Մարդին, (թուրքերեն՝ Mardin, հայտնի է նաև որպես Մարդա, Մարդե, Մարդե բերդ, Մարդես, Մարդիս, Մարտին, Մերդին, Մերթին, Մերիտ, Մերտ, Մերտին), քաղաք, բերդաքաղաք Թուրքիայի հարավարևելյան հատվածում։ Վերին (Հայոց) Միջագետքի հին բերդաքաղաքներից էր։ Գտնվում էր Եդեսիա և Մծբին քաղաքների միջև, բարձր և ապառաժոտ լեռան զառիվայր լանջին։

Քաղաք
Մարդին
Վարչական տարածքԹուրքիա
ՎիլայեթԴիարբեքիրի վիլայեթ
ԳավառՄարդինի գավառ
Այլ անվանումներՄարդա, Մարդե, Մարդես, Մարդիս, Մարտին, Մերդին, Մերթին, Մերիտ, Մերտ, Մերտին
ԲԾՄ1083±1 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն86 948 մարդ (2012)[1]
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ0482
Փոստային ինդեքսներ47000–47901
Ավտոմոբիլային կոդ47
Պաշտոնական կայքmardin.bel.tr(թուրքերեն)
Մարդին (Թուրքիա)##
Մարդին (Թուրքիա)

Աշխարհագրություն խմբագրել

Շրջապատված էր հաստ պարիսպներով և աշտարակներով։ Հարավից շրջապատված էր լեռնային վեմերով։ Տները շինված էին լեռան դարավանդների վրա։ Ջուրն աղի էր, խմում էին անձրևաջուր։ Օդը առողջարար։

Պատմություն խմբագրել

Հիշատակված է հայ միջնադարյան աղբյուրներում։ Օսմանյան տիրապետության շրջանում կոչվել է նաև Մերդին։

Քյաթիբ Չելեբին լեռան վրա «ապակու հանքեր» էր տեղադրել։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ Մարդինից տարագրվել է 4663 հայ, իսկ քաղաքի մոտ գտնվող Ռաս էլ Այն (Րասուլ Այն) փոքրիկ բնակավայրում թուրքերը դաժանորեն կոտորել են 90000 հայերի։

Բնակչություն խմբագրել

XX դարի սկզբներին ուներ 1000 տուն, դարի վերջին՝ մոտ 20000 բնակիչ, որից 7230 հայեր, 1914 թ՝ 25000 բնակիչ, որից 1500 հայեր, մնացածը՝ թուրքեր, ասորիներ, քրդեր, արաբներ և այլք։

Տնտեսություն խմբագրել

Հայերն զբաղվում էին արհեստներով (հատկապես պղնձագործությամբ) և առևտրով։ Քաղաքի շրջակայքում մշակում էին բամբակ, իսկ քաղաքում սրանից պատրաստում էին բեհեզ և այլ գործվածքներ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Ուներ երկու եկեղեցի, մզկիթներ, դպրոց։ Հայկական եկեղեցին եպիսկոպոսանիստ էր։ Այստեղ կային հրապարակներ, բաղնիքներ, իջևանատներ, ջրհորներ։ Հնում ավելի բազմամարդ և շքեղ էր։

Պահպանվել են մի շարք հնություններ, որոնց թվում Մարդինի անառիկ բերդը՝ իր աշտարակ դիտարանով, որը գտնվում էր լեռան վրա և ուներ քաղաքին կապող արհեստական սանդղավոր ճանապարհ։ Վերևում՝ բերդի ներսում, կային ցանքատարածություն և աղբյուր։ Բերդապահների թիվը 19-րդ դարի սկզբին հասնում Էր 500-ի։ Քաղաքից դուրս կար մենաստան[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 308