյան, Կ Գ; Հարությունյան, Ա Ա; Գրիգորյան, Ս Վ; Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ, eds. (2004). Ախտաբանական վիճակները սպորտում։ մեթոդական ձեռնարկ. Երևան: Ա. հ.
- ↑ Աղաջանյան, Մարինա Գերասիմի; Հակոբյան, Ելենա; Ճշմարիտյան, Մարինա; Տեր-Մարգարյան, Նունե, eds. (2005). Առողջ ապրելու գաղտնիքները։ Ցուցումներ դպրոցականներին. Երևան: Անտարես.
- ↑ Աղաջանյան, Մարինա Գերասիմի; Հարությունյան, Ա Ա; Տեր-Մարգարյան, Ն Գ; Դանիելյան, Կ Գ; Բադասյան, Ա; Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ, eds. (2008). Մանկական սպորտային բժշկության հիմնահարցերը։ Ուսումնական ձեռնարկ. Երևան: Ա.հ. ISBN 9789939530284.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարինա Աղաջանյան» հոդվածին։ |