Մարդկային զարգացման միջազգային կենտրոն

կազմակերպություն

Մարդկային զարգացման միջազգային կենտրոն, «ուղեղային կենտրոն», հասարակական կազմակերպություն Հայաստանում[1][2][3]։ Հիմնադրվել է 2000 թվականի մարտին։

Մարդկային զարգացման միջազգային կենտրոն
Տեսակկազմակերպություն
Երկիր Հայաստան
Հիմնադրված2000
Գլխադասային գրասենյակԵրևան, Հայաստան
Կայքichd.org

Պատմություն խմբագրել

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը հիմնադրվել է 2000 թվականին։ 2007 թվականին դարձել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հետազոտական կենտրոնների ցանց հանդիսացող բաց հասարակության քաղաքականության ասոցիացիայի անդամ (PASOS): 2009-2010 թթ. կենտրոնի տարեկան շրջանառությունը կազմել է ավելի քան 1,5 միլիոն ԱՄՆ դոլար։ 2008 թվականին «Ուղեղային կենտրոնների» վարկանիշային հետազոտության արդյունքների համաձայն ճանաչվել է Արևելյան Եվրոպայի 25 լավագույն կենտրոններից մեկը[4], 2009 թվականին՝ Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրների 30 լավագույն կենտրոններից մեկը[5]։

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը հետազոտություններ է իրականացնում կոռուպցիայի դեմ պայքարի, միգրացիայի, տնտեսական ծրագրավորման և Հայաստան-Սփյուռք հարաբերությունների առնչությամբ։ 2000–ականների սկզբին եղել է մեկնարկած հայ-թուրքական հանրային դիվանագիտության մեջ ներգրավված հիմնական հայկական ուղեղային կենտրոնը, որը վերահսկվել է Ամերիկյան համալսարանի Գլոբալ խաղաղության կենտրոնի կողմից (ԱՄՆ պետդեպարտամենտի ֆինանսական օժանդակությամբ)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The International Center for Human Development to hold its status with virtue, T. Poghosyan says». Panorama. 2010 թ․ փետրվարի 19. Վերցված է 2010 թ․ մայիսի 11-ին.
  2. «Armenia-Diaspora cooperation concept discussed in Yerevan». PanArmenian.net. 2008 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2010 թ․ մայիսի 11-ին.
  3. Saradzhyan, Simon (2008 թ․ ապրիլի 9). «Worries Loom for Sargsyan at Home». The Moscow Times. Վերցված է 2010 թ․ մայիսի 11-ին. «... by initiating real and immediate reforms," said Tevan Poghosyan, head of the International Center for Human Development, a leading Armenian NGO. ...»
  4. 2008_Global_Go_To_Think_Tanks.pdf Արխիվացված 2009-07-08 Wayback Machine
  5. «2009_Global_Go_To_Think_Tanks.pdf» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել