Մարիա Կոժևնիկովա

դերասանուհի

Մարիա Ալեքսանդրովնա Կոժևնիկովա (ռուս.՝ Мари́я Алекса́ндровна Коже́вникова, նոյեմբերի 14, 1984(1984-11-14)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի, Ռուսաստանի Դաշնության VI գումարման Պետդումայի պատգամավոր, հասարակական գործիչ։

Մարիա Կոժևնիկովա
Ծնվել էնոյեմբերի 14, 1984(1984-11-14)[1] (39 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան (2006)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան[2]
Մասնագիտությունդերասանուհի, քաղաքական գործիչ, հեռուստահաղորդավարուհի և Պետական Դումայի անդամ
Ծնողներհայր՝ Aleksandr Kozhevnikov?
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 3391794
Մարիա Կոժևնիկովա՝ Վիքիպահեստ

Կենսագրություն խմբագրել

Մարիա Կոժևնիկովան ծնվել է 1984 թվականի նոյեմբերի 14-ին խորհրդային հոկեյիստ, Օլիմպիական խաղերի երկակի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ Ալեքսանդր Կոժևնիկովի և անգլերենի ուսուցչուհի Մարգարիտա Կոժևնիկովայի ընտանիքում։ Նրա պապը՝ Վալենտին Նիկոլաևիչ Տրոֆիմովը (1923-2013), եղել է գեներալ-մայոր։

Մարիա Կոժևնիկովան սպորտի վարպետ է գեղարվեստական մարմնամարզությունից, Մոսկվայի չեմպիոն։

2001 թվականին Մարիա Կոժևնիկովան նկարահանվել է ռուսական Лицей խմբի «Ты станешь взрослой» երգի տեսահոլովակում[3]։ 2002 թվականին նա պիտի ընտրություն կատարեր «Любовные истории» խմբի անդամ դառնալու և թատերական ինստիտուտ ընդունվելու միջև։ Մարիան ընտրում է կրթությունը և ընդունվում Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտ[4]։ 2005 թվականին, երբ դեռ սովորում էր ինստիտուտում, Մարիան սկսել է դերասանական կարիերան՝ մասնակցելով մասսայական տեսարանների ու կատարելով երկրորդական դերեր։ Թատերական ինստիտուտն ավարտել է 2006 թվականին[5]։

2009 թվականի սեպտեմբերին «Playboy» ամսագիրը հրապարակել է Մարիա Կոժևնիկովայի ութ նկարներ, որոնցից հինգում նա մերկ է[6][7][8]։

Կարիերան կինոյում խմբագրել

 
Մարիա Կոժևնիկովան «Մութ աշխարհ 3D» ֆիլմի պրեմիերայի ժամանակ, 2010 թվական

2008 թվականին Մարիա Կոժևնիկովան «Բորոդին։ Գեներալի վերադարձը» սերիալում մարմնավորել է Իրինային՝ անապաստան մի աղջկա, ով ծնողների մահից հետո մնում է կրտսեր ողբոր հետ մենակ։

2009 թվականին Մարիա Կոժևնիկովան նկարահանվել է «Կրեմլի կուրսանտները» (ռուս.՝ «Кремлёвские курсанты») սերիալում՝ մարմնավորելով Աննա Պրոխորովային՝ կուրսանտներից մեկի կնոջը, ով հանուն ամուսնու կարիերայի զոհում է իրենը։ 2010 թվականին Կոժևնիկովան կատարում է Վիկայի դերը «Մութ աշխարհ» լիամետրաժ ֆանտաստիկ ֆիլմում, իսկ 2011 թվականին «Հարսանիք փոխարինումով» (ռուս.՝ «Свадьба по обмену») ֆիլմում՝ կատարում է Քրիստինայի դերը։

