Մարիետտա Գասպարյան

հայ ճարտարապետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գասպարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մարիետտա[1] Արտաշեսի Գասպարյան (փետրվարի 19, 1952(1952-02-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան։ Հայաստանի ճարտարապետների միության անդամ (1980)։ Ճարտարապետության դոկտոր (2004

Մարիետտա Գասպարյան
Ծնվել էփետրվարի 19, 1952(1952-02-19) (72 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀԱՊՀ
ԱշխատավայրՀայկական սովետական հանրագիտարան, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ, Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան և Հայաստանի մշակույթի նախարարություն
ԱնդամությունՀայաստանի ճարտարապետների միություն
 Marietta Gasparyan Վիքիպահեստում

Ճարտարապետ Լևոն Վարդանյանի կինը։

Կենսագրություն խմբագրել

 
«Երևանյան հանդիպումներ» շարքից հանդիպում Մարիետտա Գասպարյանի հետ
 
«Երևանյան հանդիպումներ» շարքից հանդիպում Մարիետտա Գասպարյանի հետ

1974 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1982-1986 թվականներին աշխատել է Հայկական հանրագիտարանի խմբագրությունում, 1986-1992 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի վարիչ, 1992 թվականից՝ Հուշարձանների պահպանության վարչության Հայկական հուշարձանների համահավաքի բաժնի վարիչ, 1996 թվականից՝ ԵՊՃՇՀ ճարտարապետության ֆակուլտետի ճարտարապետության պատմության և տեսության ամբիոնի ավագ դասախոս, 2003 թվականից՝ ՀՀ մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության ԳՀ կենտրոնի բաժնի վարիչ[2]։

Ուսումնասիրել է Երևանի XIX-րդ XX-րդ դդ. սկզբի ճարտարապետությունը։ Առաջին անգամ լուսաբանել է այդ շրջանի մշակութային ժառանգության ճարտարապետական արժեքը։ «Հին Երևան» ինտերնետ-պրոեկտի հեղինակն է[3][4]։

Մրցանակներ խմբագրել

  • «Ճարտարապետ Մոմիկի» ոսկե մեդալ, 2015,
  • «Արթուր Թարխանյանի» հուշամեդալ, 2013,
  • «Տարվա լավագույն աշխատանքի դիպլոմ» ճարտարապետության բնագավառում տեսական աշխատանքների համար, 1980,
  • «Ամենամյա մրցույթի պատվոգիր» լավագույն գիտատեսական աշխատանքի համար, 2004
  • Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի դիպլոմ` Երևանի XIX դարի և XX դարի սկզբի ճարտարապետությանը նվիրված գիտական աշխատանքների համար, 2008,
  • Հայաստանի ճարտարապետների միության դիպլոմ` «Պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիրները արդի ուրբանիս­տական ենթակառուցվածքի ինտեգրման համատեքստում» միջազգային սեմինարի կազմակերպման համար, 2009,

Աշխատություններ խմբագրել

  • "Список памятников истории и культуры Еревана XIX - нач.XX вв.". "Паспортизация памятников Еревана XIX - нач.ХХ вв.".
  • "Архитектура Еревана XIX - нач.ХХ вв.".[5]
  • "Планировочная структура Еревана XIX - нач.ХХ вв.". "Композиционные особенности жилых домов Еревана XIX - нач.ХХ вв.".
  • "Композиция фасадов жилых домов XIX - нач.ХХ вв.".
  • "Архитектура общественных зданий Еревана XIX - нач.ХХ вв.". "Модерн и архитектура Армении рубежа XIX - нач.ХХ вв.".
  • "К вопросу промышленных сооружений Армении (вторая половина XIX - нач.ХХ вв.)".
  • Руководитель темы редакции «Свода армянских памятников» (с 1996 г.). Супруга архитектора Левона Вартаняна.
  • Stadtentwicklung in Yerevan, Trialog 83, Darmstandt, 4/2004, p. 13-19.
  • The Problem of Preservation of National Traditions in Modern Armenian Architecture.// 6th International Conference on Contemporary Problems of Architecture and Construction (24th – 27th June 2014), Ostrava, Czech Repuublic 2014, p. 702-706 (co-author Yu. Safaryan).
  • M.A. Gasparyan The Abaptive Reuse and Reconstruction of the Historical Buildings of Yerevan// 7th International Conference on Contemporary Problems of Architecture and Construction (19-21 November, 2015, Florence), Florence 2015, p. 595-600 (co-author L.Vardanyan).

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Անվան գրառումը ըստ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքի». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 4-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. «Гаспарян Мариетта Арташесовна». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 19-ին.
  4. «Գասպարյան Մարիետտա Արտաշեսի». nuaca.am. Վերցված է 2021 թ․ ապրիլի 20-ին.
  5. Gasparyan, Marietta (2008). Архитектура Еревана XИX-начала XX века (ռուսերեն). Izdatelʹstvo "Ushardzan". ISBN 978-99930-865-6-7.

Արտաքին հղումներ խմբագրել