Մարիա Լիսիցյան
Մարիա Վարդանի Լիսիցյան (հունվարի 2, 1908, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հունվարի 26, 1995, Մոսկվա, Ռուսաստան), մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր մարզիչ (1963), համամիութենական կարգի մրցավար (1948), գեղարվեստական մարմնամարզության խորհրդային դպրոցի հիմնադիրներից։
Մարիա Լիսիցյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | մարզիչ |
Երկիր՝ | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունվարի 2, 1908 |
Ծննդավայր՝ | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահվան ամսաթիվ՝ | հունվարի 26, 1995 (87 տարեկան) |
Մահվան վայր՝ | Մոսկվա, Ռուսաստան |
Ճարտարապետ, ճարտարապետության թեկնածու (1941), պրոֆեսոր (1963), ՌԽՖՍՀ վաստակավոր ճարտարապետ (1983), ՌԴ ճարտարապետության և շինարարական գիտությունների (1994) և ճարտարապետության միջազգային (1995) ակադեմիաների պատվավոր անդամ Միհրան Լիսիցյանի քույրն է։
Ստեփան Դանիելի Լիսիցյանի եղբոր դուստրը։
Կենսագրություն խմբագրել
1923 թվականին ավարտել է Թիֆլիսի Ռիթմի և պլաստիկայի ինստիտուտը։ 1954-1984 թվականներին աշխատել է «Կռիլյա Սովետով», 1960-1984 թվականներին` «Զենիթ» կմԸ-ներում։
1963-1971 թվականներին՝ աշխարհի առաջնություններում գեղարվեստական մարմնամարզության ԽՍՀՄ հավաքականի առաջատար մարզիչ։
Մոսկվայի, ՀԱՄԿԽ, ԽՍՀՄ մարզիչների խորհրդի (1958-1975 թվականներ), ԽՍՀՄ գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիայի նախագահության (1960-1973 թվականներ) անդամ։
Մարիա Լիսիցյանի սաներից են աշխարհի չեմպիոններ Լ. Սավնիկովան (1963 թվական), Լ. Կրավչենկոն (1963, 1967 թվականներ), Ե. Կարպուխինան (1967 թվական)[1][2]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «ЛИСИЦИАН • Большая российская энциклопедия - электронная версия». bigenc.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 26-ին.