Մարդան Փելըս, բարձր մակարդակի հյուրանոց Թուրքիայի Անթալիա քաղաքում, որը զբաղեցնում է 180 000 մ²։ Քաղաքի կենտրոնից գտնվում է 25 կմ հեռավորության վրա՝ Միջերկրական ծովի ափին։ Կառուցվել է 2009 թ-ին։ Հյուրանոցը պատկանում է Մոսկվայի նախկին Չերքեզյան բազարի սեփականատեր Թելման Իսմաիլովին։ Հյուրանոցի բացմանը ներկա են եղել Իոսիֆ Կոբզոնը, Յուրի Լուժկովը, Մոնիկա Բելուչին և այլք։ Միայն շրջական լողափի համար Եգիպտոսից բերվել է 9 տոննա ավազ։ Հյուրանոցում կան չինական, ճապոնական, թայվանական, իտալական, թուրքական ռեստորաններ, ինչպես նաև կենդանաբանական այգի, երգող շատրվաններ և այլն։

Մարդան Փելըս
Տեսակհյուրանոց
Երկիր Թուրքիա
ՏեղագրությունAksu?
ՎայրKundu?
Հիմնադրված է2009
Բացվածմայիսի 23, 2009
Ճարտարապետանհայտ
Արժեք1 400 000 000 $
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Արտաքին հղումներ խմբագրել