Իգումենիա Մարիամ Սուլակիոտի (հուն․՝ Μαριάμ Σουλακιώτη, մոտ 1883, Հունաստանի թագավորություն - նոյեմբերի 23, 1954(1954-11-23), Ավերոֆ բանտ, Աթենքի մունիցիպալիտետ, Կենտրանական Աթէնք, Ատիկա, Հունաստան[1][2][3][4][5], հայտնի է նաև Մարիամ Սուլակիոտու անվամբ (հուն․՝ Μαριάμ Σουλακιώτου)[6], իսկ մամուլում «Ռասպուտինի կին» (հուն․՝ Μαριάμ Σουλακιώτου[6]) մականվամբ` Պանագիա Պևկովունոյատրիսի), հունական Ուղղափառ եկեղեցու մայրապետ և սերիական մարդասպան, որը գործել է 1939-1951 թվականներին[7][8]։

Մարիամ Սուլակիոտի
Դիմանկար
Ծնվել էմոտ 1883
ԾննդավայրՀունաստանի թագավորություն
Մահացել էնոյեմբերի 23, 1954(1954-11-23)
Մահվան վայրԱվերոֆ բանտ, Աթենքի մունիցիպալիտետ, Կենտրանական Աթէնք, Ատիկա, Հունաստան[1]
Քաղաքացիություն Հունաստանի թագավորություն
ԿրոնGreek Old Calendarism?
Մասնագիտությունհեգումեն և դատապարտյալ
 Mariam Soulakiotis Վիքիպահեստում

Հունաստանի իշխանությունները նրա դեմ հարուցել են տարբեր մեղադրանքներ՝ սպանություն, խարդախություն, կեղծիք, շանտաժ և խոշտանգում[9]։ 1952 թվականին Սուլակիոտին դատապարտվել է ցմահ ազատազրկման և մահացել 1954 թվականին՝ «Ավերոֆ» քաղբանտարկյալների բանտում[4][7]։

Ենթադրաբար, Սուլակիոտին իր հանցագործությունները կատարել է Պանագիա Պևկովունոյատրիս վանքի տարածքում, որը գտնվում է Հունաստանի Կերատեա փոքրիկ քաղաքի մոտակայքում։ Վանքը գործում է մինչ օրս, նրա որոշ միանձնուհիներ հավատում են, որ Սուլակիոտին անմեղ է, և նրան պաշտում են որպես սրբի[10]։

Կրոնական գործունեություն խմբագրել

Մարիամ Սուլակիոտին եղել է ուղղափառ եկեղեցու ակտիվ հետևորդ և գործել է աբեղա Մեթյուի (Կարպաֆակիս) հետ միասին։ 1927 թվականին նրանք հիմնադրել են Պանագիա Պևկովունոյատրիսի վանքը, որը դարձել է Հունաստանի ուղղափառ եկեղեցու (Մատթեոս սինոդ) հոգևոր և վարչական կենտրոնը։ Պաշտոնապես Հունական ուղղափառությունը ձևավորված կառույցը համարել է հերետիկոսության ներքո գործող[11]։ Մատթեոս արքեպիսկոպոսի մահից հետո Սուլակիոտին նրան փոխարինել է որպես վանքի մայրապետ[4]։

Հանցավոր գործունեություն խմբագրել

Սուլակիոտիի հանցագործություններ կատարելու ենթադրյալ տարբերակը հարուստ կանանց համար նպաստավոր պայմաններ ստեղծելն է եղել, որ նրանք միանան իր վանական համայնքին և ապա խոշտանգել նրանց մինչև իրենց կարողությունը նվիրաբերեին վանքին[7]։ Հենց միջոցներն իր տրամադրության տակ էին լինում, Սուլակոտին վատնում էր դրանք, իսկ առանձին դեպքերում սպանում դոնորներին[4]։ Ըստ «Ռոյթերս» գործակալության` ձերբակալման պահին նա ունեցել է շուրջ երեք հարյուր անշարժ գույք ամբողջ Հունաստանում, ինչպես նաև «հազարավոր ֆունտ արժողությամբ ոսկե զարդեր և թանկարժեք իրեր»[3]։

Բացի այդ, Սուլակիոտին պահանջել է խստորեն պահպանել իր վանքում ասկետական գործելակերպը, ինչը, ըստ ոստիկանության, հանգեցրել է տուբերկուլյոզից շուրջ 150 երեխաների մահվան[5]։ Զոհերը նրան մեղադրում էին նաև իրենց խոշտանգելու, սովամահ անելու, անարդար բանտարկելու և ծեծելու մեջ[12][13]։ Սուլակիոտին մինչ իր մահը մերժել է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները՝ անվանելով դրանք «սատանայական հերյուրանք» (հուն․՝ κατασκευάσματα του σατανά)[5]:

Սուլակիոտիի զոհերի թիվը հակասական վեճերի առարկա է դարձել, ամենից հաճախ նշվում է 27 սպանություն և 150 անզգույշ սպանություն, որոնք արձանագրվել են նրա դատավարության ընթացքում ներկայացված բժշկական ապացույցների հիման վրա[3]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://trove.nla.gov.au/newspaper/article/57346078
  2. Newton, Michael. The Encyclopedia of Serial Killers (անգլերեն). Infobase Publishing. էջ 412. ISBN 9780816069873.
  3. 3,0 3,1 3,2 «Embezzled Nuns' Dowries, Amassed Fortune». Morning Bulletin, Rockhampton Queensland. 1954 թ․ նոյեմբերի 25. էջ 10.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Abp. Gregory (2005 թ․ մայիսի 25). «Matthewite Timeline History». True Orthodox Christianity (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Το κολαστήριο της Μονής Κερατέας και η αιμοσταγής ηγουμένη». Newsbeast.gr (հունարեն). 2017 թ․ փետրվարի 5. Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.
  6. 6,0 6,1 Κοψιδα, Πηνελοπη (2018 թ․ սեպտեմբերի 10). «Όταν η αιμοσταγής Ηγουμένη Μαριάμ άπλωσε τα δίχτυα της στο μοναστήρι της Νιράς». aromalefkadas - Ενημερωτική ιστοσελίδα της Λευκάδας (հունարեն). Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.
  7. 7,0 7,1 7,2 «Η μοναχή serial killer Μαριάμ της Κερατέας». Reporter. Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.
  8. «Mariam Soulakiotis the killer nun». Emadion (անգլերեն). 2015 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.
  9. «Tucson Daily Citizen Archives, Aug 23, 1952, p. 6». newspaperarchive.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.
  10. «Το μοναστήρι των νεκρών». Espresso (հունարեն). 2008 թ․ մայիսի 22. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.
  11. Yannakopoulos, Joel (2012 թ․ հունիսի 5). «Old Calendar-New Calendar: the facts». Eastern Orthodox Metropolitanate of Hong Kong and Southeast Asia (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.
  12. Nevins, Scott (2014 թ․ դեկտեմբերի 6). «The Monastery of the Dead (Excerpts from the newspaper "Freedom" (Ελευθερία), 1950s)». Scott Nevins Memorial. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 8-ին.
  13. Karagiannēs, Giōrgos (1997). Εκκλησία και κράτος 1833 - 1997 (հունարեն). էջեր 106–107.