Մարթա Արգերիխ (անգլ.՝ Martha Argerich, հունիսի 5, 1941(1941-06-05)[1][2][3][…], Բուենոս Այրես, Արգենտինա[4]), արգենտինացի դաշնակահարուհի[5]։

Մարթա Արգերիխ
Բնօրինակ անունիսպ.՝ Martha Argerich
Ծնվել էհունիսի 5, 1941(1941-06-05)[1][2][3][…] (82 տարեկան)
Բուենոս Այրես, Արգենտինա[4]
Երկիր Արգենտինա[4]
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդաշնակահարուհի
Գործիքներդաշնամուր
ԼեյբլԳերմանական գրամոֆոն, EMI, Philips Records, EMI Classics, Philips Classics Records? և Դեկա Ռեկորդս
ԱմուսինStephen Kovacevich?
Պարգևներ
 Martha Argerich Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Արգերիխը ծնվել է Արգենտինայում։ Նրա հայրը արգենտինացի էր, իսկ մայրը հրեա։ Արգերիխ ազգանունը կատալոնական է և այն շատ տարածված է Արգենտինայում և կատալոնյան Իսպանիայում։

Շատ վաղ տարիքից Արգերիխը ցուցաբերում է փայլուն երաժշտական տվյալներ։ Նա երկուս ու կես տարեկանում սկսում է դաշնամուր նվագել։ Արդեն երեք տարեկանում նա հեշտությամբ կարողանում էր դաշնամուրի վրա վերարտադրել ցանկացած իր լսած մեղեդի։ Բայց այնուամենայնիվ նրա երազանքը բժիշկ դառնալն էր։

Հինգ տարեկանում նրա մայրը նրան ներկայացնում է դաշնամուրի ուսուցիչ Վինչենցո Կարամուցցային, ով երեխայի մոտ նկատում է շատ մեծ երաժշտական տաղանդ։

Արգերիխն իր առաջին համերգը նվագում է ութ տարեկանում։ Նա կատարում է Լյուդվիգ վան Բեթհովենի առաջին դաշնամուրային կոնցերտը, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ռե մինոր կոնցերտը, ինչպես նաև Յոհան Սեբաստիան Բախի հինգերորդ ֆրանսիական սյուիտը։

Այնուհետև Արգերիխ ընտանիքը տեղափոխվում է Եվրոպա։ Մարթան սովորում է տարբեր եվրոպական քաղաքներում, տարբեր վաստակավոր ուսուցիչների մոտ։ Նա սովորում է Անգլիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում։ Ընդամենը երկու շաբաթվա ընթացքում նա վաստակում է երկու առաջին մրցանակ՝ Ժնևում (Շվեյցարիա) և Բոլզանոյում (Իտալիա)։

1965 թվականին նա փայլուն ելույթ է ունենում Ֆրեդերիկ Շոպենի անվան դաշնակահարների մրցույթում Վարշավայում։ Իր չափազանց նուրբ և երաժշտական նվագի շնորհիվ նա միանգամից վաստակում է երեք մրցանակ։ Այնուհետև Արգերիխը սկսում է իր սոլո կարիերան։ Նա ելույթ է ունեցել աշխարհի շատ քաղաքներում կատարելով տարբեր ժամանակաշրջանների երաժշտություններ։ Բացի սոլո կարիերային նա նաև հանդես է գալիս տարբեր երաժիշտների հետ կամերային երաժշտության ասպարեզում։ Նրան որպես ժյուրի հրավիրում են տարբեր մրցույթների։ Արգերիխը զբաղվում է նաև բարեգործությամբ և դեպի մեծ բեմ ճանապարհ է բացում տարբեր երիտասարդ դաշնակահարների համար։ Նա ստացել բազում մրցանակներ, այդ թվում նաև 3 Գրեմմի, որպես տարվա լավագույն կատարող։ 2001 թվականին նա ճանաչվել է որպես տարվա արտիստ։

Այլ տեղեկություններ խմբագրել

Արգերիխն ամուսնացել է երեք անգամ։ Նրա առաջին ամուսինը եղել է կոմպոզիտոր և դիրիժոր Ռոբերտ Չենը (ազգությամ չինացի)։ Այս ամուսնությունից ծնվել է ալտահարուհի Լիդա Չենը։ Երկրորդ անգամ նա ամուսնացել է դիրիժոր Շառլ Դյուտուայի հետ, որի հետ բազմիցս ելույթ է ունեցել։ Դյուտուայի հետ նա ունի մեկ դուստր՝ Աննի Դյուտուան։ Նրա 3-րդ ամուսինը ամերիկացի դաշնակահար Ստեֆեն Կովաչեվիչն է, որի հետ նա ունի մեկ դուստր՝ Ստեֆանի Արգերիխը։ 1990 թվականից սկսած Արգերիխը տառապել է քաղցկեղով։ Նա բուժվել է, բայց քանի որ քաղցկեղը տարածվել էր իր օրգանիզմում, այն կրկնվել է։ Երկարատև բուժումից հետո Արգերիխը ապաքինվել է։ 2010 թվականից այս հիվանդությունը այլևս չի անհանգստացնում դաշնակահարուհուն։ Իր ապաքինվելու առիթով Արգերիխը հատուկ համերգ է նվագել Նյու Յորքյան Քարնեգի Հոլում։ Այժմ նա իր կրտսեր դստեր հետ ապրում է Բրյուսելում և շարունակում է իր բարեգործությունը։ Նա մասնակցում է բազմաթիվ փառատոների։

Ծանոթագրություններ խմբագրել