Մարիա Գաետանա Անեզի (իտալ.՝ Maria Gaetana Agnesi, Իտալերեն արտասանություն՝ [maˈriːa ɡaeˈtaːna aɲˈɲeːzi, -eːsi; -ɛːzi][8], մայիսի 16, 1718(1718-05-16)[1][2][3][…], Միլան, Միլանի դքսություն[4] - հունվարի 9, 1799(1799-01-09)[1][3][5][…], Միլան, Ցիզալպիական հանրապետություն[4]), իտալացի մաթեմատիկոս, փիլիսոփա, աստվածաբան, հումանիստ։ Մաթեմատիկայի ձեռնարկ գրող և համալսարանում մաթեմատիկայի պրոֆեսոր նշանակված առաջին կինն է։

Մարիա Գաետանա Անեզի
իտալ.՝ Maria Gaetana Agnesi
Ծնվել էմայիսի 16, 1718(1718-05-16)[1][2][3][…]
Միլան, Միլանի դքսություն[4]
Մահացել էհունվարի 9, 1799(1799-01-09)[1][3][5][…] (80 տարեկան)
Միլան, Ցիզալպիական հանրապետություն[4]
ԳերեզմանՄիլանի մոնումենտալ գերեզմանատուն
Բնակության վայր(եր)Միլան
Դավանանքկաթոլիկություն
Մասնագիտությունփիլիսոփա, մաթեմատիկոս, բարեգործ, աստվածաբան, մանկավարժ և Պոլիգլոտ
Հաստատություն(ներ)Բոլոնիայի համալսարան
Գործունեության ոլորտմաթեմատիկական անալիզ, մաթեմատիկական անալիզ, Կոնական հատույթ, հանրահաշիվ, կրթական համակարգ[6], աստվածաբանություն[6], փիլիսոփայություն[6] և մաթեմատիկա
Ալմա մատերտնային ուսուցում
Տիրապետում է լեզուներինլատիներեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, եբրայերեն և իտալերեն[7][6]
 Maria Gaetana Agnesi Վիքիպահեստում

Նրան վստահվել է գրելու դիֆերենցիալ հաշվի և ինտեգրալի քննարկման վերաբերյալ առաջին գիրքը։ Եղել է Բոլոնիայի համալսարանի պրոֆեսոր, թեև երբեք չի պաշտոնավարել։

Կյանքի վերջին չորս տասնամյակների ընթացքում ուսումնասիրել է աստվածաբանություն (մասնավորապես՝ հայրաբանություն), կատարել է բարեգործական աշխատանք, ծառայել աղքատներին, թույլ տվել նրանց գալ իր տուն, որտեղ ստեղծել է հիվանդանոց[9]։ Եղել է ջերմեռանդ կաթոլիկ, լայնորեն անդրադարձել է մտավոր հալածանքի և առեղծվածային հայեցողությամբ ամուսնություններին, հատկապես «Il Cielo mistico» (Առեղծվածային երկինք) էսսեում։

Երգահան, կլավեսինահար, Մարիա Թերեզա Անեզիի քույրը։

Կենսագրություն խմբագրել

Մարիա Գաետանա Անեզին ծնվել է Միլանում՝ հարուստ և կրթված ընտանիքում[10][11][12]։ Հայրը՝ Բոլոնիայի համալսարանի մաթեմատիկայի պրոֆեսոր Պիետրո Անեզին[13], ցանկանում էր դառնալ Միլանի ազնվական ընտանիքներից մեկը։ Այդ նպատակով 1717 թվականին նա ամուսնանում է Բրիվիո ազնվական ընտանիքից Աննա Ֆորտունատայի հետ։

 
Անեզիի Բոլոնիայի համալսարանի դիպլոմը

Մարիան եղել է հրաշամանուկ, հինգ տարեկան հասակում խոսել է իտալերեն և ֆրանսերեն, 11 տարեկանում՝ հունարեն, եբրայերեն, իսպաներեն, գերմաներեն, լատիներեն։ Նրան անվանում էին «յոթ լեզվի հռետոր»[13]։ Նա նույնիսկ զբաղվել է իր կրտսեր եղբայրների կրթությամբ։ Ինը տարեկանում լատիներենով կնոջ իրավունքները թեմայով գրել է 1 ժամ տևողությամբ ելույթ[14]։