«Ունիվեր» սերիալում Մարիա Կոժևնիկովան հինգ եթերաշրջան (երեք տարի) մարմնավորել է[9] շիկահեր Ալլա Գրիշկոյին, ով փնտրում էր հարուստ ամուսին, սակայն ի վերջո հասկանում է, որ փողը չէ գլխավորը, սիրահարվում է ուսանողի և տեղավորվում աշխատանքի։ Ըստ Մարիա Կոժևնիկովայի՝ այդ դերը նա հեշտությամբ չի կատարել. ինքն ստիպված է եղել կես տարի հետևել Մոսկվա եկած ուսանողուհիների վարքին, որպեսզի կարողանա կատարել այն[10]։

2012 թվականին Կոժևնիկովան «Նորապսակներ» լիամետրաժ ֆիլմում մարմնավորել է Կատյային, «Սկլիֆոսովսկի» սերիալում՝ բուժքույր Անյային, «Օ. Կ. գանձը» (ռուս.՝ «Сокровища О. К.») պատմական-արկածային ֆիլմում՝ չարագործ Դայանային, իսկ Քաղաքացիական պատերազմին նվիրված «Կարմիր լեռներ» սերիալում կատարել է Ժենյայի գլխավոր դերը։

2015 թվականին Մարիա Կոժևնիկովան նկարահանվել է «Գումարտակ» ֆիլմում. Նատալյա Տատիշչևայի դերը կատարելու համար նա սափրել է գլուխը։ Այդ դերի համար Կոժևնիկովան արժանացել է «Ոսկե արծիվ» մրցանակի «Երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում։

Անձնական կյանք խմբագրել

2013 թվականի օգոստոսի վերջին Մարիա Կոժևնիկովան ու գործարար Եվգենի Վասիլևը[11] պսակադրվել են Նիցցայի Նիկոլաևյան մայր տաճարում[12][13]։ 2014 թվականի հունվարի 19-ին[14] նրանք որդի են ունեցել, ում կոչել են Իվան[15][16]։ 2015 թվականի հունվարի 26-ին ծնվել է նրանց երկրորդ որդին՝ Մաքսիմը[11][17][18], իսկ 2017 թվականի հուլիսի 19-ին երրորդը՝ Վասիլին[19][20]։

Հասարակական և քաղաքական գործունեություն խմբագրել

 
Մարիա Կոժևնիկովան «Օ. Կ. գանձը» ֆիլմի պրեմիերայի ժամանակ

Ըստ «Комсомольская правда» թերթի՝ Մարիա Կոժևնիկովան 2011 թվականին ընդունվել է «Միասնական Ռուսաստանի երիտասարդական գվարդիա»[21]։ 2011 թվականին նա Համառուսական ժողովրդական ճակատի (ռուս.՝ Общероссийский народный фронт) անդամ ու վստահված անձ[22]։ «Միասնական Ռուսաստանի երիտասարդական գվարդիայի» հասարակական խորհրդի անդամ է[23]։ 2011 թվականի հուլիսին Համառուսական ժողովրդական ճակատի կողմից առաջադրվել է ՌԴ Պետդումայի պատգամավորի թեկնածու և մասնակցել «Միասնական Ռուսաստանի» ներկուսակցական ընտրություններին Տոմսկում[24][25]։

2011 թվականի հոկտեմբերի 1-ից Մարիա Կոժևնիկովան Ռուսաստանի Մոսկվայի մարզի Պուշկինի շրջանի Զելենոգրադսկի բնակավայրում տեղակայված № 39 մանկատան հոգաբարձուների խորհրդի անդամ է[26]։

2011 թվականի դեկտեմբերին ընտրվել է ՌԴ Պետդումայի VI գումարման պատգամավոր «Միասնական Ռուսաստան» կուսակցության կողմից։ Պետդումայի մշակույթի հարցերով հանձնաժողովի անդամ է[27]։ Եղել է № 292521-6 «Ռուսաստանի Դաշնության՝ տեղեկատվական-հեռահաղորդակցման ցանցերում մտավոր իրավունքների պաշտպանությունը վերաբերող օրենսդարական ակտերում փոփոխություն կատարելու մասին» օրինագծի նախաձեռնողներից մեկը[28]։

