Մարինա Ալես (Մարինե Վարդանյան-Համբարձումյան[1]) (նոյեմբերի 24, 1958, Մոսկվա), երգահան, բարերար, Սայաթ-Նովայի համահայկական մրցույթ-փառատոնի մրցանակակիր։

Մարինա Ալես
Ի ծնե անունՄարինե Վարդանյան-Համբարձումյան
Ծնվել էնոյեմբերի 27, 1958 (65 տարեկան)
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Մոսկվա, ԽՍՀՄ
ԵրկիրՀայաստան Հայաստան
Մասնագիտություներգահան, բարերար

Կենսագրություն խմբագրել

Կրթություն խմբագրել

Մարինա Ալեսը ծնվել է 1958 թվականի նոյեմբերի 24-ին, Մոսկվայում։ 1975 թվականին ընդունվել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, դաշնամուրի բաժին։ 1979 թվականին, ուսումնարանն ավարտելուց հետո, նա աշխատանքի է անցել Երևանի Արտեմի Այվազյանի անվան երաժշտական դպրոցում` որպես մանկավարժ։ 1982 թվականին Մարինան ընդունվում է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատերագիտական բաժին, որն ավարտում է 1987 թվականին։

Այնուհետև Մարինա Ալեսը տեղափոխվում է Մոսկվա և կատարելագործվում Մոսկվայի Թատերական արվեստի պետական ինստիտուտում։

Աշխատանքային տարիներ խմբագրել

Վերադառնալով Երևան Մարինան աշխատանքի է անցնում ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում, միաժամանակ դասավանդելով Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի արվեստի տեսության և պատմության ամբիոնում, ուր շարունակում է իր գործունեությունը մինչև 1998 թվականը։

Աշխատանքի բերումով 1993 թվականին մեկնում է ԱՄՆ։ 1998-2008 թվականներին աշխատել է Վաշինգտոնում և Մոսկվայում` որպես արվեստի խորհրդատու։

Ստեղծագործական կյանք խմբագրել

Ալես ստեղծագործական կեղծանունը վերցրել է իր երկու երեխաների՝ Ալեքսանդր և Սեդա անունների հապավումից[2]։ Մարինա Ալեսը շուրջ 300 երգերի հեղինակ է։ Նրա երգերի և հայերեն և ռուսերեն տեքստերի հեղինակն ինքն է։ Նա թողարկել է 5 սկավառակ՝ «Կհեռանամ ինձանից», «Իմ բարդիներ», «Մտորումներ», «Քո կողքին և առանց քեզ», «Ոտաբոբիկ` երկնքով»։ Նրա երգերը կատարում են Հայաստանի երգարվեստի լավագույն ներկայացուցիչները։ Մարինան հեղինակել է 12 սինգլ՝ «Քարե անձրև», «Պատրանքի թևով»[3], «Постойте, господа», «Դարի զավակներ» և այլն։

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

Մարինա Ալեսն արժանացել է Սայաթ-Նովայի համահայկական մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակին։ Նա 1989 թվականից Հայաստանի թատերական գործիչների միության անդամ է։ 2008 թվականից ապրում է Երևանում։

Նա արժանացել է բազմաթիվ մրցանակների և պատվոգրերի, որոնցից են՝ Վաշինգտոնում հայ-ամերիկյան ասամբլեայի և Մոսկվայի «Արմենիա» պրոդյուսերական ընկերության կողմից ստացած մրցանակները՝ հայկական արվեստում ունեցած ավանդի համար։ 2010 թվականին լույս է տեսել Մարինա Ալեսի «Բեկորներ» բանաստեղծությունների ժողովածուն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «AV Production - Մարինե Ալես». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  2. «Հիմա ինձ մոտ կուտակման շրջան է. ՄԱՐԻՆԵ ԱԼԵՍ». ladynews.am. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  3. «Մարինե Ալես». bravo.am. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.