12 տարեկանում Անեզին տառապել է խորհրդավոր հիվանդությունից, որն առաջացել էր նրա չափից ավելի ուսումնասիրությունների արդյունքում և նրան խորհուրդ տվեցին զբաղվել պարով և ձիարշավով, սակայն բուժման այս տարբերակը չաշխատեց, նրա մոտ ի հայտ եկավ ջղաձգություն, և նրան խորհուրդ տվեցին չափավորություն դրսևորել։ 14 տարեկան հասակում նա սկսեց զբաղվել ձգաբանությամբ և երկրաչափությամբ[13]։ Անեզին 15 տարեկան էր, երբ հայրը իրենց տանը սկսեց հյուրընկալել Բոլոնիայի ուսյալ մարդկանց[14], որոնց հետ նա կարդում, ուսումնասիրում է ատենախոսություններ, փիլիսոփայական հարցեր։ Այս հանդիպումների արձանագրությունները տեղ են գտել Շառլ դե Բրոսի «Lettres sur l'Italie» և «Propositiones Philosophicae» աշխատություններում, որոնք Անեզիի հայրը տպագրել է 1738 թվականին[13]։ Մարիան ամաչկոտ բնավորություն ուներ, և այս հանդիպումները նրան դուր չէին գալիս[14]։

Անեզիի հայրը մոր մահից հետո երկու անգամ ամուսնացել է, և Մարիան նրա 21 երեխաներից ավագն էր։ Ի լրումն իր կատարումների և դասերի՝ նա սովորեցնում էր իր եղբայրների ու քույրերի դասերը։ Չնայած մեծ ցանկությանը՝ այս աշխատանքի պատճառով նա չի կարողանում ընդունվել մենաստան։ Հայրը համաձայնվում է թույլ տալ նրան ապրել պայմանական կիսամեկուսացած՝ իրեն ամբողջությամբ նվիրելով մաթեմատիկայի ուսումնասիրությանը[13]։ 1739 թվականին կարդալով մարկիզ Գիյոմ Ֆրանսուա Լոպիտալի «Traité analitique des sections coniques» աշխատությունը՝ Մարիան 1740 թվականին ակնառու մաթեմատիկ, վանական Ռամիրո Ռամպինելիի օգնությամբ ներգրավվում է այս բնագավառ[15]՝ նրա մոտ ուսանելով դիֆերենցիալ հաշիվ և ինտեգրալ։

 
Մարիա Գաետանա Անեզիի կիսանդրին Բրերա պալատի բակի կամարակապ սրահներից մեկում

1750 թվականին, հոր հիվանդության պատճառով, Բենեդիկտ XIV-ի կողմից [16] Բոլոնյայում նշանակվել է մաթեմատիկայի, բնափիլիսոփայության և ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր, թեև երբեք չի պաշտոնավարել[13]։ Լաուրա Բասիից հետո նա երկրորդ կինն էր, ում շնորհվել է համալսարանի պրոֆեսորի կոչում[17]։ 1752 թվականին՝ հոր մահից հետո իրականացրել է իր նվիրական երազանքը և ուսումնասիրել աստվածաբանություն, մասնավորապես՝ եկեղեցու հայրերին, նվիրվել է աղքատներին, անտուն և հիվանդ մարդկանց՝ իր ստացած նվերները տալով նրանց, գումար աղերսել նրանց կարիքները հոգալու համար։ 1783 թվականին Միլանում հիմնադրել է և ղեկավարել տարեցների «Opera Pia Trivulzio» տունը[13]։

Հիշատակ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Scienza a due voci — 1999.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Gliozzi M., Orlandelli G. Dizionario Biografico degli Italiani (իտալ.) — 1960. — Vol. 1.
  5. 5,0 5,1 5,2 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  7. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  8. Canepari, L. (1999, 2009) Dizionario di pronuncia italiana Արխիվացված 2013-05-15 Wayback Machine. Bologna, Zanichelli.
  9. Alic, Margaret (1986). Hypatia's Heritage. 124 Shoreditch High Street: The Women's Press. էջ 138. ISBN 0-7043-3954-4.{{cite book}}: CS1 սպաս․ location (link)
  10. A'Becket, 1913
  11. «Maria Gaetana Agnesi». Agnesscott.edu. Վերցված է 2014 թ․ մայիսի 16-ին.
  12. Moar, Eli (2013). «Maria Agnesi and Her "Witch"». Trigonometric Delights. Princeton University Press. էջեր 108–111. ISBN 9780691158204.
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 Ogilvie, Marilyn Bailey (1986). Women in science: antiquity through the nineteenth century : a biographical dictionary with annotated bibliography (3rd print ed.). Cambridge, Mass.: MIT Press. էջ 27. ISBN 0-262-15031-X.
  14. 14,0 14,1 14,2 Osen, Lynn M. (1974), Women in Mathematics, MIT Press, էջեր 40–41.
  15. Gliozzi, Mario. "Agnesi, Maria Gaetana". Dizionario Biografico degli Italiani (in Italian). Enciclopedia Italiana
  16. Chisholm, 1911
  17. Pickover, Clifford. The Math Book. Sterling Publishing, 2009, p. 180.
  18. Atlas of Venus, by Peter John Cattermole, Patrick Moore, 1997, ISBN 0-521-49652-7, p. 112

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Գաետանա Անեզի» հոդվածին։