Մարիենպլաց (գերմ.՝ Marienplatz), Մյունխենի կենտրոնական հրապարակ, հետիոտնային գոտու կենտրոն, քաղաքի կենտրոնական հիմնական տեսարժան վայրերից մեկը։

գերմ.՝ Marienplatz
Մարիենպլաց
Երկիր Գերմանիա
ՏեղագրությունԱլտշտադտ-Լեհել
Ստեղծում1158
Անվանվել էՄարիամ Աստվածածին
ՄակերեսՔարտեզ
Քարտեզ

Մարիենպլացում են գտնվում Նոր և Հին մյունխենյան քաղաքապետարանի շենքերը, այստեղից է սկսվում Կաուֆինգերշտրասսե (գերմ․ Kaufingerstrasse) փողոցը, որտեղ տեղակայված են մեծաքանակ խանութներ։ Մարիենպլացի շրջակայքում են գտնվում նաև պատմական Վիկտուալիենմարկտ (գերմ. Viktualienmarkt) շուկան, մյունխենյան ամենամեծ Ֆրաուէնկիրխե (Frauenkirche) տաճարը և շատ այլ տեսարժան վայրեր։ Մարիենպլաց հրապարակի տակ է գտնվում մյունխենյան հասարակական տրանսպորտի հանգուցային կայանը․ այստեղ են խաչվում U3 և U6 գծերը՝ մյունխենյան մետրոյի և քաղաքային գնացքների կենտրոնական հանգույցը։

Պատկերասրահ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիենպլաց (Մյունխեն)» հոդվածին։