2014 թվականին Մարիա Կոժևնիկովան եղել է 88-րդը «Ռուսաստանի 100 ամենաազդեցիկ կանանց ցանկում», որ կազմել են «Огонёк» ամսագիրը, «Эхо Москвы» ռադիոկայանն ու Ինտերֆաքս գործակալությունը[29]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2005 ս Փաստաբան 2 Адвокат 2 քարտուղարուհի
2005 ս Ռուբլյովկա Live Рублёвка Live էպիզոդիկ դեր
2006 ս Волчица Օլեսյա (153-րդ սերիայից)
2006 ս Здрасьте, я ваше папо! Նաստյա
2006-2007 ս Ո՞վ է տանտերը Кто в доме хозяин? Նատաշա
2006 ֆ Պարի՛ր... Танцуй… Ստասյա
2006-2012 ս Դետեկտիվներ Детективы Մարինա
2007 ս Կատաղածը Бешеная էպիզոդիկ դեր
2007 ս Այնքան աննկատ Вся такая внезапная Կատյա
2007 ս Աստվաշային շնորհ Дар Божий Լենա Կլեշչ, բուժքույր
2007 ս Դեղին վիշապ Жёлтый дракон Յանա
2007 ս Սեր դանակի սայրին Любовь на острие ножа Դաժա, Լաուրայի ընկերուհին
2007 ս Տուրեցկու քայլերգը (4-րդ եթերաշրջան) Марш Турецкого Մաշա
2007 ս Երջանկության իրավունք Право на счастье Լիզա
2007 ֆ Մնաք բարով, բժիշկ Չեխով Прощайте, доктор Чехов! Котик
2007 ս Խնամախոսը Сваха Սվետլանա
2007 ֆ Տերերի ծառան Слуга государев պալատական կին
2007 ս Դատական սյունակ Судебная колонка աղջիկ
2007 ֆ Երեքը և Սնեժինկան Трое и Снежинка մոդել
2008 ս ГИБДД и т. д. Ռիտա
2008 ս Երկու քույր Две сестры Իրինա
2008 ֆ Աղջիկը Девочка Դինա
2008 ֆ Դուստրը Дочка էպիզոդիկ դեր
2008 ս Այնուամենայնիվ ես սիրում եմ.. И всё-таки я люблю… Բարբի, մարմնավաճառ
2008 ֆ Անկոչները Непрощённые էպիզոդիկ դեր
2008 ֆ Հինգ քայլ ամպերի վրա Пять шагов по облакам հաղորդավարուհի
2008 ս Սրտակերները Сердцеедки Լիկա Զերնովա
2008-2011 ս Ունիվեր Универ Ալլա Գրիշկո
2009 ս Կրեմլի կուրսանտներ Кремлёвские курсанты Աննա Պրոխորովա
2010 ֆ Մութ աշխարհ Тёмный мир Վիկա
2010 ս Ճակատագրի նվերը Подарок судьбы Նաստյա
2011 ֆ Հարսանիք փոխարինումով Свадьба по обмену Քրիստինա
2012 ֆ Духless մոդել Էլվիրա
2012 ֆ Նորապսակներ Молодожёны Կատյա
2012 ս Սկլիֆոսովսկի Склифосовский Անյա
2013 ֆ Օ. Կ. գանձը Сокровища О. К. Դայանա Ջոնս
2013 ս Կարմիր լեռներ Красные горы Ժենյա
2015 ս Հավատում եմ, չեմ հավատում Верю не верю Վասիլիսա Կրեմնյովա
2015 ֆ Գումարտակ Батальонъ Նատալյա Տատիշչևա
2015 ֆ Սպորտ առանց սահմանների Спорт без границ Նադեժդա Սմիրնովա
2017 ս Մահապատժի ենթարկել չի կարելի ներել Казнить нельзя помиловать Նինա Կոլոսովա
2018 ֆ Սոբիբոր Собибор Սելմա

