Տրանկու (Դրանխոլյանց) Ռայներ Մարթա Ղազարի, (1875, Տրգու Ֆրումոս -1950, Բուխարեստ), ռումինահայ մանկաբարձ-գինեկոլոգ։

Մարթա Ռայներ Տրանկու
Ծնվել է1875
Մահացել է1950
Մահվան վայրԲուխարեստ, Ռումինիա
ԿրթությունԱլեքսանդրու Իոան Կուզայի անվան համալսարան
Մասնագիտությունմանկաբարձ

Կյանք և գործունեություն խմբագրել

1899 թվականին ավարտել է Յասսիի համալսարանի բժշկական ֆակուլտետը, այնուհետև նշանակվել Յասսիի ծննդաբերական կլինիկայի վարիչ։ 1905-1916 թվականներին աշխատել է Բուխարեստի հիվանդանոցներում, դասավանդել անատոմիա, սաղմնաբանություն և գինեկոլոգիա։ 1918 թվականին ուսումնասիրություններն ամփոփել է «Հաշվետվություն պատերազմական վիրաբուժական գործողությունների վերաբերյալ» աշխատության (ֆրանսերեն) մեջ։ 1982 թվականին լույս է տեսել «Օրագրի էջեր, խոստովանություններ» (ռումիներեն) հուշերի հատորը, ուր Տրանկուն անդրադարձել է ժամանակի ականավոր գործիչների, այդ թվում հայերի կյանքին։

Պարգևներ խմբագրել

1934 թվականին արժանացել է «Մարիա թագուհի» առաջին կարգի շքանշանի։

Անդամակցություն խմբագրել

Եղել է Ռումինիայի բժշկական ակադեմիայի իսկական անդամ (1938 թ.), ներքին հիվանդությունների բժիշկների ընկերության պատվավոր թղթակից անդամ (1936 թ.), կենսաբանական ընկերության պատվավոր անդամ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։