Մարիայի ընտանիք, համեմատաբար ոչ մեծ աստերոիդների խումբ, որոնք տեղակայված են աստերոիդների հիմնական գոտում, Մարսի և Յուպիտերի ուղեծրերի միջև։ Այն հավանաբար առաջացել է երկու խոշոր մարմինների բախումից, որի արդյունքում նրանք բաժանվել են բազմաթիվ մանր մարմինների։

Այս ընտանիքը երբեմն անվանում են Խիրայամայի ընտանիք, ի պատիվ ճապոնացի աստղագետ Կիեցուգու Խիրայամայի, ով հայտնավերել էր այս ընտանիքը, հիմնվելով այն փաստի վրա, որ այս աստերոիդների ընտանիքի մարմինները, ինչպես և մի քանի այլ ընտանիքների մարմինները ունեն իրար մոտ սպեկտրալ դաս և իրական ուղեծրի էլեմենտներ։

Այս ընտանիքը ստացել է իր անունը (170) Մարիա աստերոիդից։ Համարվում է, որ այս ընտանիքն է հանդիսանում հասարակ խոնդրիտային երկնաքարերի աղբյուր։

Այս ընտանիքի աստերոիդները տեղաբաշխված են հետևյալ ուղեծրերում՝

ap ep ip
min 2,5 ա. մ. 0,077 14,3 °
max 2,625 ա. մ. 0,117 15,6 °

Այս պահին հայտնաբերված են այս ընտանիքի 81 աստերոիդ։ Նրանց առանձնահատկությունն է համեմատաբար մեծ ուղեծրի թեքումը 15 ° - 17 °[1]։ Այս ընտանիքի աստերոիդները շարժվում են Արեգակի շուրջ 2,5 - 2,625 ա. մ. միջակայքում ընկած մեծ կիսաառանցքներով, որը համապատասխանում է Յուպիտերի հետ 3:1 ուղեծրային ռեզոնանսին։

Այս ընտանիքի ամենամեծ աստերոիդները խմբագրել

Անունը Տրամագիծ Մեծ կիսաառանցք Ուղեծրի թեքում Էքսցենտրիսիտետ Հայտնաբերման տարին
(170) Մարիա 44,3 կմ 2,554 ա. մ. 14,385 ° 0,063 1877
(472) Հռոմ 47,27 կմ 2,543 ա. մ. 15,802 ° 0,095 1901
(575) Ռենատե 21,26 կմ 2,555 ա. մ. 15,027 ° 0,127 1905
(616) Էլլի 18,15 կմ 2,553 ա. մ. 14,967 ° 0,058 1906
(660) Կրեսցենցիա 42,24 կմ 2,534 ա. մ. 15,219 ° 0,107 1908
(714) Ուլուլա 39,18 կմ 2,535 ա. մ. 14,271 ° 0,057 1911

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «EasySky - Screenshots».

Արտաքին հղումներ խմբագրել