Դերեր ներկայացումներում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. https://sanctions.nazk.gov.ua/en/sanction-person/12873/
  3. Клип на песню группы Лицей «Ты станешь взрослой»
  4. «Мария Кожевникова. В моей власти Караван историй». 7days.ru. 2010. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 1-ին.
  5. Мария Кожевникова на сайте voikovskii.ru
  6. «Голая Мария Кожевникова в сентябрьском PLAYBOY (8 ФОТО)». life-star.ru. 2009. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.
  7. Stewart, Will (2011 թ․ դեկտեմբերի 16). «Vladimir Putin appoints Playboy bunny Maria Kozhevnikova to parliament» (անգլերեն). Daily Mail. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.
  8. «Российский лидер дал красотке из "Плейбоя" депутатский мандат». ИноПресса. 2011 թ․ դեկտեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 27-ին.
  9. Мария Кожевникова уходит из «Универа» Արխիվացված 2011-06-07 Wayback Machine, news.bcm.ru, 17 мая 2011
  10. Мария Кожевникова: «Делала всё, чтобы зритель поверил, что Алла Гришко существует» // Телепроект «Правда 24» канала «Москва 24», 24 апреля 2013
  11. 11,0 11,1 «Актриса и депутат Мария Кожевникова родила в Москве второго сына». newsru.com. 2015 թ․ հունվարի 28. Վերցված է 2015 թ․ հունվարի 28-ին.
  12. «28-летняя Мария Кожевникова обвенчалась в Ницце в присутствии 12 гостей» (ռուսերեն). ru.TSN.ua. 10 сентября 2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 10-ին.
  13. Елена Лаптева. (9 сентября 2013). «Мария Кожевникова обвенчалась в платье, сшитом без единой примерки!» (ռուսերեն). Комсомольская правда. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 10-ին.
  14. Мария Кожевникова впервые показала новорожденного сына Արխիվացված 2014-03-20 Wayback Machine // wday.ru, 20 марта 2014
  15. «ddeti».
  16. Мария Кожевникова назвала первенца Иваном на сайте onlynew.info, 19 марта 2014
  17. Надежда Томина. Стало известно, как Мария Кожевникова назвала второго сына Արխիվացված 2015-02-13 Wayback Machine // bimru.ru, 12 февраля 2015
  18. правды», Ася ЗУБ | Сайт «Комсомольской (2015 թ․ հունվարի 28). «Мария Кожевникова родила второго сына в день рождения мужа». KP.RU - сайт «Комсомольской правды» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  19. «Мария Кожевникова спустя год после родов раскрыла имя третьего ребенка» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  20. Сыновья Марии Кожевниковой перевоплотились в героев мультфильма - Новости - Mail Дети
  21. «Мария Кожевникова поменяет «Универ» на Госдуму // KP.RU». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 16-ին.
  22. «Официальный сайт Общероссийского народного фронта». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
  23. «Официальный сайт ВОО «Молодая Гвардия Единой России»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
  24. ЕР и ОНФ заканчивают прием заявок на участие в праймериз // «РИА Новости»
  25. Список депутатов Госдумы, выдвинутых Общероссийским народным фронтом Արխիվացված 2012-10-25 Wayback Machine на официальном сайте Общероссийского народного фронта
  26. Кирилл Щитов и Мария Кожевникова вошли в Попечительский совет Детдома № 39 Արխիվացված 2016-06-17 Wayback Machine // molgvardia.ru, 1 октября 2011
  27. «Состав комитета по культуре ГД РФ» (ռուսերեն). Государственная Дума Федерального Собрания РФ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 18-ին.
  28. «Законопроект № 292521-6» (ռուսերեն). Государственная Дума Федерального Собрания Российской Федерации. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 18-ին.
  29. http://www.kommersant.ru/doc/2415496 Рейтинг «100 самых влиятельных женщин России» журнала «Огонёк»
  30. «Курсантский блюз» (ռուսերեն). www.afisha.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.
  31. «Вероника решает умереть» (ռուսերեն). www.afisha.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Կոժևնիկովա» հոդվածին։