Մարիետա Սարգսյան (ազատամարտիկ)

ազատամարտիկ, արցախյան պատերազմի մասնակից

Մարիետա Բենիկի Սարգսյան (փետրվարի 7, 1965, Նոր Խարբերդ, Մասիսի շրջան, ապրիլի 18, 1992), կին ազատամարտիկ, արցախյան պատերազմի մասնակից։

Մարիետա Բենիկի Սարգսյան
փետրվարի 7, 1965- ապրիլի 18, 1992
ԾննդավայրՀայաստան Նոր Խարբերդ Մասիս
Պարգևներ
Արիության մեդալ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1965 թվականին Մասիսի շրջանի Նոր Խարբերդ գյուղում։ 1997 թվականին զինվորագրվել է «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդին և մասնակցել է մարտական գործողությունների՝ Շահումյանի, Ստեփանակերտի, Լաչինի շրջաններում։ 1991 թվականին մարտից տեղափոխվել է «Զորավար Անդրանիկ» ջոկատ, մասնակցել է մի շարք շրջանների պաշտպանական մարտական գործողություններին։ 1992 թվականի փետրվարի 10-ին վիրավորվել է արկի բեկորից։ 1992 թվականի ապրիլի 18-ին մահացել է հիվանդանոցում։

Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 10-րդ տարեդարձի առթիվ հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով[1]։

Ունի երկու երեխա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ԻՐՏԵԿ - Իրավական տեղեկատվական կենտրոն». www.irtek.am. Վերցված է 2019 թ․ մարտի 5-ին.

Աղբյուրներ խմբագրել