Մարիա Կոլետ

ամերիկացի քաղաքական գործիչ

Մարիա Կոլետ (անգլ.՝ Maria Collett, հուն․՝ Μαρία Τζανάκη, հուլիսի 21, 1974(1974-07-21), Աթենք, Հունաստան[1][2][3][4]), ամերիկացի դեմոկրատ քաղաքական գործիչ, Փենսիլվանիայի Սենատի անդամ[5][6]։ ԱՄՆ-ի հունական համայնքի առաջին ներկայացուցիչը, որն ընտրվել է Փենսիլվանիայի Սենատում։

Մարիա Կոլետ
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Դրեքսելի համալսարան և Rutgers University–Camden?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն հույներն ԱՄՆ-ում
Ծննդյան օր հուլիսի 21, 1974(1974-07-21) (49 տարեկան)
Ծննդավայր Աթենք, Հունաստան
Քաղաքացիություն  ԱՄՆ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է հույն ներգաղթյալ Էմանուել Ձանակիսի և ամերիկուհի Ջանեթ Ռասելի ընտանիքում[7][8][9][10]։ Մարիամը մոտ չորս տարեկան էր, երբ նրա ընտանիքը Հունաստանից ներգաղթեց ԱՄՆ[4]։ Ունի ավագ եղբայր Ջորջ Ձանակիսը[3][11][12]։

Ավարտել է Մերիլենդի համալսարանը, անգլերենի և գրականության բակալավրի աստիճանով, Ռատգերի համալսարանի իրավաբանական դպրոցը, իրավունքի դոկտորի աստիճանով (1999) և Դրեկսելի համալսարանի բուժքույրերի և բժշկական աշխատողների քոլեջը, հիվանդների խնամքի բակալավրի աստիճանով (2009)[2][5]։

Կարիերան սկսել է որպես գլխավոր դատախազի տեղակալ Կամդեն շրջանում (Նյու Ջերսի)։ Ներկայացնում էր դաժան վերաբերմունքի զոհ դարձած և առանց խնամակալության մնացած երեխաների շահերը[2]։

Աշխատել է Բրեքենրիջի հիվանդանոցում (2009-2012) և Սուրբ Ղուկասի հիվանդանոցում (2012-2014), ինչպես նաև Genesis HealthCare ընկերությունում (2014-2015)[2][5]։

2015 թվականից՝ Medicaid ծրագրի բուժքույր-հրահանգիչ և Aetna ընկերությունում ուսումնական դասընթացների մշակող[2][5]։

2019 թվականից Փենսիլվանիայի Սենատի անդամ է[5]։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացած է Լեն Քոլեթի հետ, որը մասնագիտությամբ իրավաբան է։ Ընտանիքը բնակվում է Փենսիլվանիայում[6][10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Greek Independence Day Commemorated at State Capitol in Pennsylvania». The National Herald. 2019 թ․ մարտի 29.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Maria Tzanakis Collett». LinkedIn.
  3. 3,0 3,1 «Maria Collett». mylife.com.
  4. 4,0 4,1 «Senator Collett celebrates Greek Independence Day». senatorcollett.com. 2019 թ․ մարտի 25.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Maria Collett's Biography». votesmart.org.
  6. 6,0 6,1 «Maria Collett». legis.state.pa.us.
  7. «Emmanuel Tzanakis». mylife.com.
  8. «Janet Tzanakis». mylife.com.
  9. «Janet B. (Russell) Tzanakis». obits.lehighvalleylive.com.
  10. 10,0 10,1 «About». senatorcollett.com.
  11. «George Tzanakis». mylife.com.
  12. «Janet B. Tzanakis». urbanfuneralhome.com.