Մարիա Սմբատի Շաքարյան (հունվարի 18, 1924(1924-01-18)[1], Խնուշինակ[1] - օգոստոսի 22, 2003(2003-08-22), Ռուսաստան), հայ խորհրդային իրավաբան։ Իրավաբանական գիտության դոկտոր (1972), պրոֆեսոր (1974

Մարիա Շաքարյան
Ծնվել էհունվարի 18, 1924(1924-01-18)[1]
Խնուշինակ[1]
Մահացել էօգոստոսի 22, 2003(2003-08-22) (79 տարեկան)
Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունիրավագետ, իրավաբան և դասախոս
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիա
Գործունեության ոլորտcivil procedure?
Ալմա մատերԲաքվի պետական համալսարան (1946)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանիրավաբանական գիտությունների դոկտոր[1] (1972)
Հայտնի աշակերտներLyudmila Gros?
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Վիքիպեդիայում կան հոդվածներ Շաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ավարտել է Ադրբեջանական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (19461946-1950 թվականներին աշխատել է փաստաբան, 1950-1951 թվականներին՝ համամիութենական հեռակա իրավաբանական ինստիտուտի Օրջոնիկիձեի բաժանմունքի տնօրեն, 1951 թվականից՝ ինստիտուտի քաղաքացիական դատավարության ամբիոնի դասախոս (Մոսկվայում), 1970 թվականից՝ ամբիոնի վարիչ։ Շաքարյանը քաղաքացիական իրավունքի, քաղաքացիական դատավարության իրավունքի մի շարք ձեռնարկների համահեղինակ է։ Մասնակցել է ԽՍՀՄ և միութենական հանրապետությունների քաղաքացիական դատավարության, նոտարիատի, պետական իրավարարության մասին օրենքների մշակմանը։ ԽՄԿԿ անդամ 1944 թվականից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Շաքարյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 473